Եթե պայմանավորվող կողմերը, որոնց տարածքում իրականացվում է երթևեկությունը, այլ բան չեն համաձայնեցրել, «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» եվրոպական համաձայնագրի (AETR) պահանջները չեն կիրառվում այն միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների նկատմամբ, որոնք կատարվում են այն տրանսպորտային միջոցներով, որոնք օգտագործվում են՝
1
Միայն բեռ փոխադրելու համար, և որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը՝ ներառյալ կցորդների և կիսակցորդների զանգվածը, չի գերազանցում 3,5 տոննան
2
Միայն ուղևորներ փոխադրելու համար, և որոնք իրենց կառուցվածքի և սարքավորման պատճառով չեն կարող փոխադրել ավելի քան ինը մարդ՝ ներառյալ վարորդը
3
Միայն կանոնավոր գծերով ուղևորներ փոխադրելու համար, որոնց երկարությունը չի գերազանցում 50 կմ-ը
4
այս տոմսում թվարկված ցանկացած դեպքում
Օրենքի բացատրություն
Եթե պայմանավորվող կողմերը, որոնց տարածքում իրականացվում է փոխադրումը, հակառակի մասին չեն պայմանավորվել, «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» եվրոպական համաձայնագրի (AETR) պահանջները չեն կիրառվում միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների նկատմամբ, որոնք կատարվում են. ա) այն տրանսպորտային միջոցներով, որոնք օգտագործվում են բեռներ փոխադրելու համար, և որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը՝ ներառյալ կցորդների և կիսակցորդների զանգվածը, չի գերազանցում 3,5 տոննան. բ) այն տրանսպորտային միջոցներով, որոնք օգտագործվում են ուղևորներ փոխադրելու համար, և որոնք իրենց կառուցվածքի և սարքավորումների պատճառով ի վիճակի չեն փոխադրել վարորդի հետ միասին ինը մարդուց ավելի, և նախատեսված են այդ նպատակի համար. գ) այն տրանսպորտային միջոցներով, որոնք օգտագործվում են ուղևորներ փոխադրելու համար կանոնավոր գծերում, որոնց երկարությունը չի գերազանցում 50 կմ-ը։