Եթե հետիոտնային անցումներ ունեցող ճանապարհին տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորվում է կարգավորողի միջոցով, երթևեկությունն արգելող ազդանշանի ժամանակ վարորդները պետք է կանգ առնեն՝
1
հետիոտնային անցումից առաջ կամ դրանից առաջ գտնվող լայնական գծանշման մոտ
2
հակառակ ուղղության երթևեկագոտում
3
կարգավորողի առջևում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հետիոտնային անցումում սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով, 33-րդ հոդվածի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված պահանջների պահպանմամբ պետք է կատարվեն հետևյալ պահանջները՝ ա) եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորվում է ճանապարհային լուսացույցով կամ կարգավորողի միջոցով, երթևեկությունն արգելող ազդանշանի ժամանակ վարորդը պետք է կանգ առնի հետիոտնային անցումից կամ դրանից առաջ գտնվող լայնական գծանշումից առաջ։