Ճանապարհի երթևեկելի մասում տրանսպորտային միջոցների կանգառն արգելվում է՝
1
այս տոմսում թվարկված ցանկացած դեպքում
2
Միայն այն վայրերում, որտեղ տրանսպորտային միջոցը ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներից ծածկում է լուսացույցի ազդանշանները կամ ճանապարհային նշանները
3
միայն ճանապարհով անցնող տրամվայի և երկաթուղու գծերի վրա կամ դրանց մոտ, եթե դա կարող է դժվարացնել տրամվայների կամ գնացքների երթևեկությունը
4
Միայն դանդաղընթաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված, համապատասխան ճանապարհային նշանով նշված լրացուցիչ երթևեկելի գոտով
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետի «ա.բ» ենթակետի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը ճանապարհի երթևեկելի մասում, ճանապարհով անցնող տրամվայի և երկաթուղու գծերի վրա կամ դրանց մոտ, եթե դա կարող է դժվարացնել տրամվայի կամ գնացքների երթևեկությունը։ Նույն կետի «բ.ե» և «բ.զ» ենթակետերի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը ցանկացած վայրում, որտեղ այն կարող է վտանգ ստեղծել, այդ թվում՝ բ.ե) այն վայրում, որտեղ այն ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներից ծածկում է լուսացույցի գունավոր լուսային ազդանշանները կամ ճանապարհային նշանները. բ.զ) դանդաղընթաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված, համապատասխան ճանապարհային նշանով նշված լրացուցիչ երթևեկության գոտում։