imecadine.ge

Տոմսերի ամբողջական ցանկ

1236 պաշտոնական տոմս — B+C1 Mil կատեգորիա, ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

# 1
Տոմս №1 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 մարդատար ավտոմոբիլի վարորդին
2 բեռնատար ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Տվյալ տոմսում ունենք համարժեք ճանապարհների խաչմերուկ, որտեղ ճանապարհը պետք է զիջի այն տրանսպորտային միջոցը, որին վտանգ է սպառնում աջ կողմից (այսինքն՝ որին աջից մոտենում է տրանսպորտ)։ Ուստի ճանապարհը զիջում է թեթև մարդատար ավտոմոբիլը։
# 2
Տոմս №2 — իրավիճակի նկար

Պարտավո՞ր է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդը հարակից տարածքից ճանապարհ դուրս գալիս ճանապարհը զիջել հետիոտներին:

1 պարտավոր չէ
2 պարտավոր է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ վարորդը հարակից տարածքից ճանապարհ դուրս գալիս կամ ճանապարհից նման տարածք մուտք գործելիս պետք է ճանապարհը զիջի հետիոտներին։
# 4
Տոմս №4 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին է տրվում առավելություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Կապույտ ավտոմոբիլի վարորդին
2 Սպիտակ ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում լուսացույցի կանաչ ազդանշանի միացման ժամանակ ձախ թեքվելիս կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հակառակ ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լուսացույցի լուսային ազդանշանների պահանջներն ունեն գերակա ուժ անցման առավելությունը սահմանող ճանապարհային նշանների և ճանապարհային գծանշումների պահանջների նկատմամբ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

8.13. Գլխավոր ճանապարհի ուղղությունը

Ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում։ Ցուցանակը տեղադրվում է 2.1, 2.3 և 2.4 նշանների հետ միասին, երբ խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը։

# 5
Տոմս №5 — իրավիճակի նկար

Ի՞նչ հերթականությամբ պետք է սլաքի ուղղությամբ երթևեկող ավտոմոբիլներն անցնեն խաչմերուկը, եթե շտապ բժշկական օգնության ավտոմոբիլին միացված են կապույտ փայլատող հատուկ լուսային և ձայնային ազդանշանները:

1 Նախ պետք է անցնի շտապ բժշկական օգնության ավտոմոբիլը, հետո՝ բեռնատար ավտոմոբիլը և վերջում՝ մարդատար ավտոմոբիլը
2 Նախ պետք է անցնի շտապ բժշկական օգնության ավտոմոբիլը, հետո՝ մարդատար ավտոմոբիլը և վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
3 Նախ անցնի մարդատար ավտոմոբիլը, հետո՝ շտապ բժշկական օգնության ավտոմոբիլը և վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
Քանի որ շտապօգնության ավտոմեքենայի վրա միացված են թարթող լույսերը և ձայնային ազդանշանը, խաչմերուկն առաջինը կանցնի շտապօգնությունը։ Այնուհետև կանցնի կարմիր ավտոմոբիլի վարորդը, քանի որ երթևեկում է գլխավոր ճանապարհով, վերջում կանցնի երկրորդական ճանապարհով երթևեկող բեռնատար ավտոմոբիլի վարորդը

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

8.13. Գլխավոր ճանապարհի ուղղությունը

Ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում։ Ցուցանակը տեղադրվում է 2.1, 2.3 և 2.4 նշանների հետ միասին, երբ խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը։

# 6
Տոմս №6 — իրավիճակի նկար

Ի՞նչ հերթականությամբ պետք է ավտոմոբիլներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Սկզբում պետք է անցնի մարդատար ավտոմոբիլը, հետո՝ բեռնատար ավտոմոբիլը, վերջում՝ ավտոբուսը
2 Սկզբում պետք է անցնի ավտոբուսը, հետո՝ մարդատար ավտոմոբիլը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
3 առաջինը պետք է անցնի բեռնատար ավտոմոբիլը, այնուհետև՝ ավտոբուսը, վերջում՝ մարդատար ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վրա երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ նրա հետագա երթևեկության ուղղությունից. դ) ձախ թեքվելիս կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հակառակ ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

# 7
Տոմս №7 — իրավիճակի նկար

Ի՞նչ հերթականությամբ պետք է տրանսպորտային միջոցներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Սկզբում պետք է անցնի ավտոբուսը, հետո՝ մոտոցիկլը, վերջում՝ մարդատար ավտոմոբիլը
2 Սկզբում պետք է անցնի մարդատար ավտոմոբիլը, հետո՝ ավտոբուսը, վերջում՝ մոտոցիկլը
3 առաջինը պետք է անցնի մոտոցիկլը, այնուհետև՝ ավտոբուսը, վերջում՝ մարդատար ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «ե» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցման կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

8.13. Գլխավոր ճանապարհի ուղղությունը

Ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում։ Ցուցանակը տեղադրվում է 2.1, 2.3 և 2.4 նշանների հետ միասին, երբ խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը։

Տոմս №10 — իրավիճակի նկար

Մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի հետադարձի մանևր կատարել՝

1 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
2 միայն B ուղղությամբ
3 Միայն A ուղղությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 4.3 կետի համաձայն՝ 4.3 «Շրջանաձև երթևեկություն» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկել սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.3. Շրջանաձև երթևեկություն

Թույլատրում է երթևեկությունը սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմս №13 — իրավիճակի նկար

Սլաքների հատման տեղում ճանապարհը զիջելու պարտավորություն առաջանում է՝

1 Կապույտ ավտոմոբիլի վարորդին
2 կարմիր ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ եթե տրանսպորտային միջոցների երթևեկության հետագծերը հատվում են, իսկ անցման հերթականությունը սահմանված չէ, վարորդը պետք է ճանապարհը զիջի այն տրանսպորտային միջոցին, որը մոտենում է նրան աջից։ Նույն օրենքի 1-ին հավելվածի 2-րդ գլխի 2.3 կետի համաձայն՝ 2.3 «Զիջե՛ք ճանապարհը» ճանապարհային նշան՝ ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին. նույն գլխի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 2.3 և 2.4 նշանների գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վայրի վրա, որից առաջ տեղադրված է համապատասխան նշանը։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

4.3. Շրջանաձև երթևեկություն

Թույլատրում է երթևեկությունը սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմս №14 — իրավիճակի նկար

Իրավունք ունի՞ արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ, եթե լուսացույցի կանաչ ազդանշանից հետո դեղին ազդանշանը միանալիս նա չէր կարող առանց կտրուկ արգելակման կանգ առնել «Կանգ» գծի մոտ։

1 իրավունք չունի
2 Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ վարորդը, որը դեղին լուսային ազդանշանը միանալու պահին չի կարող առանց կտրուկ արգելակման կանգ առնել սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված վայրերում, իրավունք ունի շարունակելու երթևեկությունը։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «վ» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այն տրանսպորտային միջոցին, որն ավարտում է խաչմերուկով անցումը, և հետիոտնին, որը չի հասցրել ավարտել երթևեկելի մասով անցումը տվյալ ուղղությամբ։
Տոմս №15 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդներին է արգելվում սլաքի ուղղությամբ երթևեկությունը կարգավորողի այս ազդանշանի ժամանակ։

1 ավտոբուսի և մարդատար ավտոմոբիլի վարորդներին
2 Տրամվայի և ավտոբուսի վարորդներին
3 տրամվայի և մարդատար ավտոմոբիլի վարորդներին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը՝ գ) առաջ պարզված աջ ձեռքը. - այս ժեստը նշանակում է «Կանգ» ազդանշան կարգավորողի աջ կողքի և մեջքի կողմից շարժվող բոլոր վարորդների համար. միաժամանակ կարգավորողի ձախ կողքի կողմից տրամվայն իրավունք ունի շարժվելու ձախ, իսկ ոչ ռելսային տրանսպորտային միջոցն իրավունք ունի շարժվելու բոլոր ուղղություններով։ Կարգավորողի կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներն իրավունք ունեն շարժվելու միայն աջ։ Հետիոտնն իրավունք ունի անցնելու երթևեկելի մասը կարգավորողի մեջքի հետևով։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

8.13. Գլխավոր ճանապարհի ուղղությունը

Ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում։ Ցուցանակը տեղադրվում է 2.1, 2.3 և 2.4 նշանների հետ միասին, երբ խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը։

Տոմս №17 — իրավիճակի նկար

Ի՞նչ հերթականությամբ պետք է անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները, եթե օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վրա միացված են կապույտ փայլատող հատուկ թարթող և ձայնային ազդանշանները։

1 Նախ պետք է անցնի մարդատար ավտոմոբիլը, հետո՝ օպերատիվ ծառայության ավտոմոբիլը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
2 առաջինը պետք է անցնի օպերատիվ ծառայության ավտոմոբիլը, այնուհետև՝ մարդատար ավտոմոբիլը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
3 առաջինը պետք է անցնի օպերատիվ ծառայության ավտոմոբիլը, այնուհետև՝ բեռնատար ավտոմոբիլը, վերջում՝ մարդատար ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից։ Նույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը և/կամ որը բարձրախոս սարքով ազդանշան է տալիս, ազատել երթևեկելի մասում տեղ դրա, ինչպես նաև դրա կողմից ուղեկցվող տրանսպորտային միջոցի համար, որի վրա միացված են մոտակա լույսի լուսարձակները, իսկ անհրաժեշտության դեպքում − կանգ առնել։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

Տոմս №18 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդը կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում կարգավորողի այս ազդանշանի ժամանակ։

1 Կապույտ մարդատար ավտոմոբիլի վարորդը
2 Սպիտակ մարդատար ավտոմոբիլի վարորդը
3 Կարմիր մարդատար ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը. գ) առաջ պարզած աջ ձեռք − այս ժեստը նշանակում է «կանգ առ» ազդանշան կարգավորողի աջ կողմից և թիկունքի կողմից երթևեկող բոլոր վարորդների համար։ Ընդ որում, կարգավորողի ձախ կողմից տրամվայն իրավունք ունի երթևեկելու ձախ, իսկ անռելս տրանսպորտային միջոցներն իրավունք ունեն երթևեկելու բոլոր ուղղություններով։ Կարգավորողի կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներն իրավունք ունեն երթևեկելու միայն աջ։ Հետիոտնն իրավունք ունի երթևեկելի մասով անցնելու կարգավորողի թիկունքի հետևով։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

Տոմս №19 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է պարտավոր զիջել ճանապարհը հետիոտներին սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե շտապ բժշկական օգնության ավտոմոբիլի վրա միացված չեն կապույտ փայլատող հատուկ թարթող և ձայնային ազդանշանները։

1 Միայն շտապ բժշկական օգնության ավտոմոբիլի վարորդը
2 Երկու ավտոմոբիլների վարորդը
3 միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հետիոտնային անցումում սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով, 33-րդ հոդվածի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված պահանջների պահպանմամբ պետք է կատարվեն հետևյալ պահանջները՝ ա) եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորվում է ճանապարհային լուսացույցով կամ կարգավորողի միջոցով, երթևեկությունն արգելող ազդանշանի ժամանակ վարորդը պետք է կանգ առնի հետիոտնային անցումից կամ դրանից առաջ գտնվող լայնական գծանշումից առաջ, իսկ երբ ստանա երթևեկությունը շարունակելու իրավունք, չպետք է խոչընդոտի և վտանգ ստեղծի հետիոտնային անցում մտած հետիոտների համար։ Եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ մտնելու համար, որի մուտքի մոտ գտնվում է հետիոտնային անցում, նա այդ շրջադարձը պետք է կատարի միայն ցածր արագությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և բաց թողնի անցում մտած կամ մտնող հետիոտներին։
Տոմս №20 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է պարտավոր սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում ճանապարհը զիջել հետիոտներին:

1 Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդը
2 միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդը
3 միայն մոտոցիկլի վարորդը
4 Բոլոր երեք տրանսպորտային միջոցների վարորդը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ հետիոտնային անցումում սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով, 33-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված պահանջների պահպանմամբ պետք է կատարվեն հետևյալ պահանջները. բ) եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը չի կարգավորվում ո՛չ ճանապարհային լուսացույցով, ո՛չ էլ կարգավորողի միջոցով, վարորդը, մոտենալով հետիոտնային անցմանը, պետք է համապատասխանաբար նվազեցնի արագությունը, որպեսզի վտանգ չստեղծի այդ անցում մտած կամ մտնող հետիոտների համար, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և բաց թողնի հետիոտներին։
Տոմս №21 — իրավիճակի նկար

Ճանապարհային երթևեկության ո՞ր մասնակցի նկատմամբ է կարմիր ավտոմոբիլի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե օպերատիվ ծառայության ավտոմոբիլին միացված են կապույտ փայլատող հատուկ լուսային և ձայնային ազդանշանները:

1 միայն օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2 Հետիոտնի և օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3 Միայն հետիոտնի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հետիոտնային անցումում, սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով, 33-րդ հոդվածի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված պահանջները պահպանելով, պետք է կատարվեն հետևյալ պահանջները. ա) եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորվում է ճանապարհային լուսացույցով կամ կարգավորողի միջոցով, երթևեկությունն արգելող ազդանշանի ժամանակ վարորդը պետք է կանգնի հետիոտնային անցումից կամ դրանից առաջ գտնվող լայնական գծանշումից առաջ, իսկ երբ ստանա երթևեկությունը շարունակելու իրավունք, չպետք է խոչընդոտի և վտանգ չպետք է ստեղծի հետիոտնային անցում մտած հետիոտներին։ Եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ մտնելու համար, որի մուտքի մոտ գտնվում է հետիոտնային անցում, նա այդ շրջադարձը պետք է կատարի միայն ցածր արագությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգնի և զիջի անցում մտած կամ մտնող հետիոտներին. նույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված են կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը կամ/և որն ազդանշան է տալիս բարձրախոս սարքով, ինչպես նաև նրա կողմից ուղեկցվող տրանսպորտային միջոցին, որի վրա միացված են մոտակա լույսի լուսարձակները, ազատել տեղ երթևեկելի մասում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգնել։
Տոմս №23 — իրավիճակի նկար

Պարտավո՞ր է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդը ճանապարհը զիջել ավտոբուսի վարորդին, որն ավարտում է խաչմերուկով անցումը:

1 պարտավոր է
2 պարտավոր չէ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ վարորդը, որը դեղին լուսային ազդանշանը միանալու պահին չի կարող առանց կտրուկ արգելակման կանգ առնել սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված վայրերում, իրավունք ունի շարունակելու երթևեկությունը։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «վ» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այն տրանսպորտային միջոցին, որն ավարտում է խաչմերուկով անցումը, և հետիոտնին, որը չի հասցրել ավարտել երթևեկելի մասով անցումը տվյալ ուղղությամբ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

Տոմս №24 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Սև ավտոմոբիլի վարորդին
2 կարմիր ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ ճանապարհ դուրս գալու վայրում արագացման գոտու առկայության դեպքում վարորդը պետք է երթևեկի այդ գոտով և հարևան երթևեկության գոտի տեղափոխվելիս ճանապարհը զիջի դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին։
Տոմս №26 — իրավիճակի նկար

Ի՞նչ հերթականությամբ պետք է տրանսպորտային միջոցներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Սկզբում պետք է անցնի մարդատար ավտոմոբիլը, հետո՝ քառանիվը, վերջում՝ ավտոբուսը
2 Սկզբում պետք է անցնի ավտոբուսը, հետո՝ մարդատար ավտոմոբիլը, վերջում՝ քառանիվը
3 առաջինը պետք է անցնի քվադրոցիկլը, այնուհետև՝ ավտոբուսը, վերջում՝ մարդատար ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում ձախ թեքվելիս կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հակառակ ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետի համաձայն՝ բնակելի գոտուց դուրս գալիս ճանապարհային երթևեկության մասնակիցը հատումներում պետք է ճանապարհը զիջի ճանապարհային երթևեկության մյուս մասնակցին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.22. Բնակելի գոտու վերջ

Ցույց է տալիս 5.21 նշանով նշված բնակելի գոտու վերջը։ Նշանը տեղադրվում է բնակելի գոտու բոլոր ելքերում։

Տոմս №27 — իրավիճակի նկար

Մարդատար ավտոմոբիլի վարորդին երթևեկությունն արգելվում է՝

1 A ուղղությամբ
2 B ուղղությամբ
3 C ուղղությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ բացառությամբ այն դեպքի, երբ շրջադարձը կատարվում է այնպիսի խաչմերուկ դուրս գալու համար, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն, աջ կամ ձախ շրջադարձից առաջ, ինչպես նաև հետադարձից առաջ, տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ժամանակին զբաղեցնել համապատասխան ծայրային դիրք երթևեկելի մասում, որը նախատեսված է զուգընթաց ուղղությամբ երթևեկության համար։ Նույն օրենքի 2-րդ հավելվածի 1.1 կետի համաձայն՝ 1.1 հորիզոնական ճանապարհային գծանշումը բաժանում է հակադիր ուղղություններով երթևեկող տրանսպորտային հոսքերը և ճանապարհի վտանգավոր հատվածում նշում է երթևեկության գոտու սահմանը կամ երթևեկելի մասի սահմանը, որոնց վրա մուտք գործելն արգելված է. նշում է տրանսպորտային միջոցի կայանման վայրի սահմանը և այն ճանապարհի երթևեկելի մասի եզրը, որը երթևեկության պայմաններով չի դասվում ավտոմայրուղիների շարքին։ 1.1 գիծը հատելն արգելվում է։ Թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրը նշող և վարորդի աջ կողմում տեղակայված 1.1 գիծը՝ տրանսպորտային միջոցը ճանապարհի եզրին կանգնեցնելու համար։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.6. Համարժեք ճանապարհների հատում

Համարժեք ճանապարհների հատումով խաչմերուկ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Տոմս №29 — իրավիճակի նկար

Ի՞նչ հերթականությամբ պետք է տրանսպորտային միջոցներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 առաջինը պետք է անցնի կապույտ ավտոմոբիլը, այնուհետև՝ բեռնատար ավտոմոբիլը, վերջում՝ դեղին ավտոմոբիլը
2 առաջինը պետք է անցնի դեղին ավտոմոբիլը, այնուհետև՝ բեռնատար ավտոմոբիլը, վերջում՝ կապույտ ավտոմոբիլը
3 առաջինը պետք է անցնի դեղին ավտոմոբիլը, այնուհետև՝ կապույտ ավտոմոբիլը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հանդիպակաց տրանսպորտային միջոցի հետ վրանցելիս տրանսպորտային միջոցի վարորդը պետք է կողքից թողնի բավարար ազատ տարածություն և անհրաժեշտության դեպքում երթևեկի ճանապարհի երթևեկելի մասի աջ եզրին մոտ։ Ընդ որում, եթե նրա երթևեկությունն իր կողմում խոչընդոտի կամ ճանապարհային այլ մասնակիցների առկայության պատճառով դժվարանում է, նա պետք է դանդաղեցնի երթևեկությունը և անհրաժեշտության դեպքում կանգնի, որպեսզի բաց թողնի հանդիպակաց տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցները։ Նույն օրենքի առաջին հավելվածի 2.3 և 2.5 կետերի համաձայն՝ 2.3 «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշանը նշում է ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3. նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից 150-300 մ. հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկից առաջ տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկից առաջ տեղադրված է 2.4 նշանը։ 2.5 «Հանդիպակաց երթևեկության առավելություն» ճանապարհային նշանը արգելում է վարորդին մտնել ճանապարհի նեղ հատված, եթե դա դժվարացնում է հակառակ ուղղությամբ երթևեկությունը։ Վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հանդիպակաց տրանսպորտային միջոցին, որը գտնվում է դիմացի մոտեցման մոտ կամ ճանապարհի նեղ հատվածում։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.2.2. Արգելքի շրջանցում ձախից

Ցույց է տալիս բաժանարար գոտու, անվտանգության կղզյակի կամ որևէ արգելքի միայն ձախից շրջանցման ուղղությունը։

2.5. Հանդիպակաց երթևեկության առավելություն

Վարորդին արգելում է մտնել ճանապարհի նեղ հատված, եթե դա կարող է դժվարացնել հակառակ ուղղությամբ երթևեկությունը։ Վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հանդիպակաց տրանսպորտային միջոցին, որը գտնվում է հակադիր մոտեցման վրա կամ ճանապարհի նեղ հատվածում։ Նշանը տեղադրվում է անմիջապես ճանապարհի նեղ տեղամասի առջև կամ նախապես՝ 8.1.1 ցուցանակով։

1.26. Ճանապարհային աշխատանքներ

Ճանապարհի հատված, որի սահմաններում աշխատանքներ են կատարվում։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Նշանը կրկնվում է բնակավայրերում և բնակավայրերից դուրս՝ վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։ Երթևեկելի մասում կարճատև աշխատանքներ կատարելիս նշանը տեղադրվում է աշխատանքների կատարման վայրից 10−15 մետր հեռավորության վրա՝ առանց 8.1.1 ցուցանակի։

1.7.1. Հատում երկրորդական ճանապարհի հետ

Հատում այնպիսի ճանապարհի հետ, որով երթևեկող վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը։ Նշանը վտանգավոր հատվածի սկզբից առաջ տեղադրվում է բնակավայրից դուրս՝ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