Համաձայն «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» եվրոպական համաձայնագրի (AETR)՝ տրանսպորտային միջոցի վարման ժամանակաշրջանները ներառում են վարման ցանկացած ժամանակ՝
1
Միայն պայմանավորվող կողմերի տարածքում
2
ինչպես պայմանավորվող կողմերի տարածքում, այնպես էլ այն պետությունների տարածքում, որոնք պայմանավորվող կողմեր չեն
3
միայն այն պետությունների տարածքում, որոնք պայմանավորվող կողմեր չեն
Օրենքի բացատրություն
«Միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» եվրոպական համաձայնագրի (AETR) համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարման ժամանակահատվածները ներառում են վարման ցանկացած ժամանակ պայմանավորվող կողմերի տարածքում և այն պետությունների տարածքում, որոնք պայմանավորվող կողմեր չեն։