Ո՞ր ավտոմոբիլի վարորդը կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1
Ոչ մի ավտոմոբիլի վարորդ
2
միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդը
3
Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդը
4
Երկու ավտոմոբիլների վարորդը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «գ.գ» ենթակետի համաձայն՝ ավտոմայրուղու վրա, ավտոմայրուղու մուտքում և ելքում վարորդին արգելվում է երկրորդ գոտուց այն կողմ երթևեկել այնպիսի բեռնատար ավտոմոբիլով (կցանքներով կամ առանց դրանց), որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3,5 տոննան, կամ այնպիսի կցանքով ավտոմոբիլներով, որոնց ընդհանուր երկարությունը 7 մետրից ավելի է։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ավտոմայրուղուց դուրս գալիս վարորդը պետք է ժամանակին տեղափոխվի ավտոմայրուղուց ելքին հարակից գոտի և հնարավորինս արագ մտնի դանդաղեցման գոտի, եթե այդպիսի գոտի կա։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.1. Ավտոմայրուղի
Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։