Ո՞ր ուղղությամբ երթևեկությունը շարունակելու իրավունք ունի բեռնատար ավտոմոբիլի վարորդը, եթե բեռնատար ավտոմոբիլի առավելագույն թույլատրելի զանգվածը 9 տոննա է։
1
Միայն ուղիղ, ձախ և հակառակ ուղղությամբ (հետադարձ)
2
միայն աջ, ձախ և հակառակ ուղղությամբ (հետադարձ)
3
Միայն ուղիղ և աջ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի առաջին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) 3.18.2 և 3.32 կետերի համաձայն՝ ճանապարհային նշանը. - 3.18.2 «Ձախ շրջադարձն արգելված է»՝ արգելում է ձախ շրջադարձը երթևեկելի մասերի մոտակա հատման վայրում. - 3.32 «Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է»՝ արգելում է վտանգավոր բեռներ փոխադրող այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք օրենսդրության համաձայն պետք է նշված լինեն համապատասխան ճանաչման նշանով։ Նույն հավելվածի 8-րդ գլխի (լրացուցիչ տեղեկատվության նշաններ) 8.11 կետի համաձայն՝ 8.11 «Թույլատրելի առավելագույն զանգվածի սահմանափակում» ճանապարհային նշանը (ցուցանակը) ցույց է տալիս, որ նշանի գործողությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցի վրա, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է ցուցանակին նշվածը։