imecadine.ge

Տոմսերի ամբողջական ցանկ

313 պաշտոնական տոմս — AM կատեգորիա, ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Հեծանիվների և մոպեդների շարասյուների՝ ճանապարհի երթևեկելի մասով երթևեկելու դեպքում մեկ խմբում պետք է լինի ոչ ավելի, քան՝

1 10 միավոր
2 15 միավոր
3 5 միավոր
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հեծանիվի և մոպեդի վարորդների համար թույլատրելի է շարասյունով տեղաշարժվելը։ Հեծանիվների և մոպեդների շարասյուների՝ ճանապարհի երթևեկելի մասով երթևեկելու դեպքում դրանք պետք է բաժանվեն խմբերի, սակայն յուրաքանչյուրում ոչ ավելի, քան 10 միավոր։ Վազանցը հեշտացնելու համար խմբերի միջև հեռավորությունը պետք է լինի 80−100 մետր։

Հեծանիվների և մոպեդների խմբերի՝ ճանապարհի երթևեկելի մասով երթևեկելու դեպքում, վազանցը հեշտացնելու համար, խմբերի միջև հեռավորությունը պետք է կազմի՝

1 40-60 մետր
2 60-80 մետր
3 80-100 մետր
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հեծանիվի և մոպեդի վարորդների համար թույլատրելի է շարասյունով տեղաշարժվելը։ Հեծանիվների և մոպեդների շարասյուների՝ ճանապարհի երթևեկելի մասով երթևեկելու դեպքում դրանք պետք է բաժանվեն խմբերի, սակայն յուրաքանչյուրում ոչ ավելի, քան 10 միավոր։ Վազանցը հեշտացնելու համար խմբերի միջև հեռավորությունը պետք է լինի 80−100 մետր։

Հետիոտնային գոտիներ հայտարարված վայրերում և բնակելի գոտիներում ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ երթևեկության առավելություն է տրվում՝

1 Վարորդներին
2 հետիոտներին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հետիոտնային գոտի հայտարարված վայրում և բնակելի գոտում արգելվում են տարանցիկ երթևեկությունը, ուսումնական վարումը և միացված շարժիչով կայանումը. ընդ որում, հետիոտնն առավելություն ունի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ։

Կանգնած տրանսպորտային միջոցի դուռը չպետք է բացված լինի ճանապարհի երթևեկելի մասի, հեծանվային ուղու կամ հեծանվային գոտու կողմից՝

1 15 րոպեից ավելի
2 20 րոպեից ավելի
3 5 րոպեից ավելի
4 ուղևորների նստելու-իջնելու համար անհրաժեշտ ժամանակից ավելի երկար
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ արգելվում է բացել տրանսպորտային միջոցի դուռը մինչև դրա լրիվ կանգառը։ Դուռը բացելը չպետք է խոչընդոտ կամ վտանգ ստեղծի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար։ Ճանապարհի երթևեկելի մասի, հեծանվաուղու կամ հեծանիվների երթևեկության գոտու կողմից տրանսպորտային միջոցի դուռը չպետք է բաց լինի ուղևորների նստելու-իջնելու համար անհրաժեշտ ժամանակից ավելի։ Ճանապարհի երթևեկելի մասի կողմից կամ տրանսպորտային միջոցի հետևի կողմից ուղևորների նստելը-իջնելը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դա վտանգ չի ստեղծի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար։

Իրավունք ունի՞ արդյոք մոպեդի, մոտոցիկլի, երկանիվ էլեկտրական ինքնագլորի և հեծանիվի վարորդը ճանապարհին երթևեկել այնպես, որ տրանսպորտային միջոցի բոլոր անիվները չդիպչեն ճանապարհի մակերևույթին։

1 իրավունք չունի
2 Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ մոպեդի, մոտոցիկլի, երկանիվ էլեկտրական ինքնագլորի, հեծանիվի վարորդը պարտավոր է ճանապարհին երթևեկել այնպես, որ տրանսպորտային միջոցի բոլոր անիվները հպվեն ճանապարհի մակերևույթին։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ բացակայում է շնչառությունը, սակայն առկա է քնային զարկերակի պուլսացիան, նրան պետք է կատարվի՝

