Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է արգելում ցանկացած տեսակի մեխանիկական տրանսպորտային միջոցի վազանցը (բացի 30 կմ/ժ-ից պակաս արագությամբ երթևեկող տրանսպորտից):
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
3.20 ճանապարհային նշանի (Վազանցն արգելված է) գործողության գոտու վերջը։
Արգելում է 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատար ավտոմոբիլներով այլ տրանսպորտային միջոցների վազանցը (բացառությամբ 30 կմ/ժ-ից ցածր արագությամբ երթևեկող տրանսպորտի), ինչպես նաև տրակտորներով այլ տրանսպորտային միջոցների վազանցը (բացառությամբ լծասայլային տրանսպորտի և հեծանիվների)։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։
3.22 ճանապարհային նշանի (Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելված է) գործողության գոտու վերջը։
Վարորդին արգելում է մտնել ճանապարհի նեղ հատված, եթե դա կարող է դժվարացնել հակառակ ուղղությամբ երթևեկությունը։ Վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հանդիպակաց տրանսպորտային միջոցին, որը գտնվում է հակադիր մոտեցման վրա կամ ճանապարհի նեղ հատվածում։ Նշանը տեղադրվում է անմիջապես ճանապարհի նեղ տեղամասի առջև կամ նախապես՝ 8.1.1 ցուցանակով։