Անձրևոտ եղանակին երթևեկելիս վարորդը պետք է հատուկ ուշադրություն դարձնի՝
1Դանդաղընթաց տրանսպորտային միջոցի նկատմամբ
2հետիոտների նկատմամբ, քանի որ հետիոտների հնարավոր արագության պատճառով կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել
3Բեռնափոխադրող ավտոմոբիլների նկատմամբ, քանի որ մեծ է ավտոմոբիլի թափքից բեռը ճանապարհին ընկնելու վտանգը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի «է» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. է) անձրևոտ եղանակին երթևեկելիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի հետիոտների նկատմամբ, քանի որ նրանց հնարավոր արագության պատճառով կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել։
Եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ մտնելու համար, որի մուտքի մոտ գտնվում է հետիոտնային անցում, նա պետք է դա կատարի՝
1միայն ցածր արագությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնել և բաց թողնել անցում մտած կամ մտնող հետիոտներին
2ցանկացած արագությամբ, քանի որ անցում մտած կամ մտնող հետիոտների նկատմամբ օգտվում է առաջնահերթությունից
3Միայն բարձր արագությամբ, որպեսզի ժամանակին անցնի ճանապարհի նշված հատվածը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հետիոտնային անցումում սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով, 33-րդ հոդվածի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված պահանջների պահպանմամբ պետք է կատարվեն հետևյալ պահանջները՝ ա) եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորվում է ճանապարհային լուսացույցով կամ կարգավորողի միջոցով, երթևեկությունն արգելող ազդանշանի ժամանակ վարորդը պետք է կանգ առնի հետիոտնային անցումից կամ դրանից առաջ գտնվող լայնական գծանշումից առաջ, իսկ երբ ստանա երթևեկությունը շարունակելու իրավունք, չպետք է խոչընդոտի և վտանգ ստեղծի հետիոտնային անցում մտած հետիոտների համար։ Եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ մտնելու համար, որի մուտքի մոտ գտնվում է հետիոտնային անցում, նա այդ շրջադարձը պետք է կատարի միայն ցածր արագությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և բաց թողնի անցում մտած կամ մտնող հետիոտներին։
Վարորդը պարտավոր է ստուգել և ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկական սարքինությունը.
1Միայն ուղևորության ժամանակ
2ուղևորությունը սկսելուց առաջ և ուղևորության ընթացքում
3Միայն ուղևորությունը սկսելուց առաջ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ վարորդը պարտավոր է մինչև երթի սկսելը ստուգել, իսկ երթի ընթացքում ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկական սարքինությունը։
Օրվա մութ ժամին և անբավարար տեսանելիության պայմաններում հանդիպակաց տրանսպորտային միջոցի արագությունն ընկալում ենք՝
1այնպես, ինչպես իրականում է
2ավելի շատ, քան իրականում է
3ավելի քիչ, քան իրականում է
Օրենքի բացատրություն
Օրվա լուսավոր ժամին հանդիպակաց տրանսպորտային միջոցի արագությունը մարդու աչքը որոշում է տարածության մեջ առկա այլ կողմնորոշիչների համեմատությամբ (ճանապարհային նշաններ, գծանշում, ճանապարհամերձ կանաչապատում և այլն), իսկ օրվա մութ ժամին և անբավարար տեսանելիության պայմաններում կողմնորոշումը կատարվում է միայն լուսարձակների լույսով, ուստի հանդիպակաց տրանսպորտային միջոցի արագությունն ընկալում ենք ավելի փոքր, քան այն իրականում է։
Եթե տրանսպորտային միջոցի վարորդն ուղիղ ճանապարհով երթևեկելիս անսպասելիորեն հայտնվել է սայթաքուն կարճ հատվածում, նա պետք է շարունակի երթևեկությունը նույն հետագծով՝ առանց երթևեկության արագությունը փոխելու։
1միայն այն դեպքում, եթե վարորդը պատշաճ կերպով չի պահպանում հեռավորությունը կամ կողային միջակայքը այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ
2այս տոմսում թվարկված ցանկացած դեպքում
3միայն այն դեպքում, եթե վարորդը մանևրը սկսում է՝ չհամոզվելով դրա անվտանգության մեջ
Օրենքի բացատրություն
Վթարային իրավիճակի առաջացման վտանգը մեծանում է այն դեպքում, եթե վարորդը պատշաճ կերպով չի պահպանում հեռավորությունը կամ կողային միջակայքը մյուս տրանսպորտային միջոցների նկատմամբ, ինչպես նաև եթե վարորդը մանևրը սկսում է՝ չհամոզվելով դրա անվտանգության մեջ։