1 Միայն արհեստական շնչառություն
2 Միայն սրտի անուղղակի մերսում
3 ինչպես արհեստական շնչառություն, այնպես էլ սրտի անուղղակի մերսում
Օրենքի բացատրություն
Եթե տուժածը չի շնչում, սակայն քնային զարկերակի վրա պուլսացիա է նկատվում, նրան պետք է կատարել միայն արհեստական շնչառություն՝ մեկ ներշնչում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ, մինչև վերականգնվի ինքնաբուխ շնչառությունը։

Եթե կասկած կա ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի պարանոցի կամ ողնաշարի վնասվածքի մասին, և նրա կյանքին վտանգ է սպառնում, ինչպե՞ս պետք է տուժածին քարշ տալով տեղափոխել առանց օգնականի (մեկ մարդու կողմից)։

1 նստած դիրքում գտնվող տուժածի ոտքերի միջև կանգնել, ձեռքերը սահեցնել նրա թևատակերի տակով և մեջքի վրա միմյանց բռնել։ Բարձրացնել ոտքերի ուժով և տուժածին քարշ տալով տեղափոխել հետ
2 նստած դիրքում գտնվող տուժածի թևատակերի տակով հետևից սահեցնել ձեռքերը, ֆիքսել ստորին ծնոտը և պարանոցը և այդպես քարշ տալով տեղափոխել հետ
Օրենքի բացատրություն
Առանց օգնականի տուժածին քարշ տալով տեղափոխելը պարանոցի կամ ողնաշարի վնասվածքի կասկածի դեպքում, եթե նրա կյանքին վտանգ է սպառնում, պետք է կատարվի հետևյալ կերպ. տուժածին տեղավորեք նստած դիրքում։ Կանգնեք տուժածի մեջքի հետևում, ձեռքերը սահեցրեք նրա թևատակերով, ֆիքսենք ստորին ծնոտը և պարանոցը և այդպես քարշ տալով տեղափոխենք հետ։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ որովայնի շրջանում վերք կա, նրա տեղափոխումը պետք է կատարվի՝

1 կիսանստած դիրքում՝ ուղղված ոտքերով
2 կողքի վրա պառկած դիրքում՝ ծնկներում ծալված ոտքերով
3 Նստած դիրքում
4 Մեջքի վրա պառկած դիրքում՝ ծնկներում ծալված ոտքերով
Օրենքի բացատրություն
Որովայնի շրջանում ստացած վերքի դեպքում տուժածի տեղափոխումը պետք է կատարվի մեջքի վրա պառկած դիրքում՝ ծնկներում ծալված ոտքերով։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածը ուշաթափված է, առաջին բուժօգնություն ցույց տալու նպատակով նա պետք է՝

1 Պառկեցնենք մեջքի վրա, գլխի տակ դնենք բարձ, հոտ քաշել տանք անուշադրի սպիրտ
2 Պառկեցնել մեջքի վրա, ոտքերը բարձրացնել։ Հոտ քաշել տալ անուշադրի սպիրտ, քունքերը շփել օդեկոլոնով (կամ սպիրտ պարունակող այլ հեղուկով)
3 Պառկեցնել կողքի վրա՝ ծալված ոտքերով
Օրենքի բացատրություն
Ուշագնացության դեպքում տուժածին պետք է պառկեցնել մեջքի վրա, ոտքերը բարձրացնել։ Հոտ քաշել տալ անուշադրի սպիրտ, քունքերը շփել օդեկոլոնով (կամ սպիրտ պարունակող այլ հեղուկով)։

Մեկ ձեռքի վնասվածքի դեպքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածից պիջակը կամ վերնաշապիկը պետք է հանենք՝

1 միաժամանակ երկու ձեռքին
2 սկզբում առողջ, իսկ հետո վնասված ձեռքին
3 սկզբում վնասված, իսկ հետո առողջ ձեռքին
Օրենքի բացատրություն
Մեկ ձեռքի վնասվածքի դեպքում տուժածից պիջակը կամ վերնաշապիկը պետք է նախ հանել առողջ ձեռքից, իսկ հետո՝ վնասված ձեռքից։

