Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ վազանցն արգելվում է երկաթգծանցում և դրանից առաջ 100 մետրից ավելի մոտ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վայրերում երթևեկությունը կարգավորվում է այնպիսի տեսակի լուսացույցով, որն օգտագործվում է խաչմերուկներում։ Նույն օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.2 և 1.4.6-1.4.6 կետերի համաձայն՝ ճանապարհային նշանը. 1.2 «Առանց արգելափակոցի երկաթգծանց»՝ նախազգուշացնում է առանց արգելափակոցի երկաթգծանցին մոտենալու մասին. 1.4.1 «Մոտեցում երկաթգծանցին»՝ բնակավայրից դուրս լրացուցիչ նախազգուշացնում է վարորդին երկաթգծանցին մոտենալու մասին։ Նույն գլխի ծանոթագրության «ա» և «զ» ենթակետերի համաձայն. ա) 1.1, 1.2, 1.5–1.34 նշանները վտանգավոր հատվածի սկզբից առաջ բնակավայրից դուրս տեղադրվում են 150-300 մետր հեռավորության վրա. զ) 1.4.1 և 1.4.4 նշանները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ հիմնական և կրկնօրինակող 1.1 կամ 1.2 նշանների հետ միասին։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
1.4.1.-1.4.6. Մոտեցում երկաթգծանցինԲնակավայրից դուրս լրացուցիչ զգուշացնում է վարորդին երկաթգծանցին մոտենալու մասին։ 1.4.1−1.4.3 նշանները տեղադրվում են ճանապարհի աջ կողմում, իսկ 1.4.4−1.4.6 նշանները՝ ճանապարհի ձախ կողմում։ 1.4.1 և 1.4.4 նշանները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, 1.4.3 և 1.4.6 նշանները՝ երթևեկության ուղղությամբ կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, իսկ 1.4.2 և 1.4.5 նշանները՝ ինքնուրույն, հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանների միջև հավասար հեռավորության վրա։