Ներքոթվարկյալ ո՞ր դեպքում է թույլատրվում ճանապարհի ձախ կողմում, երթևեկելի մասի հետ մեկ մակարդակի վրա տեղակայված համընթաց ուղղության տրամվայի գծուղով առանց ռելսերի տրանսպորտային միջոցով երթևեկելը:
1
Միայն խոչընդոտը շրջանցելու կամ վազանցի դեպքում
2
Միայն այն դեպքում, եթե զուգընթաց ուղղությամբ երթևեկության համար բոլոր գոտիները զբաղված են
3
միայն ձախ թեքվելու կամ հետադարձ կատարելու դեպքում
4
Այս տոմսում թվարկված ցանկացած դեպքում, եթե դրանով խոչընդոտ չի ստեղծվի տրամվայի երթևեկության համար
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 31-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ թույլատրվում է երթևեկել զուգընթաց ուղղության տրամվայի գծերով, որոնք գտնվում են ձախ կողմում՝ երթևեկելի մասի հետ նույն մակարդակում, եթե զուգընթաց ուղղությամբ երթևեկության համար նախատեսված երթևեկության բոլոր գոտիները զբաղված են, ինչպես նաև խոչընդոտը շրջանցելիս կամ վազանց, ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս։ Ընդ որում, տրամվայի երթևեկությանը չպետք է խոչընդոտ ստեղծվի։ Հակառակ ուղղության տրամվայի գծեր դուրս գալն արգելվում է։