1
պարտավոր է միացնել վթարային լուսային ազդանշանը
2
Պարտավոր է ավտոմոբիլի հետևում տեղադրել «վթարային կանգառի նշանը»
3
Պարտավոր է միացնել վթարային լուսային ազդանշանային համակարգը և ավտոմոբիլի հետևում տեղադրել «Վթարային կանգառի նշան»
4
Պարտավոր չէ միացնել վթարային լուսային ազդանշանային համակարգը և ավտոմոբիլի հետևում տեղադրել «Վթարային կանգառի նշան»
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցը, որը կանգ է առնում կամ կայանված է բնակավայրից դուրս, հնարավորության սահմաններում պետք է գտնվի երթևեկելի մասից դուրս։ Նույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և 2-րդ կետի «բ» ենթակետերի համաձայն՝ 1. Վթարային լուսային ազդանշանն օգտագործվում է ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին սպասվող վտանգի մասին նախազգուշացնելու համար։ Վթարային լուսային ազդանշանը պետք է միացվի այն տեղում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելված է. 2. Վթարային լուսային ազդանշանը միացնելուց հետո, ինչպես նաև եթե այդպիսի ազդանշանային համակարգ չկա կամ անսարք է, վարորդը պետք է անհապաղ տեղադրի «Վթարային կանգառի նշանը», իսկ անբավարար տեսանելիության պայմաններում՝ թարթող կարմիր լապտեր՝ այն վայրերում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելված է, և այնտեղ, որտեղ տեսանելիության պայմանները հաշվի առնելով՝ մյուս վարորդները չեն կարողանա ժամանակին նկատել տրանսպորտային միջոցը։