imecadine.ge

Երթևեկության անվտանգություն

73 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Գոտի, ալկոհոլ, հոգնածություն, եղանակ, վթարի ժամանակ վարքագիծ։

Օրվա մութ ժամին և անբավարար տեսանելիության պայմաններում հանդիպակաց տրանսպորտային միջոցի արագությունն ընկալում ենք՝

1 այնպես, ինչպես իրականում է
2 ավելի շատ, քան իրականում է
3 ավելի քիչ, քան իրականում է
Օրենքի բացատրություն
Օրվա լուսավոր ժամին հանդիպակաց տրանսպորտային միջոցի արագությունը մարդու աչքը որոշում է տարածության մեջ առկա այլ կողմնորոշիչների համեմատությամբ (ճանապարհային նշաններ, գծանշում, ճանապարհամերձ կանաչապատում և այլն), իսկ օրվա մութ ժամին և անբավարար տեսանելիության պայմաններում կողմնորոշումը կատարվում է միայն լուսարձակների լույսով, ուստի հանդիպակաց տրանսպորտային միջոցի արագությունն ընկալում ենք ավելի փոքր, քան այն իրականում է։

Մեխանիկական փոխանցման տուփով տրանսպորտային միջոցի երթևեկությունը սկսելիս միացված առաջին փոխանցումով երկարատև թափ հավաքելու ժամանակ վառելիքի ծախսը՝

1 նվազում է
2 Չի փոխվում
3 Մեծանում է
Օրենքի բացատրություն
Մեխանիկական փոխանցման տուփով տրանսպորտային միջոցի՝ միացված առաջին փոխանցումով երթևեկելիս արագությունը ցածր է, իսկ շարժիչն աշխատում է պտույտների բարձր հաճախականությամբ և պահանջում է ավելի շատ վառելիք։ Երթևեկությունն սկսելիս առաջին փոխանցումը միացրած տրանսպորտային միջոցի երկարատև արագացման ժամանակ վառելիքի ծախսն ավելանում է։

Տրանսպորտային միջոցը շրջվելու նկատմամբ ավելի կայուն է, եթե նրա ծանրության կենտրոնը գտնվում է՝

1 Վերև
2 Ներքև
Օրենքի բացատրություն
Որքան բարձր է տեղակայված տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը, այնքան փոքր է դրա կայունությունը շրջվելու նկատմամբ՝ անկախ բեռի բնույթից։ Բեռնված տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը միշտ ավելի բարձր է տեղակայված, քան չբեռնվածինը։

Խիտ տրանսպորտային հոսքում երթևեկելիս վթարային իրավիճակի առաջացման հավանականությունն ավելի փոքր է, եթե ձեր տրանսպորտային միջոցի արագությունը տրանսպորտային հոսքի՝

1 Զգալիորեն մեծ է արագությունից
2 Զգալիորեն փոքր է արագությունից
3 Հավասար է արագությանը
Օրենքի բացատրություն
Խիտ տրանսպորտային հոսքում երթևեկելիս վթարային իրավիճակի առաջացման հավանականությունն ավելի փոքր է, եթե ձեր տրանսպորտային միջոցի արագությունը հավասար լինի տրանսպորտային հոսքի արագությանը։

Շրջադարձում երթևեկելիս հետին տանող առանցքով ավտոմոբիլի հետին կամրջի սահելու դեպքում վարորդը պետք է՝

1 Մի փոքր ավելացնի վառելիքի մատուցումը և չփոխի ղեկի դիրքը
2 Արգելակի և ղեկը պտտի սահքի կողմը
3 Մի փոքր նվազեցնի վառելիքի մատուցումը և ղեկը պտտի սահքի կողմը
Օրենքի բացատրություն
Ոլորանում երթևեկելիս հետևի տանող կամրջակով ավտոմոբիլի հետևի կամրջակի սահքի դեպքում վարորդը պետք է մի փոքր նվազեցնի վառելիքի մատուցումը և ղեկը պտտի սահքի կողմը։

Երթևեկելի մասում խորը ձյան առկայության դեպքում, գրունտային ճանապարհով երթևեկելիս տրանսպորտային միջոցի վարորդը պետք է երթևեկի՝

1 Նախապես ընտրված ցածր փոխանցումով և արագությամբ, առանց կտրուկ շրջադարձերի և կանգառների
2 Ճանապարհի ծածկույթի վիճակին համապատասխան՝ փոխանցման և արագության փոփոխությամբ
Օրենքի բացատրություն
Երթևեկելի մասում խոր ձյան առկայության դեպքում, գրունտային ճանապարհով երթևեկելիս տրանսպորտային միջոցի վարորդը պետք է երթևեկի նախապես ընտրված փոխանցումով և արագությամբ՝ առանց կանգառների, բացառի ղեկանիվի կտրուկ պտտումը։

Վերելքում երթևեկությունն սկսելու դեպքում ո՞ր պահին է նպատակահարմար իջեցնել կայանման արգելակի լծակը։

