Պարտավո՞ր է արդյոք փոխադրողը, որը նախորդ փոխադրողից ընդունում է բեռը, հանձնել բեռի ընդունումը հաստատող, ժամկետը նշող և իր կողմից ստորագրված փաստաթուղթ:
1պարտավոր չէ
2պարտավոր է
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 702-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխադրողը, որը բեռն ընդունում է նախորդ փոխադրողից, պարտավոր է հանձնել բեռի ընդունումը հաստատող, ժամկետը նշված և իր կողմից ստորագրված փաստաթուղթ։ Բեռնագրի երկրորդ օրինակում նա պետք է նշի իր անունը և հասցեն։ Անհրաժեշտության դեպքում բեռնագրի երկրորդ օրինակում փոխադրողը մուտքագրում է 676-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանները և բեռի ընդունման հաստատումը։
Անվավե՞ր է արդյոք ցանկացած համաձայնություն, որով փոխադրողը զիջում է բեռի ապահովագրությունից ծագող պահանջները։
1անվավեր է
2Անվավեր չէ
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 708-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առոչինչ է յուրաքանչյուր համաձայնություն, որով փոխադրողը հրաժարվում է բեռի ապահովագրությունից բխող պահանջներից, և յուրաքանչյուր այլ նմանատիպ համաձայնություն, որով ապացուցման բեռը կփոխանցվի այլ անձի։
Եթե ավտոմոբիլի աջ անիվներն անցել են անկայուն և թաց ծածկույթով եզրամաս, նպատակահարմար է՝
1Առանց արգելակելու ավտոմոբիլը սահուն վերադարձնել երթևեկելի մաս
2Արագության մեծացում և ավտոմոբիլն ուղղել դեպի ձախ կողմ
3Ավտոմոբիլի կտրուկ արգելակումը մինչև նրա լրիվ կանգառը
Օրենքի բացատրություն
Եթե ավտոմոբիլի աջ անիվները դուրս են եկել անկայուն և խոնավ ծածկույթով կողնակ, նպատակահարմար է առանց արգելակելու ավտոմոբիլը սահուն վերադարձնել ճանապարհի երթևեկելի մաս։
Եթե չկարգավորվող հետիոտնային անցման առջև կանգնած տրանսպորտային միջոցի պատճառով անցման վրա տեսանելիությունը մասամբ սահմանափակված է, անցմանը մոտեցած վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը՝
1Առանց արագությունը փոխելու՝ անկախ անցումում առկա իրավիճակից
2Միայն ձայնային ազդանշան օգտագործելուց հետո
3Միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ անցում մտած կամ մտնող հետիոտն չկա
Օրենքի բացատրություն
Եթե չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ կանգնած տրանսպորտային միջոցի պատճառով անցման տեսանելիությունը մասնակիորեն սահմանափակված է, անցմանը մոտեցող վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ անցման վրա մտած կամ մտնող հետիոտն չկա։
Բեռնատար ավտոմոբիլի վրա բեռը տեղավորելիս պետք է հաշվի առնել՝
1Միայն ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ բեռի տեղաշարժվելու հավանականությունը
2Միայն ծանրության կենտրոնի դիրքը
3Միայն առանցքի բեռնվածության հետ կապված պահանջները
4Այս տոմսում թվարկված բոլոր պահանջներն ու հանգամանքները
Օրենքի բացատրություն
Բեռնատար ավտոմոբիլի վրա բեռը տեղավորելիս պետք է հաշվի առնվեն ինչպես ծանրության կենտրոնի դիրքը, այնպես էլ առանցքի բեռնվածության հետ կապված պահանջները և ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ բեռի տեղաշարժվելու հավանականությունը։
Ինչպե՞ս է ազդում արգելակային համակարգի սարքին աշխատանքի վրա արգելակային սկավառակների վրա մեծ քանակությամբ ժանգի առկայությունը։
1Բացասական, քանի որ մեծ քանակությամբ ժանգն առաջացնում է արգելակային համակարգի անհավասարաչափ աշխատանք
2Դրական, քանի որ մեծ քանակությամբ ժանգը բարելավում է շփման ուժը սկավառակի և կոճղակների միջև
3սկավառակների վրա մեծ քանակությամբ ժանգի առկայությունը չի ազդի արգելակային համակարգի աշխատանքի վրա
Օրենքի բացատրություն
Արգելակային համակարգի սարքին աշխատանքի վրա բացասական ազդեցություն է թողնում արգելակային սկավառակների վրա մեծ քանակությամբ ժանգի առկայությունը, քանի որ մեծ քանակությամբ ժանգն առաջացնում է արգելակային համակարգի անհավասարաչափ աշխատանք: