Սայթաքուն ճանապարհին վերելքով երթևեկելիս ավտոգնացքի սահելը, շրջվելը և ծալվելը կարող է առաջացնել՝
1
Միայն ղեկանիվի կտրուկ պտտումը
2
միայն կտրուկ արգելակումը
3
ինչպես ղեկանիվի կտրուկ պտտումը, այնպես էլ կտրուկ արգելակումը
Օրենքի բացատրություն
Ձմեռային պայմաններում վերելքով երթևեկելիս վարորդը պետք է միացնի ցածր փոխանցում կամ միացնի բաշխիչ տուփը, որպեսզի բացառի վերելքում փոխանցումը փոխելու անհրաժեշտությունը, ինչն իր հերթին կարող է առաջացնել տանող անիվների բուքսավորում։ Վերելքում սառույցով պատված ճանապարհի պայմաններում ավտոմոբիլը չի կարողանա վերսկսել երթևեկությունը, և կցորդն ինքնաբերաբար կսկսի սահել հետ։ Սայթաքուն ճանապարհին ղեկանիվի կտրուկ պտտումը կամ արգելակումը նույնպես կարող է դառնալ ավտոմոբիլի և կցորդի սահքի, ծալվելու կամ շրջվելու պատճառ։