imecadine.ge

Երթևեկության սկիզբ, մանևրում, դասավորություն

15 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Գոտու փոփոխություն, շրջադարձեր, հետընթաց և ճիշտ դասավորություն։

Տոմս №10 — իրավիճակի նկար

Մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի հետադարձի մանևր կատարել՝

1 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
2 միայն B ուղղությամբ
3 Միայն A ուղղությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 4.3 կետի համաձայն՝ 4.3 «Շրջանաձև երթևեկություն» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկել սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.3. Շրջանաձև երթևեկություն

Թույլատրում է երթևեկությունը սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմս №359 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է մոխրագույն ավտոմոբիլի վարորդին տրվում առավելություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ
2 Միայն սպիտակ ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3 Ինչպես մոտոցիկլի, այնպես էլ սպիտակ ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
4 միայն մոտոցիկլի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ առանց երթևեկության ուղղությունը փոխելու մի երթևեկության գոտուց մյուսը վերադասավորվելիս վարորդը պետք է ճանապարհը զիջի այն երթևեկության գոտով զուգընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցին, որը նա պատրաստվում է զբաղեցնել։

Զուգընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների կողմից երթևեկության գոտիները միաժամանակ փոխելիս, երթևեկության հետագծերի հատման դեպքում, անցման առավելությունը տրվում է՝

1 Աջ կողմում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին
2 ձախում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ երթևեկության ուղղությունը չփոխելով մի երթևեկության գոտուց մյուսը վերադասավորվելիս վարորդը պետք է ճանապարհը զիջի այն տրանսպորտային միջոցին, որը երթևեկում է նույն ուղղությամբ այն գոտում, որտեղ վերադասավորվում է։ Նույն ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների կողմից երթևեկության գոտիները միաժամանակ փոխելիս, երթևեկության հետագծերի հատման դեպքում, անցման առավելությունը տրվում է աջ կողմում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին։

Եթե տրանսպորտային միջոցների երթևեկության հետագծերը հատվում են, իսկ անցման հերթականությունը սահմանված չէ, վարորդը պետք է ճանապարհը զիջի այն տրանսպորտային միջոցին, որը մոտենում է իրեն՝

1 ձախից
2 Աջից
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ եթե տրանսպորտային միջոցների երթևեկության հետագծերը հատվում են, իսկ անցման հերթականությունը որոշված չէ, վարորդը պետք է ճանապարհը զիջի այն տրանսպորտային միջոցին, որը մոտենում է իրեն աջից։
Տոմս №404 — իրավիճակի նկար

Ո՞ր նկարում է ցույց տրված մոտոցիկլի վարորդի կողմից ձեռքով տրված ձախ շրջադարձի ազդանշանը։

1 I
2 III
3 II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մանևրը սկսելուց առաջ վարորդը պարտավոր է միացնել համապատասխան ուղղության շրջադարձի լուսացուցիչը, իսկ եթե այն չկա կամ անսարք է՝ ցույց տալ ձեռքով։ Ձախ շրջադարձի կամ հետադարձի ազդանշանին համապատասխանում է կողք հորիզոնական պարզված ձախ ձեռքը կամ կողք պարզված, արմունկում ուղիղ անկյան տակ վեր ծալված աջ ձեռքը։ Աջ շրջադարձի ազդանշանին համապատասխանում է կողք հորիզոնական պարզված աջ ձեռքը կամ կողք պարզված, արմունկում ուղիղ անկյան տակ վեր ծալված ձախ ձեռքը։ Արգելակման ազդանշանին համապատասխանում է ուղղահայաց վեր բարձրացված ձախ կամ աջ ձեռքը։
Տոմս №405 — իրավիճակի նկար

Ո՞ր նկարում է պատկերված մոտոցիկլի վարորդի կողմից ձեռքով տրված աջ թեքվելու ազդանշանը:

1 III
2 I
3 II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մանևրը սկսելուց առաջ վարորդը պարտավոր է միացնել համապատասխան ուղղության շրջադարձի լուսացուցիչը, իսկ եթե այն չկա կամ անսարք է՝ ցույց տալ ձեռքով։ Ձախ շրջադարձի կամ հետադարձի ազդանշանին համապատասխանում է կողք հորիզոնական պարզված ձախ ձեռքը կամ կողք պարզված, արմունկում ուղիղ անկյան տակ վեր ծալված աջ ձեռքը։ Աջ շրջադարձի ազդանշանին համապատասխանում է կողք հորիզոնական պարզված աջ ձեռքը կամ կողք պարզված, արմունկում ուղիղ անկյան տակ վեր ծալված ձախ ձեռքը։ Արգելակման ազդանշանին համապատասխանում է ուղղահայաց վեր բարձրացված ձախ կամ աջ ձեռքը։
Տոմս №406 — իրավիճակի նկար