Տրավմատիկ շոկի ժամանակ առաջին բուժօգնություն ցույց տալու նպատակով ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածին պետք է՝

1 Տանք ցավազրկող միջոց, պառկեցնենք մեջքի վրա, գլխի տակ դնենք ամուր փաթաթված վիրակապ կամ հագուստ
2 Անհրաժեշտության դեպքում կանգնեցնել արյունահոսությունը, ծածկել տաք իրերով. եթե որովայնի խոռոչի ներքին օրգանների վնասվածքի կասկած չկա, խմեցնել տաք ըմպելիք
3 Հանենք հագուստը, տանք ցավազրկող միջոց, ճակատին դնենք սառը թրջոցներ
Օրենքի բացատրություն
Տրավմատիկ շոկի դեպքում տուժածին պետք է ցուցաբերվի հետևյալ առաջին բուժօգնությունը. անհրաժեշտության դեպքում դադարեցնենք արյունահոսությունը, ծածկենք տաք ծածկոցներով, եթե չենք կասկածում որովայնի խոռոչի ներքին օրգանների վնասվածք՝ խմեցնենք տաք ըմպելիք։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի խոշոր զարկերակից արյունահոսության բնորոշ նշաններն են՝

1 հագուստն արագ ներծծվում է մուգ գույնի արյունով, որը վերքից հոսում է թույլ շիթով
2 Հագուստը արյունով ներծծված է միայն վերքի տեղում, որը վերքից արտահոսում է թույլ հոսքով
3 Հագուստը թրջված է վառ կարմիր արյունով, որը վերքից հոսում է բաբախող շիթով
Օրենքի բացատրություն
Զարկերակի վնասման դեպքում արյունը վառ ալ կարմիր գույն ունի և վերքից հոսում է բաբախող շիթով։ Զարկերակային արյունահոսությունը վտանգավոր է կյանքի համար, հատկապես խոշոր զարկերակի վնասման դեպքում, քանի որ տուժածը կարճ ժամանակահատվածում կարող է կորցնել մեծ քանակությամբ արյուն։
Տոմս №601 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է զգուշացնում արգելափակոցով երկաթգծանցին մոտենալու մասին։

1 III
2 IV
3 I
4 II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.1 կետի համաձայն՝ 1.1 «Ուղեփակոցով երկաթգծանց» ճանապարհային նշանը նախազգուշացնում է ուղեփակոցով երկաթգծանցին մոտենալու մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.4.1.-1.4.6. Մոտեցում երկաթգծանցին

Բնակավայրից դուրս լրացուցիչ զգուշացնում է վարորդին երկաթգծանցին մոտենալու մասին։ 1.4.1−1.4.3 նշանները տեղադրվում են ճանապարհի աջ կողմում, իսկ 1.4.4−1.4.6 նշանները՝ ճանապարհի ձախ կողմում։ 1.4.1 և 1.4.4 նշանները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, 1.4.3 և 1.4.6 նշանները՝ երթևեկության ուղղությամբ կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, իսկ 1.4.2 և 1.4.5 նշանները՝ ինքնուրույն, հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանների միջև հավասար հեռավորության վրա։

Տոմս №606 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է կրկնակի տեղադրվում բնակավայրում։

1 Միայն II և IV
2 Բոլորը
3 Միայն I և II
4 Միայն II և III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) ծանոթագրության «բ» ենթակետի համաձայն՝ 1.23 «Հետիոտնային անցում», 1.24 «Երեխաներ» և 1.26 «Ճանապարհային աշխատանքներ» նշանները կրկնվում են բնակավայրից դուրս, իսկ 1.24 և 1.26 նշանները − նաև բնակավայրում։ Երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։
Տոմս №615 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշանը՝ առանց 8.1.1 (Հեռավորությունը մինչև օբյեկտ) ցուցանակի, երթևեկելի մասում կարճատև աշխատանքներ կատարելիս, աշխատանքների կատարման վայրից տեղադրվում է՝

