Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի կառավարումը հանձնել այն անձին, որը գտնվում է ռեակցիան և ուշադրությունը նվազեցնող բուժական պատրաստուկների ազդեցության տակ:
1
Արգելված չէ, եթե անձը տեղաշարժվում է զգուշության անհրաժեշտ միջոցներ կիրառելով
2
Արգելված է
3
Արգելված չէ, եթե նշված պատրաստուկների ընդունումն իրականացվել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի վարումը հանձնել այն անձին, որը գտնվում է ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում։ Նույն օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։