imecadine.ge

Նախազգուշացնող նշաններ

14 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Եռանկյուն նշաններ՝ վտանգավոր հատվածի մասին նախօրոք զգուշացում։

Տոմս №256 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշանների համակցություններից ո՞րն է տեղադրվում բնակավայրից դուրս, երկաթուղու անարգելափակոց գծանցից առաջ 150-300 մետր հեռավորության վրա, ճանապարհի ձախ կողմում:

1 IV
2 III
3 II
4 I
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1.1, 1.2 և 1.41- 1.46 կետերի համաձայն՝ ճանապարհային նշանը. 1.1. «Արգելափակոցով երկաթգծանց»՝ նախազգուշացնում է արգելափակոցով երկաթգծանցին մոտենալու մասին։ 1.2. «Առանց արգելափակոցի երկաթգծանց»՝ նախազգուշացնում է առանց արգելափակոցի երկաթգծանցին մոտենալու մասին։ 1.4.1–1.4.6. «Մոտեցում երկաթգծանցին»՝ բնակավայրից դուրս լրացուցիչ նախազգուշացնում է վարորդին երկաթգծանցին մոտենալու մասին։ Նույն հավելվածի 1-ին գլխի ծանոթագրության «ա» և «զ» ենթակետերի համաձայն. ա) 1.1, 1.2, 1.5–1.34 նշանները բնակավայրից դուրս տեղադրվում են վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Անհրաժեշտության դեպքում նշանները տեղադրվում են նաև այլ հեռավորության վրա, որը նշված է 8.1.1 ցուցանակի վրա. զ) 1.4.1−1.4.3 նշանները տեղադրվում են ճանապարհի աջ կողմում, իսկ 1.4.4−1.4.6 նշանները՝ ճանապարհի ձախ կողմում։ 1.4.1 և 1.4.4 նշանները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, 1.4.3 և 1.4.6 նշանները՝ երթևեկության ուղղությամբ կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, իսկ 1.4.2 և 1.4.5 նշանները՝ ինքնուրույն, հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանների միջև հավասար հեռավորության վրա։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.4.1.-1.4.6. Մոտեցում երկաթգծանցին

Բնակավայրից դուրս լրացուցիչ զգուշացնում է վարորդին երկաթգծանցին մոտենալու մասին։ 1.4.1−1.4.3 նշանները տեղադրվում են ճանապարհի աջ կողմում, իսկ 1.4.4−1.4.6 նշանները՝ ճանապարհի ձախ կողմում։ 1.4.1 և 1.4.4 նշանները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, 1.4.3 և 1.4.6 նշանները՝ երթևեկության ուղղությամբ կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, իսկ 1.4.2 և 1.4.5 նշանները՝ ինքնուրույն, հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանների միջև հավասար հեռավորության վրա։

Տոմս №601 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է զգուշացնում արգելափակոցով երկաթգծանցին մոտենալու մասին։

1 III
2 IV
3 I
4 II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.1 կետի համաձայն՝ 1.1 «Ուղեփակոցով երկաթգծանց» ճանապարհային նշանը նախազգուշացնում է ուղեփակոցով երկաթգծանցին մոտենալու մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.4.1.-1.4.6. Մոտեցում երկաթգծանցին

Բնակավայրից դուրս լրացուցիչ զգուշացնում է վարորդին երկաթգծանցին մոտենալու մասին։ 1.4.1−1.4.3 նշանները տեղադրվում են ճանապարհի աջ կողմում, իսկ 1.4.4−1.4.6 նշանները՝ ճանապարհի ձախ կողմում։ 1.4.1 և 1.4.4 նշանները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, 1.4.3 և 1.4.6 նշանները՝ երթևեկության ուղղությամբ կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, իսկ 1.4.2 և 1.4.5 նշանները՝ ինքնուրույն, հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանների միջև հավասար հեռավորության վրա։

Տոմս №606 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է կրկնակի տեղադրվում բնակավայրում։

