Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդին պետք է զիջի ճանապարհը բեռնատար ավտոմոբիլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1ինչպես մոտոցիկլի, այնպես էլ մարդատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
2միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3Միայն մոտոցիկլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցման կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ դրա երթևեկության ուղղությունից։
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդին պետք է զիջի ճանապարհը բեռնատար ավտոմոբիլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1Միայն տրամվայի վարորդի նկատմամբ
2Ինչպես տրամվայի, այնպես էլ դեղին ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
3Միայն դեղին ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «գ» ենթակետերի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում. ա) լուսացույցի կանաչ ազդանշանի միացման ժամանակ ձախ թեքվելիս կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հակառակ ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև տրամվայների վարորդները միմյանց նկատմամբ. գ) եթե լուսացույցի կամ կարգավորողի ազդանշանները միաժամանակ թույլատրում են ռելսային և ոչ ռելսային տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ռելսային տրանսպորտային միջոցն ունի առավելություն՝ անկախ իր երթևեկության ուղղությունից, սակայն լուսացույցի լրացուցիչ սեկցիայում հիմնական դեղին կամ կարմիր լուսային ազդանշանի հետ միասին միացված սլաքի ուղղությամբ երթևեկելիս ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այլ ուղղություններից երթևեկող տրանսպորտային միջոցին.
Ո՞ր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ է բեռնատար ավտոմոբիլի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1Միայն կապույտ ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2միայն կանաչ ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3ոչ մի ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
4Ինչպես կանաչ, այնպես էլ կապույտ ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցման կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ դրա երթևեկության ուղղությունից։
Ո՞ր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ է բեռնատար ավտոմոբիլի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1միայն կանաչ ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2ոչ մի ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
3Ինչպես կանաչ, այնպես էլ սև ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
4Միայն սև ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով շարժվող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. դ) ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ շարժվող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։
Եթե վարորդը մոտենում է լուսացույցին, որում երթևեկությունը թույլատրող ազդանշանն արդեն երկար ժամանակ միացված է, նա պետք է՝
1բարձրացնել արագությունը և հետևել լուսացույցի լուսային ազդանշաններին
2շարունակել երթևեկությունն այնպես, որ պատրաստ լինի ցանկացած պահի անվտանգ կանգնեցնելու տրանսպորտային միջոցը
3Բարձրացնի արագությունը, նույնիսկ եթե այն գերազանցի թույլատրելի արագության սահմանը, որպեսզի հասցնի անցնել ճանապարհի նշված հատվածը մինչև լուսացույցի երթևեկությունն արգելող լուսային ազդանշանի միանալը
Օրենքի բացատրություն
Եթե վարորդը մոտենում է լուսացույցին, որի վրա երթևեկությունը թույլատրող լուսային ազդանշանն արդեն երկար ժամանակ միացված է, նա պետք է շարունակի երթևեկությունն այնպես, որ պատրաստ լինի ցանկացած պահի անվտանգ կանգնեցնել տրանսպորտային միջոցը։
Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը, եթե քարշակի և կիսակցորդի միացնող սարքում առաջացել է այնպիսի անսարքություն, որը կարող է հանգեցնել դրանց անջատմանը։
1Կիսակցորդի հետևի մասում ամրացնի վթարային նշանը և ավտոմոբիլը տեղափոխի վերանորոգման վայր
2դադարեցնել երթևեկությունը
3ձեռքի տակ եղած միջոցներով տեղադրել լրացուցիչ ամրակներ և նվազագույն արագությամբ ավտոմոբիլը տեղափոխել վերանորոգման վայր կամ կայանատեղի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ վարորդին արգելվում է երթևեկել աշխատանքային արգելակային համակարգի, ղեկային մեխանիզմի, տրանսպորտային միջոցների կազմում կցորդման սարքի անսարքության դեպքում։
Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը արգելակների հակաարգելափակման համակարգ (ABC) չունեցող ավտոմոբիլն արգելակելիս, որպեսզի ավտոմոբիլը չկորցնի կառավարելիությունը։
1Արգելակի աշխատանքային արգելակով՝ լրացուցիչ օգտագործելով կայանման արգելակը
2պետք է փորձի կտրուկ սեղմել արգելակի ոտնակը, որպեսզի այդ կերպ արագ կանգնեցնի ավտոմոբիլը
3Արգելակի՝ արգելակի ոտնակը պուլսացիոն սեղմելով, ընդ որում ջանա չառաջացնել անիվների արգելափակում
4արգելակել միայն շարժիչով
Օրենքի բացատրություն
Արգելակների արգելափակման դեմ համակարգ (ABC) չունեցող ավտոմոբիլն արգելակելիս, որպեսզի ավտոմոբիլը չկորցնի կառավարելիությունը, վարորդը պետք է արգելակի՝ արգելակի ոտնակը իմպուլսային սեղմելով, միաժամանակ ջանալով չառաջացնել անիվների արգելափակում։
Օրվա մութ ժամին հանդիպակաց ուղղությունից եկող տրանսպորտային միջոցի լուսարձակների լույսից կուրացման ուժգնությունը նվազեցնելու նպատակով վարորդին նպատակահարմար է՝
1Միացնի ավտոմոբիլի սրահի լուսավորությունը
2Կատարի կտրուկ արգելակում և դնի թեթև երանգավորված արևային ակնոց
3Հնարավորինս ուղղի հայացքը երթևեկելի մասի աջ եզրի կողմը
Օրենքի բացատրություն
Օրվա մութ ժամանակ հակառակ ուղղությունից եկող տրանսպորտային միջոցի լուսարձակների լույսով կուրացման ուժգնությունը նվազեցնելու նպատակով վարորդին նպատակահարմար է հնարավորինս հայացքն ուղղել երթևեկելի մասի աջ եզրի կողմը։
Պարտավո՞ր է արդյոք անձը, որը հրապարակայնորեն առաջարկում է բեռների փոխադրում և ուղևորների փոխադրում, կնքել փոխադրման պայմանագիր։
1Պարտավոր է, եթե մերժելու հիմք չկա
2Այդպիսի պարտավորություն օրենսդրությունը չի նախատեսում
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 670-րդ հոդվածի համաձայն՝ անձը, որը հրապարակայնորեն առաջարկում է բեռների փոխադրում և ուղևորների փոխադրում, պարտավոր է կնքել փոխադրման պայմանագիր, եթե մերժելու հիմք չկա։
1Երկու օրինակից, որոնք ստորագրում են փոխադրողը և ստացողը, ընդ որում առաջին օրինակը մնում է փոխադրողին, իսկ երկրորդը բեռի հետ միասին հանձնվում է ստացողին
2Երեք օրինակից, որոնք ստորագրում են ուղարկողը և փոխադրողը, ընդ որում առաջին օրինակը մնում է ուղարկողին, երկրորդը կցվում է բեռին, իսկ երրորդը պահում է փոխադրողը
