«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) 3.27 կետի համաձայն՝ 3.27 «Կանգառն արգելված է» ճանապարհային նշանն արգելում է տրանսպորտային միջոցի ինչպես կանգառը, այնպես էլ կայանումը։ Նույն գլխի ծանոթագրության «ե» ենթակետի համաձայն՝ 3.26–3.30 նշանների գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանների գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքի մոտ, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (միացման) մոտ, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ Նույն օրենքի 5-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ խաչմերուկը ճանապարհների հատումն, միացումը կամ ճյուղավորումն է մեկ մակարդակում՝ ներառյալ այդպիսի հատմամբ, միացմամբ կամ ճյուղավորմամբ առաջացած տարածքները։ Խաչմերուկ չի համարվում հարակից տարածքներից դուրս եկող ելքերի հատումը ճանապարհների հետ։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
3.27. Կանգառն արգելված էԱրգելում է տրանսպորտային միջոցի ինչպես կանգառը, այնպես էլ կայանումը։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ Նշանի գործողությունը տարածվում է միայն ճանապարհի այն կողմի վրա, որտեղ այն տեղադրված է։