Ինչպե՞ս պետք է վարվի ավտոբուսի վարորդը, եթե ուղևորներից մեկն ագրեսիվ է պահում իրեն և անհանգստացնում է մյուս ուղևորներին։
1
Վարորդը պետք է ուղևորին հայտարարի, որ մտադիր է զանգահարել ոստիկանություն, իսկ եթե նա շարունակի ագրեսիվ վարքագիծը՝ բռնի իջեցնի ավտոբուսից
2
վարորդը պետք է ագրեսիվ տրամադրված ուղևորին կոչ անի հանգստանալ և զգուշացնի, որ հակառակ դեպքում կկանչի ոստիկանություն։ Եթե ուղևորը չի հանգստանում, և իրավիճակը դառնում է վտանգավոր, վարորդը պետք է զանգահարի ոստիկանություն
3
ագրեսիվ ուղևորին վախեցնելու նպատակով կատարել կտրուկ արգելակում
Օրենքի բացատրություն
Եթե ուղևորներից մեկն ագրեսիվ է իրեն պահում և անհանգստացնում է մյուս ուղևորներին, ավտոբուսի վարորդը պետք է ագրեսիվ տրամադրված ուղևորին կոչ անի հանգստանալ և նախազգուշացնի, որ հակառակ դեպքում կկանչի ոստիկանություն։ Եթե ուղևորը չհանգստացավ, և իրավիճակը դառնում է վտանգավոր, վարորդը պետք է զանգահարի ոստիկանություն։