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 673-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ բեռի փոխադրման համար բեռնագիրը կազմվում է երեք օրինակից, որոնք ստորագրում են առաքողը և փոխադրողը։ Առաջին օրինակը մնում է առաքողին, երկրորդը կցվում է բեռին, իսկ երրորդը պահում է փոխադրողը։
Իրավունք ունի՞ արդյոք փոխադրողը պահանջել կազմել տրանսպորտի կամ բեռի տեսակներին համապատասխան քանակությամբ բեռնագրեր։
1իրավունք ունի միայն այն դեպքում, եթե պայմանագրով սահմանված բեռի փոխադրման ժամկետը 60 օրացուցային օրից ավելի է
2Իրավունք ունի, եթե փոխադրվող բեռը բաշխվում է մի քանի տրանսպորտի վրա, կամ խոսքը վերաբերում է տարբեր տեսակի կամ առանձին խմբաքանակների բաժանված բեռին
3իրավունք չունի, քանի որ օրենսդրությամբ նախատեսված է բեռնագիրը կազմել միայն երկու օրինակից
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 673-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե փոխադրվող բեռը բաշխվում է մի քանի փոխադրամիջոցների վրա, կամ խոսքը վերաբերում է տարբեր տեսակի կամ առանձին խմբաքանակների բաժանված բեռին, ինչպես ուղարկողը, այնպես էլ փոխադրողը կարող են պահանջել կազմել այնքան բեռնագիր, որքան փոխադրամիջոց կամ բեռի տեսակ կա։
Ստորև թվարկված ո՞ր տվյալը չպետք է պարունակի բեռի փոխադրման համար կազմված բեռնագիրը։
1Բեռնագիրը պետք է պարունակի այս տոմսում թվարկված բոլոր տվյալները
2Բեռի հանձնման օրը և վայրը, ինչպես նաև բեռի առաքման վայրը
3բեռի քաշը կամ այլ կերպ նշված քանակը
4Բեռի տեսակի սովորական անվանումը և փաթեթավորման տեսակը, վտանգավոր բեռների դեպքում՝ դրանց համընդհանուր ընդունված նշագրումը
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 674-րդ հոդվածի 1-ին կետի «դ», «վ» և «թ» ենթակետերի համաձայն՝ բեռնագիրը պետք է պարունակի հետևյալ տվյալները. - դ. բեռի հանձնման օրը և վայրը, ինչպես նաև բեռի առաքման վայրը. - վ. բեռի տեսակի սովորական անվանումը և փաթեթավորման տեսակը, վտանգավոր բեռների դեպքում՝ դրանց համընդհանուր ճանաչված նշագրումը. - թ. բեռի քաշը կամ այլ կերպ նշված քանակը։
Ստորև թվարկված ո՞ր տվյալը չպետք է պարունակի բեռի փոխադրման համար կազմված բեռնագիրը։
1դրա տրման օրը և վայրը
2Փոխադրման հետ կապված ծախսերը (փոխադրման գինը, լրացուցիչ ծախսերը, ներմուծման վճարները և այլ ծախսեր, որոնք առաջանում են պայմանագրի կնքումից մինչև բեռի առաքումը)
3փոխադրվող բեռների քանակը, նշանները և համարները
4Բեռնագիրը պետք է պարունակի այս տոմսում թվարկված բոլոր տվյալները
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 674-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «զ» և «ի» ենթակետերի համաձայն՝ բեռնագիրը պետք է պարունակի հետևյալ տվյալները՝ - ա. տրման օրը և վայրը. - զ. փոխադրվող բեռների քանակը, նշանները և համարները. - ի. փոխադրման հետ կապված ծախսերը (փոխադրավարձը, լրացուցիչ ծախսերը, ներմուծման մաքսերը և այլ ծախսեր, որոնք առաջանում են պայմանագրի կնքումից մինչև բեռի առաքումը)։
Ներքոթվարկյալ ո՞ր լրացուցիչ տվյալը չի կարող պարունակել բեռի փոխադրման համար կազմված բեռնագիրը:
1Այլ տրանսպորտի վրա վերաբեռնման արգելք
2Անհրաժեշտության դեպքում բեռնագիրը կարող է պարունակել այս տոմսում թվարկված ցանկացած տվյալ
3բեռն ուղարկելիս վճարվող հավելավճարի չափը
4Ծախսերը, որոնք ուղարկողը վերցնում է իր վրա
