Միաժամանակ «C» և «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձը սահմանված կարգով կահավորված բեռնատար ավտոմոբիլի թափքով ութից ավելի ուղևոր փոխադրելու իրավունք ունի «C» կարգի վարորդական վկայականը ստանալուց ոչ պակաս, քան՝
1
մեկ տարի հետո
2
երկու տարի հետո
3
երեք տարի հետո
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ բեռնատար ավտոմոբիլի թափքով ուղևորներ կարող է փոխադրել այն անձը, որը բավարարում է սույն օրենքի 56-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջները, եթե ուղևորների թիվը գերազանցում է 8-ը։ Նույն օրենքի 56-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «C» և «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձը «C» կարգի տրանսպորտային միջոց վարելու վկայականը ստանալուց 3 տարի անց իրավունք ունի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով սարքավորված բեռնատար ավտոմոբիլի թափքով փոխադրել 8-ից ավելի ուղևոր։