Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված է կապույտ գույնի առկայծող հատուկ լուսարձակը, և որը ձայնային ազդանշաններով և/կամ բարձրախոսով ազդանշան է տալիս, ինչպես նաև նրանց կողմից ուղեկցվող տրանսպորտային միջոցների մոտենալիս, որոնց վրա միացված են մոտակա լույսի լուսարձակները, ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են ազատել տեղ երթևեկելի մասում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգնել։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է միմյանց նկատմամբ առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները։ Նման խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ դրա երթևեկության ուղղությունից։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.19.2. Հետիոտնային անցումՃանապարհի վրա հետիոտնային անցման համար առանձնացված տեղ։ Նշանը տեղադրվում է ճանապարհի ձախ կողմում։ Անցման վրա 1.14 գծանշման բացակայության դեպքում նշանը տեղադրվում է անցման հեռավոր սահմանի մոտ։
5.19.1. Հետիոտնային անցումՃանապարհի վրա հետիոտնային անցման համար առանձնացված տեղ։ Նշանը տեղադրվում է ճանապարհի աջ կողմում։ Անցման վրա 1.14 գծանշման բացակայության դեպքում նշանը տեղադրվում է անցման մոտակա սահմանի մոտ։