Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է արգելում տրանսպորտային միջոցի կայանումն ամսվա զույգ օրերին։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Ճանապարհի հատված, որի երթևեկելի մասի լայնությունը նեղանում է երկու կողմից։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։
Արգելում է տրանսպորտային միջոցի կայանումը ամսվա կենտ օրերին։ 3.29 և 3.30 նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցը ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխելու ժամանակը 19-ից մինչև 21 ժամն է։ Այդ ժամանակահատվածում կայանումը թույլատրվում է երթևեկելի մասի երկու կողմերում։ Նշանի գործողությունը չի տարածվում այն փոստային ավտոմոբիլի վրա, որի թափքին կապույտ ֆոնի վրա սպիտակ անկյունագծային շերտ կա, ինչպես նաև միացված տաքսաչափով տաքսու վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը վարում է զգալիորեն արտահայտված կամ խիստ արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձը, կամ այն տրանսպորտային միջոցի վրա, որը փոխադրում է նշված անձանց։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ Նշանի գործողությունը տարածվում է միայն ճանապարհի այն կողմի վրա, որտեղ այն տեղադրված է։
Բնակավայրից դուրս լրացուցիչ զգուշացնում է վարորդին երկաթգծանցին մոտենալու մասին։ 1.4.1−1.4.3 նշանները տեղադրվում են ճանապարհի աջ կողմում, իսկ 1.4.4−1.4.6 նշանները՝ ճանապարհի ձախ կողմում։ 1.4.1 և 1.4.4 նշանները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, 1.4.3 և 1.4.6 նշանները՝ երթևեկության ուղղությամբ կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, իսկ 1.4.2 և 1.4.5 նշանները՝ ինքնուրույն, հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանների միջև հավասար հեռավորության վրա։
Արգելում է տրանսպորտային միջոցի կայանումը ամսվա զույգ օրերին։ 3.29 և 3.30 նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցը ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխելու ժամանակը 19-ից մինչև 21 ժամն է։ Այդ ժամանակահատվածում կայանումը թույլատրվում է երթևեկելի մասի երկու կողմերում։ Նշանի գործողությունը չի տարածվում այն փոստային ավտոմոբիլի վրա, որի թափքին կապույտ ֆոնի վրա սպիտակ անկյունագծային շերտ կա, ինչպես նաև միացված տաքսաչափով տաքսու վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը վարում է զգալիորեն արտահայտված կամ խիստ արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձը, կամ այն տրանսպորտային միջոցի վրա, որը փոխադրում է նշված անձանց։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ Նշանի գործողությունը տարածվում է միայն ճանապարհի այն կողմի վրա, որտեղ այն տեղադրված է։