1 50 մետր հեռավորության վրա
2 30 մետր հեռավորության վրա
3 10-15 մետր հեռավորության վրա
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) ծանոթագրության «դ» ենթակետի համաձայն՝ 1.26 «Ճանապարհային աշխատանքներ» նշանը երթևեկելի մասում կարճատև աշխատանքներ կատարելիս տեղադրվում է աշխատանքների կատարման վայրից 10−15 մետր հեռավորության վրա՝ առանց 8.1.1 ցուցանակի։
Տոմս №621 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է վարորդին նախազգուշացնում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկին մոտենալու մասին:

1 Միայն I և II
2 Միայն I և III
3 Միայն II
4 միայն IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.8 կետի համաձայն՝ 1.8 «Շրջանաձև երթևեկությամբ հատում» ճանապարհային նշանը նախազգուշացնում է 4.3 «Շրջանաձև երթևեկություն» նշանով նշված շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկին մոտենալու մասին։
Տոմս №624 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր թեքադարձ:

1 II
2 I
3 III
4 IV
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (Նախազգուշացնող նշաններ) 1.12.1 և 1.12.2 կետերի համաձայն՝ 1.12.1, 1.12.2 «Վտանգավոր շրջադարձ» ճանապարհային նշանները նշում են փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր շրջադարձը. 1.12.1՝ աջ, 1.12.2՝ ձախ:
Տոմս №625 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր թեքադարձ:

1 III
2 II
3 I
4 IV
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (Նախազգուշացնող նշաններ) 1.12.1 և 1.12.2 կետերի համաձայն՝ 1.12.1, 1.12.2 «Վտանգավոր շրջադարձ» ճանապարհային նշանները նշում են փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր շրջադարձը. 1.12.1՝ աջ, 1.12.2՝ ձախ:

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.13.2. Վտանգավոր շրջադարձեր

Վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված՝ առաջին շրջադարձը դեպի ձախ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

3.19. Հետադարձն արգելված է

Արգելում է հետադարձը երթևեկելի մասերի մոտակա հատման վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

1.12.2. Վտանգավոր շրջադարձ

Փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր շրջադարձ դեպի ձախ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

1.21.1. Ճանապարհի նեղացում

Ճանապարհի հատված, որի երթևեկելի մասի լայնությունը նեղանում է երկու կողմից։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Տոմս №627 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում վտանգավոր շրջադարձերով ճանապարհահատված։

1 III
2 IV
3 I
4 II
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի առաջին հավելվածի առաջին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.13.1 և 1.13.2 կետերի համաձայն՝ 1.13.1, 1.13.2 «Վտանգավոր շրջադարձեր» ճանապարհային նշանները նշում են վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված՝ 1.13.1 – առաջին շրջադարձը դեպի աջ, 1.13.2 – առաջին շրջադարձը դեպի ձախ։
Տոմս №628 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նախազգուշացնում զառիթափ վայրէջքով ճանապարհի հատվածին մոտենալու մասին:

1 II
2 III
3 I
4 IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.14 կետի համաձայն՝ 1.14 «Զառիթափ վայրէջք» ճանապարհային նշանը նախազգուշացնում է զառիթափ վայրէջքով ճանապարհահատվածին մոտենալու մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.29. Քարաթափում

Ճանապարհի հատված, որի երթևեկելի մասը պաշտպանված չէ ձնահյուսից, սողանքից կամ քարաթափումից։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

1.14. Զառիթափ վայրէջք

Զգուշացնում է զառիթափ վայրէջքով ճանապարհի հատվածին մոտենալու մասին։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Եթե վերելքն ու վայրէջքը (կամ վայրէջքն ու վերելքը) հաջորդում են միմյանց, 1.14 և 1.15 նշանները կարող են տեղադրվել առանց 8.1.1 ցուցանակի՝ համապատասխանաբար անմիջապես վերելքից և վայրէջքից առաջ։

1.12.1. Վտանգավոր շրջադարձ

Փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր շրջադարձ դեպի աջ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