Ճանապարհին կամ դրա մոտակայքում երեխա տեսնելու դեպքում վարորդը պետք է՝
1Մեծացնի արագությունը, որպեսզի ժամանակին անցնի ճանապարհի նշված հատվածը
2Ցուցաբերի առանձնակի զգուշություն և երթևեկի այնպիսի արագությամբ, որը կկանխի վտանգը և անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտա կանգ առնել առանց կտրուկ արգելակման
3Կանգնեցնի տրանսպորտային միջոցը և միացնի վթարային լուսային ազդանշանային համակարգը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհին կամ դրա մոտակայքում երեխա տեսնելիս կամ կանգնած ավտոբուս տեսնելիս, որի վրա ամրացված է «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանը, վարորդը պետք է ցուցաբերի առանձնահատուկ զգուշություն և շարժվի այնպիսի արագությամբ, որը կկանխի վտանգը և անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտա կանգ առնել առանց կտրուկ արգելակման։
Ճանապարհին կանգնած ավտոբուս տեսնելիս, որի վրա ամրացված է «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանը, վարորդը պարտավոր է՝
1տալ ձայնային ազդանշան և անցնել առանց կանգ առնելու
2կանգնեցնել տրանսպորտային միջոցը և այն տեղից չշարժել, քանի դեռ նշված ավտոբուսը չի շարունակել երթևեկությունը
3դրսևորել առանձնահատուկ զգուշություն և երթևեկել այնպիսի արագությամբ, որը կկանխի վտանգը, և անհրաժեշտության դեպքում կկարողանա կանգ առնել առանց կտրուկ արգելակման
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհին կամ դրա մոտակայքում երեխա տեսնելիս կամ կանգնած ավտոբուս տեսնելիս, որի վրա ամրացված է «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանը, վարորդը պետք է ցուցաբերի առանձնահատուկ զգուշություն և շարժվի այնպիսի արագությամբ, որը կկանխի վտանգը և անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտա կանգ առնել առանց կտրուկ արգելակման։
Պարտավո՞ր է արդյոք ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհը զիջել սպիտակ գույնի ձեռնափայտով շարժվող կույր հետիոտնին, որը հատում է երթևեկելի մասը։
1Պարտավոր է միայն այն դեպքում, եթե կույր հետիոտնը շարժվում է կարգավորվող հետիոտնային անցումով
2Պարտավոր է բոլոր դեպքերում
3պարտավոր չէ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վարորդը պետք է առանձնահատուկ զգուշություն ցուցաբերի ճանապարհային երթևեկության այնպիսի մասնակիցների նկատմամբ, ինչպիսիք են հետիոտները (հատկապես երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք) և հեծանվորդները։ Վարորդը պարտավոր է բոլոր դեպքերում ճանապարհը զիջել սպիտակ ձեռնափայտով կամ ուղեկցող շան հետ տեղաշարժվող կույր հետիոտնին։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս երթևեկության ուղղությունը միայն ուղիղ։
1Միայն II և IV
2Միայն III
3Միայն I
4միայն IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.1 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.1 «Երթևեկություն ուղիղ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկել միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է թույլատրում երթևեկությունը միայն աջ ուղղությամբ։
1II
2III
3IV
4I
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.2 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.2 «Երթևեկություն աջ» ճանապարհային նշանը թույլ է տալիս երթևեկել միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով։
1միակողմանի երթևեկությամբ ճանապարհ կամ երթևեկելի մաս դուրս գալը
2Բաժանարար գոտին, անվտանգության կղզյակը կամ որևէ խոչընդոտ շրջանցելու ուղղությունը միայն աջից
3Միակողմանի երթևեկությամբ ճանապարհ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.2.1 կետի համաձայն՝ 4.2.1 «Արգելքի շրջանցում աջից» ճանապարհային նշանը ցույց է տալիս բաժանարար գոտու, անվտանգության կղզյակի կամ որևէ արգելքի միայն աջից շրջանցման ուղղությունը։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս բաժանարար գոտու, անվտանգության կղզյակի կամ որևէ արգելքի շրջանցման ուղղությունը միայն ձախից։
1I
2II
3IV
4III
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.2.2 կետի համաձայն՝ 4.2.2 «Խոչընդոտի շրջանցում ձախից» ճանապարհային նշանը ցույց է տալիս բաժանարար գոտին, անվտանգության կղզյակը կամ որևէ խոչընդոտ միայն ձախից շրջանցելու ուղղությունը։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում երթևեկության ուղղությունը դեպի աջ կամ դեպի ձախ։
1II
2IV
3I
4III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.6 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.6 «Երթևեկություն դեպի աջ կամ ձախ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկությունը միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով,
Տրված ճանապարհային նշաններից որի՞ գործողության գոտում հետադարձն արգելված չէ:
1Միայն II և IV
2Միայն II և III
3Միայն III և IV
4Միայն I և III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի 7-րդ գլխի (տեղեկատվական-ցուցային նշաններ) 7.3.1 կետի և նույն կետի ծանոթագրության համաձայն՝ 7.3.1 «Հետադարձի տեղ» ճանապարհային նշանը ցույց է տալիս հետադարձի տեղը։ 7.3.1 և 7.3.2 նշանները տեղադրվում են հետադարձի տեղից առաջ կամ դրա վերևում, կամ նախապես՝ 8.1.1 ցուցանակով։ Նշանները ձախ շրջադարձ չեն թույլատրում։ Նույն հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.3 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.3 «Երթևեկություն դեպի ձախ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկությունը միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով, իսկ ձախ շրջադարձ թույլատրող նշանները թույլ են տալիս նաև հետադարձ կատարել։