Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է արգելում հետադարձը երթևեկելի մասերի մոտակա հատման վայրում։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն դեպի աջ կամ դեպի ձախ։ Նշանը թույլատրում է նաև հետադարձ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։
Ցույց է տալիս հետադարձի վայրը։ Նշանը տեղադրվում է հետադարձի վայրի առջև կամ դրա վերևում, կամ նախապես՝ 8.1.1 ցուցանակով։ Նշանը ձախ շրջադարձ չի թույլատրում։
Արգելում է հետադարձը երթևեկելի մասերի մոտակա հատման վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։
Արգելում է ձախ շրջադարձը երթևեկելի մասերի մոտակա հատման վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։