imecadine.ge

Տոմսերի ամբողջական ցանկ

915 պաշտոնական տոմս — C1 կատեգորիա, ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

# 2
Տոմս №2 — իրավիճակի նկար

Պարտավո՞ր է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդը հարակից տարածքից ճանապարհ դուրս գալիս ճանապարհը զիջել հետիոտներին:

1 պարտավոր չէ
2 պարտավոր է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ վարորդը հարակից տարածքից ճանապարհ դուրս գալիս կամ ճանապարհից նման տարածք մուտք գործելիս պետք է ճանապարհը զիջի հետիոտներին։
Տոմս №10 — իրավիճակի նկար

Մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի հետադարձի մանևր կատարել՝

1 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
2 միայն B ուղղությամբ
3 Միայն A ուղղությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 4.3 կետի համաձայն՝ 4.3 «Շրջանաձև երթևեկություն» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկել սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.3. Շրջանաձև երթևեկություն

Թույլատրում է երթևեկությունը սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմս №14 — իրավիճակի նկար

Իրավունք ունի՞ արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ, եթե լուսացույցի կանաչ ազդանշանից հետո դեղին ազդանշանը միանալիս նա չէր կարող առանց կտրուկ արգելակման կանգ առնել «Կանգ» գծի մոտ։

1 իրավունք չունի
2 Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ վարորդը, որը դեղին լուսային ազդանշանը միանալու պահին չի կարող առանց կտրուկ արգելակման կանգ առնել սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված վայրերում, իրավունք ունի շարունակելու երթևեկությունը։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «վ» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այն տրանսպորտային միջոցին, որն ավարտում է խաչմերուկով անցումը, և հետիոտնին, որը չի հասցրել ավարտել երթևեկելի մասով անցումը տվյալ ուղղությամբ։
Տոմս №20 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է պարտավոր սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում ճանապարհը զիջել հետիոտներին:

1 Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդը
2 միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդը
3 միայն մոտոցիկլի վարորդը
4 Բոլոր երեք տրանսպորտային միջոցների վարորդը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ հետիոտնային անցումում սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով, 33-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված պահանջների պահպանմամբ պետք է կատարվեն հետևյալ պահանջները. բ) եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը չի կարգավորվում ո՛չ ճանապարհային լուսացույցով, ո՛չ էլ կարգավորողի միջոցով, վարորդը, մոտենալով հետիոտնային անցմանը, պետք է համապատասխանաբար նվազեցնի արագությունը, որպեսզի վտանգ չստեղծի այդ անցում մտած կամ մտնող հետիոտների համար, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և բաց թողնի հետիոտներին։
Տոմս №23 — իրավիճակի նկար

Պարտավո՞ր է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդը ճանապարհը զիջել ավտոբուսի վարորդին, որն ավարտում է խաչմերուկով անցումը:

1 պարտավոր է
2 պարտավոր չէ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ վարորդը, որը դեղին լուսային ազդանշանը միանալու պահին չի կարող առանց կտրուկ արգելակման կանգ առնել սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված վայրերում, իրավունք ունի շարունակելու երթևեկությունը։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «վ» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այն տրանսպորտային միջոցին, որն ավարտում է խաչմերուկով անցումը, և հետիոտնին, որը չի հասցրել ավարտել երթևեկելի մասով անցումը տվյալ ուղղությամբ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

Տոմս №35 — իրավիճակի նկար

Շտապ բժշկական օգնության ավտոմոբիլի վրա միացված են կապույտ փայլատող հատուկ թարթող և ձայնային ազդանշանները։ Ո՞ր ավտոմոբիլների վարորդները կարող են շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ կարգավորողի այս ազդանշանի ժամանակ։

