Տրված ճանապարհային նշանների համակցություններից ո՞րի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց վրա տեղադրված է «Հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչման նշանը։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված տեղ։ Նշանի գործողության գոտին որոշվում է ճանապարհային գծանշմամբ, իսկ դրա բացակայության դեպքում նշանի գործողությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը կամ սահմանափակվում է 8.2.1 ցուցանակով։
Ցույց է տալիս, որ 7.4 նշանի գործողությունը տարածվում է այն տրանսպորտային միջոցի վրա, որի վրա ամրացված է «Հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչման նշանը։
Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն ուղիղ կամ դեպի ձախ։ Նշանը թույլատրում է նաև հետադարձ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։
Ցույց է տալիս, որ նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որի վրա ամրացված է «Հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչման նշանը։