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 674-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում բեռնագիրը պետք է պարունակի լրացուցիչ տվյալներ. - ա. այլ տրանսպորտի վրա վերաբեռնման արգելքը. - բ. ծախսերը, որոնք առաքողն իր վրա է վերցնում. - գ. բեռն ուղարկելիս վճարման ենթակա հավելավճարի չափը։
Ներքոթվարկյալ ո՞ր լրացուցիչ տվյալը չի կարող պարունակել բեռի փոխադրման համար կազմված բեռնագիրը:
1փոխադրողին հանձնված փաստաթղթերի ցանկը
2Ուղարկողի ցուցումները փոխադրողին բեռի ապահովագրության մասին
3Անհրաժեշտության դեպքում բեռնագիրը կարող է պարունակել այս տոմսում թվարկված ցանկացած տվյալ
4Բեռի արժեքը և առաքման նկատմամբ հատուկ շահագրգռվածության նշումը
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 674-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում բեռնագիրը պետք է պարունակի լրացուցիչ տվյալներ. - դ. բեռի արժեքը և առաքման նկատմամբ հատուկ շահագրգռվածության նշումը. - ե. առաքողի ցուցումները փոխադրողին բեռի ապահովագրության վերաբերյալ. - է. փոխադրողին հանձնված փաստաթղթերի ցանկը։
Իրավունք ունի՞ արդյոք բեռնառաքողը փոխադրողից պահանջել ստուգել բեռի քաշը կամ այլ կերպ նշված դրա քանակը:
1Իրավունք ունի միայն այն դեպքում, եթե դա նախատեսված է փոխադրման պայմանագրով
2Իրավունք ունի
3իրավունք չունի
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 676-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ բեռնառաքողը կարող է փոխադրողից պահանջել, որ փոխադրողը ստուգի բեռի քաշը կամ դրա այլ կերպ նշված քանակը։ Նա կարող է նաև պահանջել, որ փոխադրողը ստուգի փոխադրվող բեռի պարունակությունը։ Փոխադրողն իրավունք ունի պահանջել այդ ստուգման հետ կապված ծախսերի հատուցում։ Ստուգման արդյունքները պետք է նշվեն բեռնագրում։
Իրավունք ունի՞ արդյոք ուղարկողը փոխադրողից պահանջել փոխադրվող բեռի պարունակության ստուգում։
1իրավունք չունի
2Իրավունք ունի միայն այն դեպքում, եթե դա նախատեսված է փոխադրման պայմանագրով
3Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 676-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ բեռնառաքողը կարող է փոխադրողից պահանջել, որ փոխադրողը ստուգի բեռի քաշը կամ դրա այլ կերպ նշված քանակը։ Նա կարող է նաև պահանջել, որ փոխադրողը ստուգի փոխադրվող բեռի պարունակությունը։ Փոխադրողն իրավունք ունի պահանջել այդ ստուգման հետ կապված ծախսերի հատուցում։ Ստուգման արդյունքները պետք է նշվեն բեռնագրում։
Այն դեպքում, եթե բեռնառաքողը փոխադրողից պահանջել է ստուգել փոխադրվող բեռի պարունակությունը, քաշը կամ այլ կերպ տրված քանակը՝
1պետք է կատարվեն այս տոմսում թվարկված բոլոր պահանջները
2Ստուգման արդյունքների մասին պետք է անհապաղ տեղեկացվի մոտակա հարկային մարմնին
3Ստուգման արդյունքում պետք է կազմվի այսպես կոչված «ստուգման ակտ»
4Ստուգման արդյունքները պետք է նշվեն բեռնագրում
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 676-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ բեռնառաքողը կարող է փոխադրողից պահանջել, որ փոխադրողը ստուգի բեռի քաշը կամ դրա այլ կերպ նշված քանակը։ Նա կարող է նաև պահանջել, որ փոխադրողը ստուգի փոխադրվող բեռի պարունակությունը։ Փոխադրողն իրավունք ունի պահանջել այդ ստուգման հետ կապված ծախսերի հատուցում։ Ստուգման արդյունքները պետք է նշվեն բեռնագրում։
Գործնական մաս
Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում
60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։