1 Երթևեկությունը սկսելուն զուգահեռ
2 Երթևեկությունը սկսելուց առաջ
3 Երթևեկությունը սկսելուց հետո
Օրենքի բացատրություն
Վերելքում երթևեկությունը սկսելու դեպքում կայանման արգելակի լծակն իջեցնելը նպատակահարմար է կատարել երթևեկությունը սկսելուն զուգահեռ։

Շրջադարձում տրանսպորտային միջոցի երթևեկության արագությունը մեծացնելու դեպքում կենտրոնախույս ուժի մեծությունը՝

1 Չի փոխվում
2 նվազում է
3 Մեծանում է
Օրենքի բացատրություն
Շրջադարձում տրանսպորտային միջոցի երթևեկության ժամանակ արագությունը մեծացնելու դեպքում կենտրոնախույս ուժը մեծանում է։

Եթե տրանսպորտային միջոցի վարորդը ուղիղ ճանապարհով երթևեկելիս անսպասելիորեն հայտնվել է սայթաքուն կարճ հատվածում, նա պետք է՝

1 միանվագ կտրուկ արգելակմամբ դանդաղեցնել երթևեկության արագությունը
2 առանց երթևեկության արագությունը փոխելու շարունակել երթևեկությունը նույն հետագծով
3 Բազմակի սահուն արգելակումներով դանդաղեցնի երթևեկության արագությունը
Օրենքի բացատրություն
Եթե տրանսպորտային միջոցի վարորդն ուղիղ ճանապարհով երթևեկելիս անսպասելիորեն հայտնվել է սայթաքուն կարճ հատվածում, նա պետք է շարունակի երթևեկությունը նույն հետագծով՝ առանց երթևեկության արագությունը փոխելու։

Ջրային արգելքը հաղթահարելուց հետո արգելակային կոճղակների թրջվելու դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը արգելակի արդյունավետությունը վերականգնելու համար պետք է՝

1 շարունակել երթևեկությունը և չորացնել արգելակային կոճղակները՝ ոտնակը ոտքով բազմակի կարճատև սեղմելով
2 Երթևեկի կայանման արգելակի կիսով չափ բարձրացված լծակով
3 Շարունակի երթևեկությունը զգուշությամբ՝ մինչև վերանորոգման վայրը
Օրենքի բացատրություն
Ջրային արգելքը հաղթահարելուց հետո արգելակային կոճղակները թրջվելու դեպքում՝ տրանսպորտային միջոցի արգելակների արդյունավետությունը վերականգնելու համար վարորդը պետք է շարունակի երթևեկությունը և չորացնի արգելակային կոճղակները՝ արգելակի ոտնակը բազմիցս կարճատև սեղմելով։

Օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում վարորդը տրանսպորտային միջոցի երթևեկության արագությունը պետք է ընտրի այնպես, որ կանգառի ճանապարհը լինի՝

1 Տեսադաշտից փոքր
2 տեսանելիության գոտուց ավելի
Օրենքի բացատրություն
Օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում վարորդը տրանսպորտային միջոցի երթևեկության արագությունը պետք է ընտրի այնպես, որ կանգառի ճանապարհը լինի տեսանելիության հեռավորությունից պակաս։

Արգելակմամբ առաջացած սահքը դադարեցնելու համար տրանսպորտային միջոցի վարորդը պետք է՝

1 շարունակել արգելակումը՝ առանց ոտնակի վրա ճնշումը փոխելու
2 դադարեցնել արգելակումը
3 Անջատի կցորդիչը
Օրենքի բացատրություն
Արգելակմամբ առաջացած սահքը դադարեցնելու համար տրանսպորտային միջոցի վարորդը պետք է դադարեցնի արգելակումը։

Թեքադարձում երթևեկելիս թեքման կենտրոնից դեպի թեքման կենտրոնի հակառակ կողմում շարժվող առջևի և թեքման կողմում շարժվող հետևի անիվները տարված շառավիղների տարբերությունը կոչվում է՝

1 Ավտոմոբիլի շրջադարձի շառավիղը
2 Ավտոմոբիլի թույլատրելի միջակայքը
3 ավտոմոբիլի դինամիկ միջանցքը
Օրենքի բացատրություն
Ոլորանով երթևեկելիս բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների երթևեկության համար անհրաժեշտ գոտին զգալիորեն լայնանում է։ Շրջադարձի ժամանակ ավտոմոբիլի առջևի անիվները զբաղեցնում են շրջադարձի կենտրոնին հակառակ կողմը, իսկ ավտոմոբիլի կամ կցորդի հետևի անիվները՝ շրջադարձի կենտրոնի կողմը։ Շրջադարձի կենտրոնից դեպի շրջադարձի կենտրոնին հակառակ կողմով շարժվող առջևի և շրջադարձի կողմով շարժվող հետևի անիվները տարված շառավիղների տարբերությունը կոչվում է ավտոմոբիլի դինամիկ միջանցք։