1 Միայն II և IV
2 Բոլորը
3 Միայն I և II
4 Միայն II և III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) ծանոթագրության «բ» ենթակետի համաձայն՝ 1.23 «Հետիոտնային անցում», 1.24 «Երեխաներ» և 1.26 «Ճանապարհային աշխատանքներ» նշանները կրկնվում են բնակավայրից դուրս, իսկ 1.24 և 1.26 նշանները − նաև բնակավայրում։ Երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։
Տոմս №615 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշանը՝ առանց 8.1.1 (Հեռավորությունը մինչև օբյեկտ) ցուցանակի, երթևեկելի մասում կարճատև աշխատանքներ կատարելիս, աշխատանքների կատարման վայրից տեղադրվում է՝

1 50 մետր հեռավորության վրա
2 30 մետր հեռավորության վրա
3 10-15 մետր հեռավորության վրա
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) ծանոթագրության «դ» ենթակետի համաձայն՝ 1.26 «Ճանապարհային աշխատանքներ» նշանը երթևեկելի մասում կարճատև աշխատանքներ կատարելիս տեղադրվում է աշխատանքների կատարման վայրից 10−15 մետր հեռավորության վրա՝ առանց 8.1.1 ցուցանակի։
Տոմս №625 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր թեքադարձ:

1 III
2 II
3 I
4 IV
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (Նախազգուշացնող նշաններ) 1.12.1 և 1.12.2 կետերի համաձայն՝ 1.12.1, 1.12.2 «Վտանգավոր շրջադարձ» ճանապարհային նշանները նշում են փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր շրջադարձը. 1.12.1՝ աջ, 1.12.2՝ ձախ:

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.13.2. Վտանգավոր շրջադարձեր

Վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված՝ առաջին շրջադարձը դեպի ձախ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

3.19. Հետադարձն արգելված է

Արգելում է հետադարձը երթևեկելի մասերի մոտակա հատման վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

1.12.2. Վտանգավոր շրջադարձ

Փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր շրջադարձ դեպի ձախ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

1.21.1. Ճանապարհի նեղացում

Ճանապարհի հատված, որի երթևեկելի մասի լայնությունը նեղանում է երկու կողմից։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Տոմս №628 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նախազգուշացնում զառիթափ վայրէջքով ճանապարհի հատվածին մոտենալու մասին:

1 II
2 III
3 I
4 IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.14 կետի համաձայն՝ 1.14 «Զառիթափ վայրէջք» ճանապարհային նշանը նախազգուշացնում է զառիթափ վայրէջքով ճանապարհահատվածին մոտենալու մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.29. Քարաթափում

Ճանապարհի հատված, որի երթևեկելի մասը պաշտպանված չէ ձնահյուսից, սողանքից կամ քարաթափումից։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

1.14. Զառիթափ վայրէջք

Զգուշացնում է զառիթափ վայրէջքով ճանապարհի հատվածին մոտենալու մասին։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Եթե վերելքն ու վայրէջքը (կամ վայրէջքն ու վերելքը) հաջորդում են միմյանց, 1.14 և 1.15 նշանները կարող են տեղադրվել առանց 8.1.1 ցուցանակի՝ համապատասխանաբար անմիջապես վերելքից և վայրէջքից առաջ։

1.12.1. Վտանգավոր շրջադարձ

Փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր շրջադարձ դեպի աջ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Տոմս №630 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում ճանապարհի սահուն հատված, որտեղ անվադողի և ճանապարհի ծածկույթի կառչման գործակիցը 0,4-ից պակաս է:

1 III
2 II
3 IV
4 I
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.16 կետի համաձայն՝ 1.16 «Սայթաքուն ճանապարհ» ճանապարհային նշանը նշում է ճանապարհի սայթաքուն հատվածը, որտեղ անվադողի կառչման գործակիցը ճանապարհի ծածկույթի հետ 0,4-ից պակաս է։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.16. Սայթաքուն ճանապարհ

Ճանապարհի սայթաքուն հատված, որտեղ անվադողի և ճանապարհի ծածկույթի կառչման գործակիցը 0,4-ից պակաս է։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Տոմս №631 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում ճանապարհի հատված, որի երթևեկելի մասը վնասված է:

