Բեռնատար ավտոմոբիլի վարորդը կատարում է ճանապարհանորոգման աշխատանքներ։ Ո՞ր ավտոմոբիլի վարորդին է արգելվում երթևեկել սլաքի ուղղությամբ։
1
Ոչ մի ավտոմոբիլի վարորդին
2
Միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդին
3
Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդին
4
երկու ավտոմոբիլների վարորդներին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարորդը, որի տրանսպորտային միջոցի վրա միացված է նարնջագույն կամ դեղին գույնի փայլատակող հատուկ լուսային ազդանշան և որը ճանապարհի վրա կատարում է շինարարական, նորոգման կամ մաքրման աշխատանքներ, կամ ինկասացիոն տրանսպորտային միջոցով փոխադրում է թանկարժեք իրեր կամ արժեթղթեր, կամ փոխադրում է վտանգավոր բեռ, կամ տեղաշարժվում է չափսերը գերազանցող (խոշոր եզրաչափերով) կամ նորմատիվը գերազանցող (ծանրաքաշ) տրանսպորտային միջոցով, կարող է շեղվել ճանապարհային նշանների և գծանշումների, ինչպես նաև սույն օրենքի 31-րդ հոդվածի 5–10-րդ, 15-րդ, 16-րդ մասերի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, եթե ապահովում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Նարնջագույն կամ դեղին փայլատակող հատուկ լուսային ազդանշանը առավելություն չի տալիս ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ և օգտագործվում է ուշադրություն գրավելու համար՝ սպասվող վտանգը կանխելու նպատակով։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.1. Ավտոմայրուղի
Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։