imecadine.ge

Երկաթուղային գծանց

32 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Անցման կանոններ, արգելքներ և գործողություններ գծանցում կանգնելիս։

Տոմս №440 — իրավիճակի նկար

Իրավունք ունի՞ արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդը մտնել երկաթգծանց, եթե գծանցից հետո խցանում է առաջացել:

1 Իրավունք ունի
2 իրավունք չունի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն՝ վարորդը չպետք է մտնի երկաթգծանց, եթե նախապես չի համոզվել, որ ստիպված չի լինի կանգ առնել դրա վրա:

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.3.2. Բազմագիծ երկաթուղի

Զգուշացնում է երկու կամ ավելի գիծ ունեցող երկաթուղու առանց արգելափակոցի երկաթգծանցին մոտենալու մասին։ Տեղադրվում է անմիջապես երկաթգծանցի առջև։

Երկաթգծանցում արգելվում է՝

1 Այս տոմսում թվարկված ցանկացած գործողության կատարումը
2 Միայն հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով՝ անցումից առաջ կանգնած տրանսպորտային միջոցի շրջանցումը
3 Միայն արգելագոտու կամ կիսաարգելագոտու ինքնակամ բացումը
4 Միայն այն գյուղատնտեսական, ճանապարհաշինական և այլ մեքենաների ու մեխանիզմների ոչ տրանսպորտային վիճակում տեղափոխումը, որոնք կարող են վնասել անցումը կամ խոչընդոտել դրանով երթևեկությունը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ երկաթգծանցում արգելվում է. ա) հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով շրջանցել երկաթգծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցը. բ) ինքնակամ բացել արգելափակոցը կամ կիսաարգելափակոցը. գ) ոչ տրանսպորտային դիրքի փոխադրել այն գյուղատնտեսական, ճանապարհաշինարարական և այլ մեքենաները և մեխանիզմները, որոնք կարող են վնասել երկաթգծանցը կամ խոչընդոտել դրանով երթևեկությունը.

Երկաթգծանցում տրանսպորտային միջոցի հարկադիր կանգառի դեպքում ընդհանուր տագնապի ձայնային ազդանշանին համապատասխանում է.

1 Երեք երկար և մեկ կարճ ձայնային ազդանշան
2 Երկու երկար և երկու կարճ ձայնային ազդանշան
3 Մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 39-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ երկաթգծանցում տրանսպորտային միջոցի հարկադիր կանգառի ազդանշանը ձեռքի շրջանաձև շարժումն է (ցերեկը՝ վառ գույնի կտորով կամ որևէ լավ տարբերվող առարկայով, գիշերը՝ ջահով կամ լապտերով)։ Ընդհանուր տագնապի ազդանշանը մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանն է։

«Երկաթգծանցը» դա՝

1 երկաթուղային գծերի ցանկացած հատված
2 ճանապարհի և ինքնուրույն ենթահող ունեցող երկաթուղային կամ տրամվայի գծերի հատումը մեկ մակարդակում
3 Ճանապարհի և անկախ ճանապարհահուն ունեցող երկաթուղու կամ տրամվայի գծերի տարբեր մակարդակներում հատում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 58-րդ կետի համաձայն՝ «երկաթգծանց»՝ ճանապարհի և անկախ գետնաթմբով երկաթուղու կամ տրամվայի գծերի հատում մեկ մակարդակում։

Շրջադարձում երթևեկելիս ինչպիսի՞ պրոֆիլի ավտոցիստեռնն է ավելի կայուն շրջվելու նկատմամբ։

1 Էլիպսաձև պրոֆիլի
2 Կլոր պրոֆիլի
Օրենքի բացատրություն
Որքան բարձր է դասավորված տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը, այնքան փոքր է դրա կայունությունը շրջվելու նկատմամբ՝ անկախ բեռի բնույթից։ Բեռնված տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը միշտ ավելի բարձր է դասավորված, քան չբեռնվածինը։ Էլիպսաձև պրոֆիլ ունեցող ավտոցիստեռնի ծանրության կենտրոնը դասավորված է ավելի ցածր, քան կլոր պրոֆիլ ունեցող ավտոցիստեռնինը, ուստի էլիպսաձև պրոֆիլ ունեցող ավտոցիստեռնն ավելի կայուն է շրջվելու նկատմամբ։

Հեղուկ բեռ փոխադրելու դեպքում ավտոցիստեռնն ավելի կայուն է շրջվելու նկատմամբ, եթե ցիստեռնը լցված է՝

1 75%-ով
2 Կիսով չափ
3 Ամբողջությամբ
Օրենքի բացատրություն
Որքան բարձր է գտնվում տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը, այնքան փոքր է դրա կայունությունը շրջվելու նկատմամբ՝ անկախ բեռի բնույթից: Բեռնված տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը միշտ ավելի բարձր է գտնվում, քան չբեռնվածինը: Ավտոցիստեռնով հեղուկ բեռ փոխադրելու դեպքում պետք է հաշվի առնել նաև, որ չլցված ցիստեռնում հեղուկը տեղաշարժվելու հնարավորություն ունի, ինչն առաջացնում է լրացուցիչ գործող իներցիոն ուժ և նվազեցնում է տրանսպորտային միջոցի կայունությունը շրջվելու նկատմամբ:

Թեքադարձում երթևեկելիս ավտոգնացքի սահելը, շրջվելը և ծալվելը կարող է առաջացնել՝

1 միայն գերազանցված արագությունը
2 Միայն ղեկանիվի կտրուկ պտտումը
3 միայն կտրուկ արգելակումը
4 Ինչպես գերազանցված արագությունը, այնպես էլ ղեկանիվի կտրուկ պտտումը և կտրուկ արգելակումը
Օրենքի բացատրություն
Շրջադարձում երթևեկելիս արագությունը պետք է ընտրել՝ հաշվի առնելով, որ մեծ է ավտոգնացքի սահելու, ծալվելու և շրջվելու վտանգը։ Շրջադարձերը պետք է անցնել սահուն, չպետք է կատարել կտրուկ արգելակում, պետք է երթևեկել ցածր արագությամբ։ Ղեկանիվի կտրուկ պտտումը, կտրուկ արգելակումը կամ գերազանցված արագությունը կցորդի մեծ իներցիայի ազդեցությամբ կարող են դառնալ ավտոգնացքի սահելու, շրջվելու և ծալվելու պատճառ։

Սայթաքուն ճանապարհին վերելքով երթևեկելիս ավտոգնացքի սահելը, շրջվելը և ծալվելը կարող է առաջացնել՝

1 Միայն ղեկանիվի կտրուկ պտտումը
2 միայն կտրուկ արգելակումը
3 ինչպես ղեկանիվի կտրուկ պտտումը, այնպես էլ կտրուկ արգելակումը
Օրենքի բացատրություն
Ձմեռային պայմաններում վերելքով երթևեկելիս վարորդը պետք է միացնի ցածր փոխանցում կամ միացնի բաշխիչ տուփը, որպեսզի բացառի վերելքում փոխանցումը փոխելու անհրաժեշտությունը, ինչն իր հերթին կարող է առաջացնել տանող անիվների բուքսավորում։ Վերելքում սառույցով պատված ճանապարհի պայմաններում ավտոմոբիլը չի կարողանա վերսկսել երթևեկությունը, և կցորդն ինքնաբերաբար կսկսի սահել հետ։ Սայթաքուն ճանապարհին ղեկանիվի կտրուկ պտտումը կամ արգելակումը նույնպես կարող է դառնալ ավտոմոբիլի և կցորդի սահքի, ծալվելու կամ շրջվելու պատճառ։

Թեքադարձում երթևեկելիս ավտոգնացքի և հոդակապավոր ավտոբուսի դինամիկ միջանցքը մեծ է առանձին ավտոմոբիլի դինամիկ միջանցքից՝

1 5%-ով
2 10-40%-ով
3 50-70%-ով
Օրենքի բացատրություն
Շրջադարձում երթևեկելիս ավտոգնացքի և հոդակապային ավտոբուսների երթևեկության համար անհրաժեշտ գոտին զգալիորեն լայնանում է։ Շրջադարձի ժամանակ քարշակող ավտոմոբիլի առջևի անիվները զբաղեցնում են շրջադարձի կենտրոնին հակառակ կողմը, իսկ ավտոմոբիլի հետևի և կցորդի անիվները՝ շրջադարձի կենտրոնի կողմը։ Ավտոգնացքի և հոդակապային ավտոբուսի դինամիկ միջանցքը 10-40%-ով ավելի մեծ է, քան առանձին ավտոմոբիլի և սովորական ավտոբուսի դինամիկ միջանցքը։

Ավտոգնացքով և հոդակապավոր ավտոբուսով վազանց կատարելիս վազանցվող տրանսպորտային միջոցի նկատմամբ անվտանգ կողային միջակայքը նպատակահարմար է, որ չլինի՝

1 1,5 մետրից պակաս
2 1 մետրից պակաս
3 2 մետրից պակաս
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ անվտանգության ապահովման նպատակով վազանցի պահին վարորդը վազանցվող տրանսպորտային միջոցի (միջոցների) համար պետք է թողնի բավարար կողային տարածություն։ Վազանցից առաջ վարորդը պետք է համոզվի, որ երթևեկելի մասի լայնությունը հնարավորություն է տալիս վազանցվող տրանսպորտային միջոցի նկատմամբ պահպանել ոչ պակաս, քան 1-1,5 մետր կողային միջակայք։ Ավտոգնացքների և հոդակապավոր ավտոբուսների վարորդները լրացուցիչ պետք է հաշվի առնեն, որ կցորդի կողային տեղաշարժը մեծացնում է տրանսպորտային կազմի դինամիկ միջանցքը 10-40%-ով։ Անվտանգ կողային միջակայքն այս դեպքում չպետք է լինի 2 մետրից պակաս։

Մոտոցիկլների և մոպեդների շահագործումն արգելվում է, եթե անվադողի պրոտեկտորի մնացորդային բարձրությունը.

1 1,6 մմ-ից ավելի է, բայց 2 մմ-ից պակաս է
2 0,8 մմ-ից ավելի է, բայց 1,6 մմ-ից պակաս է
3 0,8 մմ-ից պակաս է
Օրենքի բացատրություն
Արգելվում է մոտոցիկլների և մոպեդների շահագործումը, եթե անվադողի պրոտեկտորի մնացորդային բարձրությունը 0,8 մմ-ից պակաս է։

Ավտոգնացքով երթևեկելիս անհրաժե՞շտ է արդյոք պահպանել ավելի մեծ հեռավորություն առջևից երթևեկող տրանսպորտային միջոցից, քան մարդատար ավտոմոբիլով երթևեկելիս։

1 Ոչ, քանի որ ավտոգնացքի վարորդի փորձառության պատճառով նրա ռեակցիայի ժամանակն ավելի կարճ է, քան մյուս վարորդներինը
2 այո, քանի որ մեծ զանգվածի պատճառով ավտոգնացքի արգելակման ճանապարհն ավելի մեծ է, քան մարդատար ավտոմոբիլներինը
3 Ոչ, քանի որ ավտոգնացքի արգելակման ճանապարհն ավելի կարճ է, քան մարդատար ավտոմոբիլներինը
Օրենքի բացատրություն
Ավտոգնացքով երթևեկելիս անհրաժեշտ է առջևից երթևեկող տրանսպորտային միջոցից ավելի մեծ հեռավորություն պահպանել, քան մարդատար ավտոմոբիլով երթևեկելիս, քանի որ ավտոգնացքի մեծ զանգվածը և արգելակների արձագանքման համար անհրաժեշտ ժամանակը թույլ չեն տալիս արագ արգելակել։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