1 Միայն II և III
2 Միայն I և IV
3 Միայն I
4 Միայն III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.17 կետի համաձայն՝ 1.17 «Անհարթ ճանապարհ» ճանապարհային նշանը նշում է ճանապարհի հատված, որի երթևեկելի մասը վնասված է՝ ալիքաձև է, փոսերով, կամրջի հետ անհարթ միացումներով և այլն։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.16. Սայթաքուն ճանապարհ

Ճանապարհի սայթաքուն հատված, որտեղ անվադողի և ճանապարհի ծածկույթի կառչման գործակիցը 0,4-ից պակաս է։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Տոմս №635 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում ճանապարհահատված, որի երթևեկելի մասի լայնությունը նեղանում է երկու կողմից։

1 I
2 III
3 IV
4 II
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.21.1-1.21.3 կետերի համաձայն՝ 1.21.1–1.21.3 «Ճանապարհի նեղացում» ճանապարհային նշանները նշում են ճանապարհի այն հատվածը, որտեղ երթևեկելի մասի լայնությունը նեղանում է. 1.21.1՝ երկու կողմից, 1.21.2՝ աջից, 1.21.3՝ ձախից։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.16. Սայթաքուն ճանապարհ

Ճանապարհի սայթաքուն հատված, որտեղ անվադողի և ճանապարհի ծածկույթի կառչման գործակիցը 0,4-ից պակաս է։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

1.21.1. Ճանապարհի նեղացում

Ճանապարհի հատված, որի երթևեկելի մասի լայնությունը նեղանում է երկու կողմից։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

1.13.1. Վտանգավոր շրջադարձեր

Վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված՝ առաջին շրջադարձը դեպի աջ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Տոմս №639 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է զգուշացնում ճանապարհային նշանով (5.19.1 կամ 5.19.2) և/կամ ճանապարհային գծանշմամբ (1.14.1-1.14.3) նշված հետիոտնային անցմանը մոտենալու մասին։

1 IV
2 III
3 II
4 I
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի առաջին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.23 կետի համաձայն՝ 1.23 «Հետիոտնային անցում» ճանապարհային նշանը նախազգուշացնում է 5.19.1 և 5.19.2 նշաններով և/կամ 1.14.1–1.14.3 գծանշումներով նշված հետիոտնային անցմանը մոտենալու մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.21. Բնակելի գոտի

Տարածք (գոտի), որտեղ գործում են բնակելի գոտում երթևեկության համար սահմանված կանոնները։ Նշանը տեղադրվում է բնակելի գոտու բոլոր մուտքերում։

4.5. Հետիոտնային արահետ

Հետիոտների երթևեկության համար նախատեսված, ճանապարհից առանձնացված արահետ։ 4.5 նշանը որպես հիմնական նշան տեղադրվում է հետիոտնային արահետի սկզբում, իսկ որպես կրկնվող՝ ճանապարհի հետ յուրաքանչյուր հատումից հետո։

1.24. Երեխաներ

Զգուշացնում է ճանապարհի հատվածի մոտ մանկական հաստատության առկայության մասին, որտեղից մեծ է երեխաների երթևեկելի մասում հայտնվելու հավանականությունը։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Նշանը կրկնվում է բնակավայրերում և բնակավայրերից դուրս՝ վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։

Տոմս №642 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում ճանապարհի հատված, որի սահմաններում աշխատանքներ են կատարվում:

1 II
2 I
3 III
4 IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.26 կետի համաձայն՝ 1.26 «Ճանապարհային աշխատանքներ» ճանապարհային նշանը նշում է ճանապարհի հատված, որի սահմաններում աշխատանքներ են կատարվում։
Տոմս №650 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում ճանապարհահատված, որտեղ կարող է առաջանալ այնպիսի վտանգ, որը սահմանված չէ այլ նախազգուշացնող նշաններով։

1 IV
2 III
3 II
4 I
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.34 կետի համաձայն՝ 1.34 «Այլ վտանգներ» ճանապարհային նշանը՝ ճանապարհահատված, որտեղ կարող է առաջանալ այնպիսի վտանգ, որը սահմանված չէ այլ նախազգուշացնող նշաններով։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.12.1. Վտանգավոր շրջադարձ

Փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր շրջադարձ դեպի աջ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

1.34. Այլ վտանգներ

Ճանապարհի հատված, որտեղ կարող է առաջանալ այնպիսի վտանգ, որը սահմանված չէ այլ նախազգուշացնող նշաններով։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

3.1. Մուտքն արգելված է

Արգելում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ ուղղությամբ։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

Տոմս №652 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում «T»-աձև խաչմերուկում կամ ճանապարհների ճյուղավորման վայրում երթևեկության ուղղությունը, կամ ճանապարհային աշխատանքների կատարման վայրերում՝ շրջանցման ուղղությունը։

1 III
2 II
3 I
4 IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.36.1 և 1.36.2 կետերի համաձայն՝ 1.36.1 և 1.36.2 «Շրջադարձի ուղղություն» ճանապարհային նշանները ցույց են տալիս «T»-աձև խաչմերուկում կամ ճանապարհների ճյուղավորման վայրում երթևեկության ուղղությունը (աջ և ձախ) կամ ճանապարհային աշխատանքների կատարման վայրը շրջանցելու համապատասխան ուղղությունը։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.10. Դուրս գալ ռևերսիվ երթևեկությամբ ճանապարհ

Ցույց է տալիս դուրս գալը 5.8 նշանով նշված ճանապարհի հատված։ Նշանը տեղադրվում է բոլոր կողային ելքերի առջև։ Նշանը կարող է չտեղադրվել հարակից տարածքից ելքի և ճանապարհի հատման վայրում, եթե այդ տարածք մուտքը հնարավոր է միայն 5.8 նշանով նշված ճանապարհից։

1.35.1.-1.35.6. Շրջադարձի ուղղությունը

Ցույց է տալիս սահմանափակ տեսանելիությամբ փոքր շառավղով ճանապարհի կորության վրա երթևեկության ուղղությունը (1.35.1−1.35.3՝ դեպի աջ, 1.35.4−1.35.6՝ դեպի ձախ) կամ ճանապարհային աշխատանքների կատարման վայրի շրջանցման համապատասխան ուղղությունը։

5.7.1. Դուրս գալ միակողմանի երթևեկությամբ ճանապարհ

Ցույց է տալիս դուրս գալը միակողմանի երթևեկությամբ ճանապարհ կամ երթևեկելի մաս։ Նշանները տեղադրվում են բոլոր կողային մուտքերի առջև։ Նշանները կարող են չտեղադրվել հարակից տարածքից ելքի և ճանապարհի հատման վայրում, եթե այդ տարածք մուտքը հնարավոր է միայն 5.5 նշանով նշված ճանապարհից։

1.36.1.-1.36.2. Շրջադարձի ուղղությունը

Ցույց է տալիս երթևեկության ուղղությունը «T»-աձև խաչմերուկում կամ ճանապարհների ճյուղավորման վրա (դեպի աջ և դեպի ձախ) կամ ճանապարհային աշխատանքների կատարման վայրի շրջանցման համապատասխան ուղղությունը։

Տոմս №653 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն:

1 II
2 III
3 IV
4 I
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 2-րդ գլխի (առավելության նշան) 2.1 կետերի համաձայն՝ 2.1 «Գլխավոր ճանապարհ» ճանապարհային նշանը՝ ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկն անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկից առաջ։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկից առաջ, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես, խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա, և խաչմերուկից առաջ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

2.5. Հանդիպակաց երթևեկության առավելություն

Վարորդին արգելում է մտնել ճանապարհի նեղ հատված, եթե դա կարող է դժվարացնել հակառակ ուղղությամբ երթևեկությունը։ Վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հանդիպակաց տրանսպորտային միջոցին, որը գտնվում է հակադիր մոտեցման վրա կամ ճանապարհի նեղ հատվածում։ Նշանը տեղադրվում է անմիջապես ճանապարհի նեղ տեղամասի առջև կամ նախապես՝ 8.1.1 ցուցանակով։

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