Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ առկա է մաշկի 2-րդ աստիճանի այրվածք (մաշկի հյուսվածքի վնասում և կարմրավուն գունավորում, այրվածքի տեղում հեղուկով լցված բշտերի առաջացում, ուժեղ ցավ), առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով նրան պետք է՝
1
Բշտերը չբացել, հագուստի մնացորդները այրված մակերևույթից չհեռացնել, վերքի վրա դնել ստերիլ փռոց, բինտով չփաթաթել, դնել սառույց կամ սառը թրջոց, տալ ցավազրկող միջոց (եթե տուժածը դրա նկատմամբ ալերգիա չունի) և տուժածին խմեցնել ջուր
2
այրված մակերեսը լվանալ սառը ջրով, մշակել յոդի լուծույթով, դնել մանրէասպան կամ մաքուր թրջոց, փաթաթել վիրակապով
3
Բացել բշտերը, մաքրել այրված մակերևույթը հագուստի մնացորդներից, դնել մանրէասպան կամ մաքուր փռոց, տուժածին խմեցնել ջուր
Օրենքի բացատրություն
Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ առկա է մաշկի 2-րդ աստիճանի այրվածք (մաշկային հյուսվածքի վնասում և կարմրավուն գունավորում, այրվածքի տեղում հեղուկով լցված բշտերի առաջացում, ուժեղ ցավ), առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով պետք չէ բացել նրա բշտերը, պետք չէ հեռացնել հագուստի մնացորդները այրված մակերեսից, վերքին պետք է դնել ստերիլ անձեռոցիկ, պետք չէ վիրակապով փաթաթել, պետք է դնել սառույց կամ սառը թրջոց, տալ ցավազրկող միջոց (եթե տուժածը դրա նկատմամբ ալերգիա չունի) և տուժածին ջուր խմեցնել։