Մեխանիկական տրանսպորտային միջոցի վարման ինչպիսի՞ ոճն է ապահովում վառելիքի ավելի քիչ ծախս:

1 սահուն արագացում՝ կտրուկ դանդաղեցմամբ
2 հաճախակի և կտրուկ արագացում՝ սահուն դանդաղեցմամբ
3 սահուն արագացում՝ սահուն դանդաղեցմամբ
Օրենքի բացատրություն
Մեխանիկական տրանսպորտային միջոցի երթևեկության ժամանակ վառելիքի ավելի քիչ ծախս է ապահովում վարման ոճը՝ սահուն արագացումը սահուն դանդաղեցմամբ։

Սայթաքուն ճանապարհին ղեկանիվի կտրուկ պտտմամբ առաջացած սահքը դադարեցնելու համար ավտոմոբիլի վարորդը պետք է՝

1 միացված կցորդիչով սահուն արգելակել
2 Արագ, բայց սահուն պտտի ղեկանիվը սահքի կողմը, այնուհետև ղեկանիվով ուղղի ավտոմոբիլի հետագիծը
3 Անջատի կցորդիչը
Օրենքի բացատրություն
Սայթաքուն ճանապարհին ղեկանիվի կտրուկ պտտմամբ առաջացած սահքը դադարեցնելու համար ավտոմոբիլի վարորդը պետք է արագ, բայց սահուն պտտի ղեկանիվը սահքի կողմը, այնուհետև ղեկանիվով ուղղի ավտոմոբիլի հետագիծը։

Երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ո՞ր դեպքում է նպատակահարմար մեծացնել կողային միջակայքը։

1 Միայն երկար տրանսպորտային միջոցը շրջանցելիս
2 Միայն բարձր արագությամբ հանդիպակաց տրանսպորտային միջոցի հետ կողք կողքի անցնելիս
3 այս տոմսում թվարկված ցանկացած դեպքում
4 Միայն թաց, սայթաքուն կամ անհարթ ճանապարհահատվածով երթևեկելիս
Օրենքի բացատրություն
Երթևեկության անվտանգությունն ապահովելու համար կողային միջակայքի մեծացումը նպատակահարմար է ինչպես բարձր արագությամբ հանդիպակաց տրանսպորտային միջոցի հետ վրիպանցելիս, այնպես էլ երկար տրանսպորտային միջոցի հետ վրիպանցելիս և խոնավ, սայթաքուն կամ անհարթ ճանապարհահատվածով երթևեկելիս։

Հանդիպակաց ուղղության երթևեկության գոտի անցնելով վազանցի մանևր կատարելիս վթարային իրավիճակի ստեղծման հիմնական պատճառներից մեկն այն հանգամանքն է, որ վարորդը հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցի արագությունը գնահատում է որպես՝

1 ավելի քիչ, քան իրականում է
2 ավելի շատ, քան իրականում է
Օրենքի բացատրություն
Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով վազանցի մանևր կատարելիս վթարային իրավիճակի ստեղծման հիմնական պատճառներից մեկն այն հանգամանքն է, որ վարորդը հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցի արագությունը գնահատում է որպես ավելի փոքր, քան իրականում է։

Ուղիղ ճանապարհով երկար ժամանակ բարձր արագությամբ երթևեկելիս վարորդը տրանսպորտային միջոցի արագությունն ընկալում է՝

1 Ինչպես իրականում է
2 Ավելի մեծ, քան իրականում է
3 Ավելի քիչ, քան իրականում է
Օրենքի բացատրություն
Ուղիղ ճանապարհին երկար ժամանակ բարձր արագությամբ երթևեկելիս վարորդը տրանսպորտային միջոցի արագությունն ընկալում է ավելի փոքր, քան այն իրականում է։

Տրանսպորտային միջոցի արագությունը մեծացնելիս ինչպե՞ս է փոխվում վարորդի տեսադաշտը։

1 տեսադաշտը լայնանում է
2 տեսադաշտը նեղանում է
3 Տեսադաշտը չի փոխվում
Օրենքի բացատրություն
Տրանսպորտային միջոցի արագությունը մեծացնելիս վարորդի տեսադաշտը նեղանում է։

Թվարկվածներից ի՞նչը կարող է առաջացնել տրանսպորտային միջոց վարելու ունակության վատթարացում։

1 միայն այն բուժական պատրաստուկի ընդունումը, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը
2 Այս տոմսում թվարկված ցանկացած հանգամանք
3 Միայն ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցությունը
4 Միայն ուժեղ հոգնածությունը կամ անքնությունը
Օրենքի բացատրություն
Տրանսպորտային միջոցը վարելու ունակության վատթարացում կարող է առաջացնել ինչպես այն դեղամիջոցի ընդունումը, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը, այնպես էլ ուժեղ հոգնածությունը կամ անքնությունը և ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցությունը։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