Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում օդանավակայանների մոտով անցնող ճանապարհահատված, որտեղ ինքնաթիռները կամ ուղղաթիռները թռչում են ցածր բարձրության վրա։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Օդանավակայանի մոտով անցնող ճանապարհի հատված, որի վրայով ինքնաթիռները կամ ուղղաթիռները թռչում են ցածր բարձրության վրա։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։
Հանգստի վայրի նշան
Ճանապարհի հատված, որտեղ կարող է առաջանալ այնպիսի վտանգ, որը սահմանված չէ այլ նախազգուշացնող նշաններով։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։
Ճանապարհի հատված, որտեղ կարող է ուժեղ կողային քամի բարձրանալ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։