Ո՞ր նկարում է պատկերված մոտոցիկլի վարորդի կողմից ձեռքով տրված արգելակման ազդանշանը:

1 I
2 II
3 III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մանևրը սկսելուց առաջ վարորդը պարտավոր է միացնել համապատասխան ուղղության շրջադարձի լուսացուցիչը, իսկ եթե այն չկա կամ անսարք է՝ ցույց տալ ձեռքով։ Ձախ շրջադարձի կամ հետադարձի ազդանշանին համապատասխանում է կողք հորիզոնական պարզված ձախ ձեռքը կամ կողք պարզված, արմունկում ուղիղ անկյան տակ վեր ծալված աջ ձեռքը։ Աջ շրջադարձի ազդանշանին համապատասխանում է կողք հորիզոնական պարզված աջ ձեռքը կամ կողք պարզված, արմունկում ուղիղ անկյան տակ վեր ծալված ձախ ձեռքը։ Արգելակման ազդանշանին համապատասխանում է ուղղահայաց վեր բարձրացված ձախ կամ աջ ձեռքը։
Տոմս №462 — իրավիճակի նկար

Բնակավայրում երթուղային ավտոբուսի վարորդը սկսում է դուրս գալ կանգառից, մարդատար ավտոմոբիլի վարորդը պետք է՝

1 որպես առավելություն ունեցող՝ առանց արագությունը փոխելու շարունակել երթևեկությունը
2 Դանդաղեցնի երթևեկությունը և անհրաժեշտության դեպքում կանգ առնի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սույն օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ բնակավայրում երթուղային տրանսպորտային միջոցի երթևեկությունը դյուրացնելու համար այլ տրանսպորտային միջոցների վարորդները պետք է դանդաղեցնեն երթևեկությունը և անհրաժեշտության դեպքում կանգնեն, որպեսզի երթուղային տրանսպորտային միջոցը կարողանա կատարել կանգառակետից դուրս գալու համար անհրաժեշտ մանևրը։ Երթուղային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է երթևեկությունը վերսկսելու մտադրության մասին շրջադարձի լուսացուցիչով ազդանշան տալուց հետո ձեռնարկել ճանապարհատրանսպորտային պատահարից խուսափելու համար անհրաժեշտ զգուշության միջոցներ և երթևեկությունը սկսել միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ այլ տրանսպորտային միջոցները զիջում են իրեն։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.17. Տրամվայի կանգառի վայր

Նշում է տրամվայի կանգառի կետը և թեթև տաքսու կայանման վայրը։

Տոմս №464 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն բնակավայրից դուրս սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե երթուղային տրանսպորտային միջոցի վարորդն սկսում է դուրս գալ կանգառակետից:

1 մարդատար ավտոմոբիլի վարորդին
2 Երթուղային տրանսպորտային միջոցի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սույն օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ բնակավայրում երթուղային տրանսպորտային միջոցի երթևեկությունը դյուրացնելու համար այլ տրանսպորտային միջոցների վարորդները պետք է դանդաղեցնեն երթևեկությունը և անհրաժեշտության դեպքում կանգ առնեն, որպեսզի երթուղային տրանսպորտային միջոցը կարողանա կատարել կանգառակետից դուրս գալու համար անհրաժեշտ մանևրը։ Երթուղային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է երթևեկությունը վերսկսելու մտադրության մասին շրջադարձի լուսացույցով ազդանշան տալուց հետո ձեռնարկել ճանապարհատրանսպորտային պատահարից խուսափելու համար անհրաժեշտ զգուշության միջոցներ և երթևեկությունն սկսել միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ այլ տրանսպորտային միջոցները զիջում են ճանապարհը։ Նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարորդը, որը մտադիր է կատարել որևէ մանևր, այդ մանևրը պետք է սկսի միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ վտանգ չի ստեղծի իր հետևում, առջևում և կողքին ինչպես զուգընթաց, այնպես էլ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող ճանապարհային երթևեկության մասնակիցների համար՝ հաշվի առնելով նրանց դիրքը, երթևեկության ուղղությունը և արագությունը։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.17. Տրամվայի կանգառի վայր

Նշում է տրամվայի կանգառի կետը և թեթև տաքսու կայանման վայրը։

Տոմս №468 — իրավիճակի նկար

Արգելվա՞ծ է արդյոք վարորդին սլաքի ուղղությամբ ավտոմոբիլի հետադարձ կատարել:

