Եթե լեռնային ճանապարհներին և նմանատիպ բնութագրեր ունեցող մեծ թեքությամբ ճանապարհներին երկու տրանսպորտային միջոցներից մեկը կողանցելու նպատակով պետք է երթևեկի հետընթացով, ապա ավտոբուսների վարորդներին առավելություն է տրվում՝
1
Միայն բեռնատար և մարդատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ
2
միայն տրանսպորտային միջոցների կազմերի վարորդների նկատմամբ
3
Բոլոր տրանսպորտային միջոցների նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լեռնային ճանապարհին և նմանատիպ բնութագրեր ունեցող մեծ թեքությամբ ճանապարհին, ինչպես նաև 1.14 և 1.15 ճանապարհային նշաններով նշված ճանապարհներին, որտեղ կողանցումն անհնար է կամ դժվարացված է, եթե կողանցման նպատակով երկու տրանսպորտային միջոցներից մեկը պետք է երթևեկի հետընթաց, տրանսպորտային միջոցների կազմի վարորդն առավելություն ունի մնացած բոլոր տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ, ծանրաքաշ տրանսպորտային միջոցի վարորդը՝ թեթև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, իսկ ավտոբուսի վարորդը՝ բեռնատար և մարդատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ։