«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ բնակավայրերից դուրս և բնակավայրերում երթևեկելի մասի այն հատվածում, որտեղ թույլատրվում է երթևեկել 80 կմ/ժ-ից ավելի արագությամբ, վարորդը պետք է երթևեկի երթևեկելի մասի աջ եզրին հնարավորինս մոտ։ Արգելվում է զբաղեցնել ձախ գոտին, երբ աջ գոտին ազատ է, բացառությամբ խոչընդոտը շրջանցելու, ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու դեպքերի։ Նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վազանցը պետք է կատարվի ձախ կողմից։ Աջ կողմից վազանցը թույլատրվում է այն դեպքում, եթե վարորդը, որին վազանցում են, ազդանշան է տվել, որ մտադիր է ձախ շրջադարձ կատարել, և իր տրանսպորտային միջոցն այնպես է ուղղել, որ թեքվի այլ ճանապարհ կամ մտնի ճանապարհին հարակից տարածք կամ կանգ առնի այդ կողմում։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
3.20. Վազանցն արգելված էԱրգելում է բոլոր տեսակի մեխանիկական տրանսպորտային միջոցների վազանցը (բացառությամբ 30 կմ/ժ-ից ցածր արագությամբ երթևեկող տրանսպորտի)։ Թույլատրվում է առանց կողային կցորդի մոտոցիկլի, մոպեդի և հեծանիվի վազանցը՝ առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։
3.24. Առավելագույն արագության սահմանափակումԱրգելում է երթևեկությունը նշանի վրա նշվածից ավելի արագությամբ (կմ/ժ)։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ 5.23.1 և 5.23.2 նշաններով նշված բնակավայրի առջև տեղադրված 3.24 նշանի գործողությունը տարածվում է համապատասխանաբար մինչև բնակավայրը նշող 5.23.1 և 5.23.2 նշանները։