1 բեռնատար և կարմիր մարդատար ավտոմոբիլի վարորդները
2 Շտապ բժշկական օգնության, բեռնատար և կապույտ մարդատար ավտոմոբիլի վարորդները
3 Շտապ բժշկական օգնության, բեռնատար և կարմիր մարդատար ավտոմոբիլի վարորդները
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը. գ) առաջ պարզած աջ ձեռք − այս ժեստը նշանակում է «կանգ առ» ազդանշան կարգավորողի աջ կողմից և թիկունքի կողմից երթևեկող բոլոր վարորդների համար. ընդ որում, կարգավորողի ձախ կողմից տրամվայն իրավունք ունի երթևեկելու ձախ, իսկ անռելս տրանսպորտային միջոցն իրավունք ունի երթևեկելու բոլոր ուղղություններով։ Կարգավորողի կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներն իրավունք ունեն երթևեկելու միայն աջ։ Հետիոտնն իրավունք ունի անցնելու երթևեկելի մասը կարգավորողի թիկունքի հետևով։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

Տոմս №39 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդը կարող է շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ կարգավորողի այս ազդանշանի դեպքում:

1 Դեղին և կարմիր ավտոմոբիլների վարորդները
2 Դեղին և կապույտ ավտոմոբիլների վարորդները
3 Բեռնատար, դեղին և կարմիր ավտոմոբիլների վարորդները
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը. գ) առաջ պարզած աջ ձեռք − այս ժեստը նշանակում է «կանգ առ» ազդանշան կարգավորողի աջ կողմից և թիկունքի կողմից երթևեկող բոլոր վարորդների համար. ընդ որում, կարգավորողի ձախ կողմից տրամվայն իրավունք ունի երթևեկելու ձախ, իսկ անռելս տրանսպորտային միջոցն իրավունք ունի երթևեկելու բոլոր ուղղություններով։ Կարգավորողի կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներն իրավունք ունեն երթևեկելու միայն աջ։ Հետիոտնն իրավունք ունի անցնելու երթևեկելի մասը կարգավորողի թիկունքի հետևով։
Տոմս №46 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը կարող է շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ կարգավորողի այս ազդանշանի դեպքում:

1 Մարդատար ավտոմոբիլի վարորդը
2 Ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդ
3 բեռնատար ավտոմոբիլի վարորդը
4 Տրամվայի վարորդը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը՝ ա) վեր բարձրացված մեկ ձեռք՝ այս ժեստը ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների համար նշանակում է «Ուշադրություն, կանգ» ազդանշան, բացառությամբ այն վարորդների, որոնք այլևս չեն կարող կանգ առնել առանց կտրուկ արգելակման և բավարար անվտանգության պայմանները պահպանելով։ Բացի այդ, եթե այդ ազդանշանը տրված է խաչմերուկում, վարորդը, որն արդեն մտել է խաչմերուկ, կարող է շարունակել երթևեկությունը։ Հետիոտնը, որը ազդանշանը տրվելու պահին գտնվում է ճանապարհի երթևեկելի մասում, պետք է ազատի այն, իսկ եթե դա անհնար է՝ պետք է կանգ առնի հակադիր ուղղություններով շարժվող տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

Տոմս №48 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է մարդատար ավտոմոբիլի վարորդի մոտ առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2 բոլոր տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ
3 Միայն տրամվայի վարորդի նկատմամբ
4 ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցնելու կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

8.13. Գլխավոր ճանապարհի ուղղությունը

Ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում։ Ցուցանակը տեղադրվում է 2.1, 2.3 և 2.4 նշանների հետ միասին, երբ խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը։

Տոմս №52 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդը կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Կանաչ ավտոմոբիլի վարորդը
2 սպիտակ ավտոմոբիլի վարորդը
3 Կարմիր ավտոմոբիլի վարորդը
4 Դեղին ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ցանկացած երթևեկելի մասում, զուգընթաց ուղղությամբ երթևեկության համար նախատեսված երեք կամ ավելի երթևեկության գոտիների առկայության դեպքում, ծայրահեղ ձախ երթևեկության գոտին զբաղեցնելը թույլատրվում է միայն ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ մյուս երթևեկության գոտիները զբաղված են, ինչպես նաև վազանցի, ձախ շրջադարձի կամ հետադարձի նպատակով, իսկ բեռնատար ավտոմոբիլների համար՝ միայն ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ։
Տոմս №63 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին է արգելվում երթևեկել սլաքի ուղղությամբ լուսացույցի այս ազդանշանի ժամանակ, եթե խաչմերուկից հետո երթևեկելի մասը խցանված է տրանսպորտային միջոցներով։

