Ի՞նչ հերթականությամբ պետք է տրանսպորտային միջոցներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1
առաջինը պետք է անցնի մարդատար ավտոմոբիլը, այնուհետև՝ առաջին տրամվայը և երկրորդ տրամվայը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
2
Նախ պետք է անցնեն առաջին տրամվայը և երկրորդ տրամվայը, հետո՝ մարդատար ավտոմոբիլը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
3
Սկզբում պետք է անցնի բեռնատար ավտոմոբիլը, հետո՝ մարդատար ավտոմոբիլը, վերջում՝ առաջին տրամվայը և երկրորդ տրամվայը
4
Նախ պետք է անցնեն առաջին տրամվայը և երկրորդ տրամվայը, հետո՝ բեռնատար ավտոմոբիլը, վերջում՝ մարդատար ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Նման խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ դրա երթևեկության ուղղությունից։