Երթուղային տրանսպորտային միջոցի կամ տաքսու կառուցվածքորեն առանձնացված կանգառի վայրերից, իսկ դրանց բացակայության դեպքում՝ երթուղային տրանսպորտային միջոցի կամ տաքսու կանգառի ցուցիչից, եթե դա խոչընդոտում է երթուղային տրանսպորտային միջոցների երթևեկությանը, տրանսպորտային միջոցների կանգառն արգելվում է՝
1
25 մետրից ավելի մոտ
2
15 մետրից ավելի մոտ
3
30 մետրից ավելի մոտ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետի «բ.է» ենթակետի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը ցանկացած վայրում, որտեղ այն կարող է վտանգ ստեղծել, այդ թվում՝ երթուղային տրանսպորտային միջոցի կամ տաքսու՝ կառուցվածքորեն առանձնացված կանգառի վայրերից, իսկ դրանց բացակայության դեպքում՝ երթուղային տրանսպորտային միջոցի կամ տաքսու կանգառի ցուցիչից 15 մետրից ավելի մոտ, եթե դա խոչընդոտում է նշված տրանսպորտային միջոցների երթևեկությանը։