Ո՞ր ուղղությամբ կարող է կարմիր ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը լուսացույցի այս ազդանշանի դեպքում։
1
միայն աջ
2
Միայն ուղիղ և աջ
3
Միայն ուղիղ և ձախ
4
ցանկացած ուղղությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի և 10-րդ կետի համաձայն. 2. Լուսացույցի լուսային ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը. ե) կանաչ լուսային ազդանշանը թույլատրում է երթևեկությունը։ 10. Կանաչ, դեղին և կարմիր լուսային ազդանշանները, որոնց վրա պատկերված է սլաք/սլաքներ, ունեն նույն նշանակությունը, ինչ համապատասխան գույնի առանց սլաքի լուսային ազդանշանները, սակայն դրանց գործողությունը տարածվում է միայն սլաքով/սլաքներով ցույց տրված ուղղությամբ/ուղղություններով։ Ընդ որում, ձախ շրջադարձ թույլատրող սլաքը թույլատրում է նաև հետադարձ, եթե դա արգելված չէ համապատասխան ճանապարհային նշանով կամ ճանապարհային գծանշումով։ Նույն նշանակությունն ունի լուսացույցի լրացուցիչ սեկցիայում կանաչ լուսային ազդանշանի վրա պատկերված սլաքը։ Լուսացույցի լրացուցիչ սեկցիայի անջատված լուսային ազդանշանը տեղեկացնում է, որ այդ սեկցիայով կարգավորվող ուղղությամբ երթևեկությունն արգելված է։