Ստորև թվարկված ճանապարհային երթևեկության ո՞ր մասնակիցներին չի արգելվում երթևեկել ավտոմայրուղիներով, ինչպես նաև ավտոմայրուղիների մուտքերում և ելքերում։
1
Մոպեդների վարորդներին
2
ավտոգնացքների վարորդներին
3
հետիոտներին
4
Երկանիվ էլեկտրական ինքնագլորների վարորդներին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ ավտոմայրուղում, ավտոմայրուղու մուտքում և ելքում արգելվում է հետիոտների, կենդանիների, հեծանիվների, մոպեդների, երկանիվ էլեկտրական ինքնագլորների, ինչպես նաև ավտոմոբիլներից և դրանց կցորդներից տարբերվող բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ինչպես նաև այն ավտոմոբիլի (կցորդով կամ առանց դրա) երթևեկությունը, որի կառուցվածքային արագությունը չի գերազանցում 40 կմ/ժ-ն (այս սահմանափակումը չի տարածվում այն մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա, որն ավտոմայրուղով երթևեկում է լիազորված մարմնի (գերատեսչության) հետ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցմամբ և այդ համաձայնեցման պայմաններին համապատասխան)։