1 Չի արգելվում
2 արգելվում է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 42-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ ճանապարհային նշանով նշված թունելներում գործում է հետևյալ կանոնը՝ վարորդին արգելվում է հետընթացով երթևեկել կամ հետադարձ կատարել։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.32. Թունել

Թունել, որտեղ արհեստական լուսավորություն չկա, կամ որի մուտքի պորտալի տեսանելիությունը տեղանքի ռելիեֆի պատճառով 150 մետրից պակաս է։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Բնակավայրերից դուրս, այն երկկողմ երթևեկությամբ ճանապարհին, որտեղ չկա բաժանարար գոտի և մայթ, հեծանիվը կամ մոպեդը ձեռքով տանող անձը տեղաշարժվելու նպատակով պետք է զբաղեցնի՝

1 երթևեկելի մասի ձախ կողմը
2 ցանկացած երթևեկագոտի
3 Երթևեկելի մասի աջ կողմը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ բնակավայրից դուրս, բաժանարար գոտի և մայթ չունեցող երկկողմանի երթևեկությամբ ճանապարհին հետիոտնը պետք է զբաղեցնի երթևեկության ուղղությանը հակառակ կողմում գտնվող կողնակը, իսկ դրա բացակայության կամ օգտագործման անհնարինության դեպքում՝ ճանապարհի երթևեկելի մասի ձախ կողմը և տեղաշարժվի երթևեկության ուղղությանը հակառակ (բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ իրավիճակում ճանապարհի երթևեկելի մասի աջ կողմով երթևեկության ուղղությամբ տեղաշարժվելն ավելի անվտանգ է), սակայն հեծանիվը, մոպեդը կամ մոտոցիկլը ձեռքով տանողը, ինչպես նաև սայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձը տեղաշարժվելու նպատակով պետք է զբաղեցնեն ճանապարհի երթևեկելի մասի աջ կողմը։

Վրաստանի բոլոր ճանապարհներին երթևեկության ուղղությունը սահմանված է՝

1 Ինչպես ձախ, այնպես էլ աջ կողմում
2 աջ կողմում
3 Ձախ կողմում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 31-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ Վրաստանի բոլոր ճանապարհներին որպես երթևեկության ուղղություն սահմանված է աջակողմյան երթևեկությունը։

Եթե ճանապարհային երթևեկության կազմակերպմամբ այլ բան նախատեսված չէ, երկու կամ երեք երթևեկելի մաս ունեցող ճանապարհին տրանսպորտային միջոցի վարորդին արգելվում է.

1 համընթաց ուղղության երթևեկության կողմի երթևեկելի մասում երթևեկագոտու փոփոխում
2 Երթևեկելի մասի հակադիր ուղղության երթևեկության կողմ դուրս գալը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե ճանապարհային երթևեկության կազմակերպմամբ այլ բան նախատեսված չէ, երկու կամ երեք երթևեկելի մաս ունեցող ճանապարհին տրանսպորտային միջոցի վարորդին արգելվում է դուրս գալ հանդիպակաց երթևեկության կողմի երթևեկելի մաս։

Վարորդը, որը մտադիր է որևէ մանևր կատարել, այդ մանևրը պետք է սկսի միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ՝

1 Վտանգ չի ստեղծի իր հետևում, առջևում և կողքում ինչպես զուգընթաց, այնպես էլ հակադիր ուղղությամբ երթևեկող ճանապարհային երթևեկության մասնակիցների համար՝ հաշվի առնելով նրանց դիրքը, երթևեկության ուղղությունը և արագությունը
2 վտանգ չի ստեղծի միայն իր հետևից կամ կողքից երթևեկող տրանսպորտային միջոցների համար՝ հաշվի առնելով դրանց դիրքը, երթևեկության ուղղությունը և արագությունը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարորդը, որը մտադիր է կատարել որևէ մանևր, այդ մանևրը պետք է սկսի միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ վտանգ չի ստեղծի իր հետևում, առջևում և կողքում ինչպես զուգընթաց, այնպես էլ հակառակ ուղղությամբ երթևեկող ճանապարհային երթևեկության մասնակիցների համար՝ հաշվի առնելով նրանց դիրքը, երթևեկության ուղղությունը և արագությունը։

Թվարկվածներից ո՞ր տեղում արգելված չէ տրանսպորտային միջոցի հետադարձը՝

1 Երկաթգծանցում
2 Կամրջի, ճանապարհանցի, էստակադայի վրա և դրանց տակ
3 Խաչմերուկում
4 Թունելում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 15-րդ կետի «բ», «գ» և «դ» ենթակետերի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի հետադարձը՝ բ) թունելում. գ) կամրջի, ճանապարհային վերանցումի, էստակադայի վրա և դրանց տակ. դ) երկաթգծանցում։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