Վարորդը, որի հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի վրա միացված է նարնջագույն փայլատող հատուկ լուսային ազդանշանը, ծառայողական պարտականությունները կատարելիս կարող է շեղվել ճանապարհային նշանների և գծանշումների պահանջներից, եթե՝
1
ավտոմոբիլի վրա ամրացված են ժամանակավոր ճանապարհային նշաններ
2
Միացված ունի մոտակա լույսի լուսարձակները
3
Ապահովում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ վարորդը, որի տրանսպորտային միջոցի վրա միացված է նարնջագույն կամ դեղին փայլատող հատուկ լուսային ազդանշանը, և որը ճանապարհին կատարում է շինարարական, նորոգման կամ մաքրման աշխատանքներ, կամ ինկասացիոն տրանսպորտային միջոցով փոխադրում է թանկարժեք իրեր կամ արժեթղթեր, կամ փոխադրում է վտանգավոր բեռ, կամ տեղաշարժվում է չափսերը գերազանցող (խոշոր եզրաչափերով) կամ նորմատիվը գերազանցող (ծանրաքաշ) տրանսպորտային միջոցով, կարող է շեղվել ճանապարհային նշանների և գծանշումների, ինչպես նաև սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ–10-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 38-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներից, եթե ապահովում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Նարնջագույն կամ դեղին փայլատող հատուկ լուսային ազդանշանը առավելություն չի տալիս ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ և օգտագործվում է ուշադրություն գրավելու համար՝ սպասվող վտանգը կանխելու նպատակով։