«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ եթե վարորդը թեքվում է մեկ այլ ճանապարհ մտնելու համար, որի մուտքի մոտ գտնվում է հետիոտնային անցում, նա այդ թեքումը պետք է կատարի միայն ցածր արագությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և բաց թողնի անցում մտած կամ մտնող հետիոտներին։ Նույն օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ եթե տրանսպորտային միջոցների երթևեկության հետագծերը հատվում են, իսկ անցման հերթականությունը սահմանված չէ, վարորդը պետք է ճանապարհը զիջի այն տրանսպորտային միջոցին, որը մոտենում է իրեն աջից։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.21. Բնակելի գոտիՏարածք (գոտի), որտեղ գործում են բնակելի գոտում երթևեկության համար սահմանված կանոնները։ Նշանը տեղադրվում է բնակելի գոտու բոլոր մուտքերում։
8.3.1.-8.3.3. Գործողության ուղղությունըՑույց է տալիս խաչմերուկի առջև տեղադրված նշանի գործողության ուղղությունը կամ անմիջապես ճանապարհի մոտ գտնվող նշված օբյեկտի ուղղությամբ երթևեկության ուղղությունը։