Տրանսպորտային միջոցի վրա փոխադրվող բեռը տեղավորելիս և/կամ ամրացնելիս ներքոթվարկյալ ո՞ր պահանջը հաշվի առնելը պարտադիր չէ:
1
Այս տոմսում թվարկված բոլոր պահանջները հաշվի առնելը պարտադիր է
2
Վտանգ չպետք է ստեղծվի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար, վնաս չհասցվի պետական, հասարակական և մասնավոր գույքին, բեռը չքարշվի և չթափվի ճանապարհին
3
Չպետք է սահմանափակվեն տեսանելիությունը և տեսադաշտը, չպետք է խախտվի տրանսպորտային միջոցի կայունությունը և չպետք է դժվարանա դրա վարումը
4
Չպետք է ծածկվեն լույսերը, «ստոպ» ազդանշանը, շրջադարձի լուսային ցուցիչները, լուսանդրադարձնող սարքերը, հաշվառման համարանիշը և հաշվառող պետության տարբերանշանը, ինչպես նաև ձեռքով տրվող ազդանշանները
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 11-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վրա ցանկացած բեռ պետք է տեղադրվի և անհրաժեշտության դեպքում ամրացվի այնպես, որ դրա փոխադրման ժամանակ՝ ա) վտանգ չստեղծվի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար, վնաս չհասցվի պետական, հասարակական և մասնավոր գույքին, բեռը չքարշվի և չթափվի ճանապարհին. բ) չսահմանափակվեն տեսանելիությունը և տեսադաշտը, չխախտվի տրանսպորտային միջոցի կայունությունը և չդժվարանա դրա կառավարումը. գ) չծածկվեն տրանսպորտային միջոցի լույսերը, «Կանգ» ազդանշանը, շրջադարձի լուսացուցիչները, լուսանդրադարձնող սարքերը, հաշվառման համարանիշը և հաշվառող պետության տարբերանշանը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված ձեռքով տրվող ազդանշանները.