«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի «ա.գ» և «գ» ենթակետերի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի կանգառը. ա.գ) երթևեկելի մասերի հատման վրա, ինչպես նաև դրանց հատման եզրերից 5 մետրից ավելի մոտ, բացառությամբ այն դեպքի, երբ կանգառը կատարվում է այն կողային անցումների դիմաց գտնվող եռակողմ հատումներում (խաչմերուկներում), որոնց վրա կա գծանշման հոծ գիծ կամ բաժանարար շերտ. գ) կանգառն արգելող ճանապարհային նշանի և/կամ ճանապարհային գծանշման գործողության գոտում։ Նույն օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) 3.28 կետի համաձայն՝ 3.28 «Կայանումն արգելված է» ճանապարհային նշանն արգելում է տրանսպորտային միջոցի կայանումը։ Նույն գլխի ծանոթագրության «ե» և «թ» ենթակետերի համաձայն. ե) 3.16, 3.20, 3.22, 3.24, 3.26–3.30 նշանների գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը. թ) 3.10, 3.27–3.30 նշանների գործողությունը տարածվում է միայն ճանապարհի այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
2.1. Գլխավոր ճանապարհՃանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։
4.1.4. Երթևեկություն ուղիղ կամ դեպի աջՎարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն ուղիղ կամ դեպի աջ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։
3.28. Կայանումն արգելված էԱրգելում է տրանսպորտային միջոցի կայանումը։ Նշանի գործողությունը չի տարածվում այն փոստային ավտոմոբիլի վրա, որի թափքին կապույտ ֆոնի վրա սպիտակ անկյունագծային շերտ կա, ինչպես նաև միացված տաքսաչափով տաքսու վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը վարում է զգալիորեն արտահայտված կամ խիստ արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձը, կամ այն տրանսպորտային միջոցի վրա, որը փոխադրում է նշված անձանց։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ Նշանի գործողությունը տարածվում է միայն ճանապարհի այն կողմի վրա, որտեղ այն տեղադրված է։