Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է պարտավոր սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում ճանապարհը զիջել հետիոտներին:
1
Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդը
2
միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդը
3
միայն մոտոցիկլի վարորդը
4
Բոլոր երեք տրանսպորտային միջոցների վարորդը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ հետիոտնային անցումում սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով, 33-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված պահանջների պահպանմամբ պետք է կատարվեն հետևյալ պահանջները. բ) եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը չի կարգավորվում ո՛չ ճանապարհային լուսացույցով, ո՛չ էլ կարգավորողի միջոցով, վարորդը, մոտենալով հետիոտնային անցմանը, պետք է համապատասխանաբար նվազեցնի արագությունը, որպեսզի վտանգ չստեղծի այդ անցում մտած կամ մտնող հետիոտների համար, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և բաց թողնի հետիոտներին։