Առավելագույնը ի՞նչ արագությամբ երթևեկելու իրավունք ունի «B1» կարգի ավտոմոբիլի վարորդը բնակավայրից դուրս՝ ճանապարհի տվյալ հատվածում։
1
60 կմ/ժ արագությամբ
2
110 կմ/ժ արագությամբ
3
80 կմ/ժ արագությամբ
4
90 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրից դուրս և բնակավայրում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան ճանապարհային նշանով թույլատրված է երթևեկել 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, թույլատրվում է «A» կարգի, ինչպես նաև «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը բոլոր ճանապարհներին ոչ ավելի, քան 80 կմ/ժ արագությամբ։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.26. Բնակավայրի վերջ
Ցույց է տալիս 5.25 նշանով նշված բնակավայրի վերջը։ Նշանը տեղադրվում է բնակավայրի բոլոր ելքերում՝ կառուցապատման փաստացի սահմանին։