Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է արգելում այն վտանգավոր բեռ փոխադրող տրանսպորտային միջոցով երթևեկությունը, որը, համաձայն օրենսդրության, պետք է նշված լինի համապատասխան ճանաչման նշանով:
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Ցույց է տալիս, որ նշանի գործողությունը տարածվում է այն տրանսպորտային միջոցի վրա, որը փոխադրում է 19433-88 պետական ստանդարտով սահմանված, ցուցանակի վրա նշված վտանգավոր դասի բեռ։ Ցուցանակը կիրառվում է 3.32, 3.33 և 4.8.1−4.8.3 նշանների հետ միասին։
Արգելում է այն վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք Վրաստանի օրենսդրության համաձայն պետք է նշված լինեն համապատասխան ճանաչման նշանով։ Նշանը ցույց է տալիս, որ երթևեկությունն արգելված է երկու ուղղություններով։ Նշանը տեղադրվում է վտանգավոր, պայթուցիկ և դյուրավառ բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների համար նախատեսված երթուղուց շեղվելը կանխելու, ինչպես նաև նշված տրանսպորտային միջոցների մուտքը այնպիսի ճանապարհ կամ շրջան արգելելու համար, որտեղ դրանք հատուկ վտանգ են ստեղծում մարդկանց համար։
Ճանապարհի հատված, որով երթևեկող տրանսպորտային միջոցը պետք է ունենա առնվազն երկու տանող անիվների վրա ամրացված հակասահքի շղթաներ։
Ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի գործողությունը։ Ցուցանակները նշանի գործողությունը տարածում են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով նշված տրանսպորտային միջոցների վրա։