1 երկու ավտոմոբիլների վարորդներին
2 Միայն դեղին ավտոմոբիլի վարորդին
3 Ոչ մի ավտոմոբիլի վարորդին
4 Միայն մոխրագույն ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ վարորդը չպետք է դուրս գա խաչմերուկ, եթե առաջացել է այնպիսի խցանում, որ նա, ենթադրաբար, ստիպված կլինի կանգ առնել խաչմերուկում և դրանով խոչընդոտել լայնական ուղղությամբ երթևեկությունը։ Այս կանոնը գործում է նաև այն դեպքում, եթե լուսացույցի լուսային ազդանշանները թույլատրում են երթևեկությունը։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

Տոմս №64 — իրավիճակի նկար

Մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի երթևեկությունը շարունակել՝

1 Միայն B և C ուղղություններով
2 միայն A, C և D ուղղություններով
3 Միայն D ուղղությամբ
4 A, B, C և D ուղղությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 4.1.2 կետի համաձայն՝ 4.1.2 «Երթևեկություն դեպի աջ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկել միայն սլաքով ցույց տրված ուղղությամբ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.1.2. Երթևեկություն դեպի աջ

Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն դեպի աջ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

Եթե լուսացույցի առջև կանգնած են երեխաներ, լուսացույցին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է հաշվի առնի՝

1 միայն այն հանգամանքը, որ խմբից հրելով երեխաներից որևէ մեկին կարող են ստիպել դուրս գալ երթևեկելի մաս
2 միայն այն հանգամանքը, որ երեխաները կարող են դուրս գալ երթևեկելի մաս՝ նախքան իրենց համար երթևեկությունը թույլատրող լուսացույցի ազդանշանի միանալը
3 Այս տոմսում թվարկված բոլոր հանգամանքները
4 Միայն այն հանգամանքը, որ երեխաները կարող են դուրս գալ երթևեկելի մաս լուսացույցի կանաչ լուսային ազդանշանը դեղինով փոխվելուն պես
Օրենքի բացատրություն
Եթե լուսացույցի առջև երեխաները պատրաստվում են անցնել ճանապարհը, լուսացույցին մոտեցած տրանսպորտային միջոցի վարորդը պետք է հաշվի առնի, որ. - երեխաները կարող են դուրս գալ երթևեկելի մաս լուսացույցի կանաչ լուսային ազդանշանը դեղինով փոխվելուն պես. - խմբից հրելով երեխաներից որևէ մեկին կարող են ստիպել դուրս գալ երթևեկելի մաս. - երեխաները կարող են դուրս գալ երթևեկելի մաս նախքան իրենց համար լուսացույցի թույլատրող ազդանշանի միանալը։
Տոմս №81 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին է տրվում առավելություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե ճանապարհային նշանները ծածկված են ձյունով:

1 կարմիր ավտոմոբիլի վարորդին
2 Սպիտակ ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ եթե վարորդը չի կարող որոշել ճանապարհին ծածկույթի առկայությունը (մթության, ձյան, ցեխի կամ այլ պատճառով), և առաջնահերթության նշաններ էլ չկան, համարվում է, որ նա գտնվում է երկրորդական ճանապարհի վրա։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։
Տոմս №82 — իրավիճակի նկար

Ի՞նչ հերթականությամբ պետք է տրանսպորտային միջոցներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե տեխնիկական ծառայության ավտոմոբիլի վրա միացված է դեղին բռնկվող հատուկ թարթող ազդանշանը։

1 Նախ պետք է անցնի բեռնատար ավտոմոբիլը, հետո՝ տեխնիկական ծառայության ավտոմոբիլը, վերջում՝ ավտոբուսը
2 առաջինը պետք է անցնի ավտոբուսը, այնուհետև՝ բեռնատար ավտոմոբիլը, վերջում՝ տեխնիկական ծառայության ավտոմոբիլը
3 Նախ պետք է անցնի բեռնատար ավտոմոբիլը, հետո՝ ավտոբուսը, վերջում՝ տեխնիկական ծառայության ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով շարժվող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Նույն օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ վարորդը, որը տրանսպորտային միջոցի վրա միացրել է նարնջագույն կամ դեղին փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և որը ճանապարհին կատարում է շինարարական, նորոգման կամ մաքրման աշխատանքներ, կամ ինկասացիոն տրանսպորտային միջոցով փոխադրում է թանկարժեք իրեր կամ արժեթղթեր, կամ փոխադրում է վտանգավոր բեռ, կամ տեղաշարժվում է ոչ գաբարիտային (մեծագաբարիտ) կամ գերնորմատիվային (ծանրաքաշ) տրանսպորտային միջոցով, կարող է շեղվել ճանապարհային նշանների և գծանշումների, ինչպես նաև սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ–10-րդ, 15-րդ, 16-րդ կետերով և 38-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներից, եթե ապահովում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Նարնջագույն կամ դեղին փայլատակող հատուկ թարթող ազդանշանը առավելություն չի տալիս ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ և օգտագործվում է ուշադրություն գրավելու համար՝ սպասվող վտանգը կանխելու նպատակով։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

8.13. Գլխավոր ճանապարհի ուղղությունը

Ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում։ Ցուցանակը տեղադրվում է 2.1, 2.3 և 2.4 նշանների հետ միասին, երբ խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը։

Տոմս №85 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 դեղին ավտոմոբիլի վարորդին
2 բեռնատար ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ եթե տրանսպորտային միջոցների երթևեկության հետագծերը հատվում են, իսկ անցման հերթականությունը որոշված չէ, վարորդը պետք է ճանապարհը զիջի այն տրանսպորտային միջոցին, որը մոտենում է իրեն աջից։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.3. Շրջանաձև երթևեկություն

Թույլատրում է երթևեկությունը սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմս №88 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Մոխրագույն ավտոմոբիլի վարորդին
2 Սպիտակ ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ երթևեկության ուղղությունը չփոխելով մի երթևեկության գոտուց մյուսը վերադասավորվելիս վարորդը պետք է ճանապարհը զիջի այն տրանսպորտային միջոցին, որը երթևեկում է նույն ուղղությամբ այն գոտում, որտեղ վերադասավորվում է։ Նույն ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների կողմից երթևեկության գոտիները միաժամանակ փոխելիս, երթևեկության հետագծերի հատման դեպքում, անցման առավելությունը տրվում է աջ կողմում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.3. Շրջանաձև երթևեկություն

Թույլատրում է երթևեկությունը սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմս №90 — իրավիճակի նկար

Ի՞նչ հերթականությամբ պետք է տրանսպորտային միջոցներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Սկզբում պետք է անցնի մոտոցիկլը, հետո՝ մարդատար ավտոմոբիլը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
2 Սկզբում պետք է անցնի բեռնատար ավտոմոբիլը, հետո՝ մոտոցիկլը, վերջում՝ մարդատար ավտոմոբիլը
3 Սկզբում պետք է անցնի մարդատար ավտոմոբիլը, հետո՝ մոտոցիկլը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վրա ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ իր երթևեկության ուղղությունից։
Տոմս №91 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 դեղին ավտոմոբիլի վարորդին
2 Սպիտակ ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ երթևեկության ուղղությունը չփոխելով մի երթևեկության գոտուց մյուսը վերադասավորվելիս վարորդը պետք է ճանապարհը զիջի այն տրանսպորտային միջոցին, որը երթևեկում է նույն ուղղությամբ այն գոտում, որտեղ վերադասավորվում է։ Նույն ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների կողմից երթևեկության գոտիները միաժամանակ փոխելիս, երթևեկության հետագծերի հատման դեպքում, անցման առավելությունը տրվում է աջ կողմում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին։
Տոմս №95 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդին է տրվում առավելություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 բեռնատար ավտոմոբիլի վարորդին
2 մարդատար ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վրա ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ իր երթևեկության ուղղությունից։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