Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի սրունքի ոսկորի վնասման դեպքում զարկերակային արյունահոսությունը դադարեցնող լարանը պետք է դնենք՝
1ազդրին
2սրունքին՝ վերքից վեր
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի սրունքոսկրի վնասվածքի դեպքում զարկերակային արյունահոսությունը կանգնեցնող լարանը պետք է դնել ազդրի վրա։
Տրանսպորտային միջոցի վրա փոխադրվող բեռը տեղավորելիս և/կամ ամրացնելիս ներքոթվարկյալ ո՞ր պահանջը հաշվի առնելը պարտադիր չէ:
1Այս տոմսում թվարկված բոլոր պահանջները հաշվի առնելը պարտադիր է
2Վտանգ չպետք է ստեղծվի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար, վնաս չհասցվի պետական, հասարակական և մասնավոր գույքին, բեռը չքարշվի և չթափվի ճանապարհին
3Չպետք է սահմանափակվեն տեսանելիությունը և տեսադաշտը, չպետք է խախտվի տրանսպորտային միջոցի կայունությունը և չպետք է դժվարանա դրա վարումը
4Չպետք է ծածկվեն լույսերը, «ստոպ» ազդանշանը, շրջադարձի լուսային ցուցիչները, լուսանդրադարձնող սարքերը, հաշվառման համարանիշը և հաշվառող պետության տարբերանշանը, ինչպես նաև ձեռքով տրվող ազդանշանները
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 11-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վրա ցանկացած բեռ պետք է տեղադրվի և անհրաժեշտության դեպքում ամրացվի այնպես, որ դրա փոխադրման ժամանակ՝ ա) վտանգ չստեղծվի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար, վնաս չհասցվի պետական, հասարակական և մասնավոր գույքին, բեռը չքարշվի և չթափվի ճանապարհին. բ) չսահմանափակվեն տեսանելիությունը և տեսադաշտը, չխախտվի տրանսպորտային միջոցի կայունությունը և չդժվարանա դրա կառավարումը. գ) չծածկվեն տրանսպորտային միջոցի լույսերը, «Կանգ» ազդանշանը, շրջադարձի լուսացուցիչները, լուսանդրադարձնող սարքերը, հաշվառման համարանիշը և հաշվառող պետության տարբերանշանը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված ձեռքով տրվող ազդանշանները.
Վարորդը պարտավոր է ստուգել և ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկական սարքինությունը.
1Միայն ուղևորության ժամանակ
2ուղևորությունը սկսելուց առաջ և ուղևորության ընթացքում
3Միայն ուղևորությունը սկսելուց առաջ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ վարորդը պարտավոր է մինչև երթի սկսելը ստուգել, իսկ երթի ընթացքում ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկական սարքինությունը։
Վարորդին արգելվում է տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը, եթե՝
1օրվա մութ ժամանակ միաժամանակ անջատված են մոտակա և հեռավոր լույսի լուսարձակները (կամ դրանք բացակայում են) և/կամ հետին եզրաչափային լույսերը այն ճանապարհին, որտեղ արհեստական լուսավորություն չկա կամ տեսանելիությունն անբավարար է
2Չի աշխատում ձայնային ազդանշանը
3ապակեմաքրիչները չեն աշխատում սահմանված ռեժիմով
4խախտված է սնուցման համակարգի հերմետիկությունը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ վարորդին արգելվում է երթևեկել աշխատանքային արգելակային համակարգի, ղեկային մեխանիզմի, տրանսպորտային միջոցների կազմում կցորդիչ սարքի անսարքության դեպքում, ինչպես նաև օրվա մութ ժամին միաժամանակ շարքից դուրս եկած (մարած) մոտակա և հեռավոր լույսի լուսարձակներով (կամ դրանց բացակայության դեպքում) կամ/և հետևի եզրաչափային լույսերով այն ճանապարհին, որտեղ արհեստական լուսավորություն չկա կամ տեսանելիությունն անբավարար է։ Վարորդի կողմում գտնվող ապակեմաքրիչի չաշխատելու դեպքում մառախուղի, անձրևի և ձյան ժամանակ արգելվում է մեխանիկական տրանսպորտային միջոց վարել։
Վարորդին արգելվում է տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը, եթե՝
1Անվտանգության գոտիներն անսարք վիճակում են
2Արտանետվող գազերի արտածման համակարգն անսարք է
3Վարորդի կողմում գտնվող ապակեմաքրիչը չի աշխատում մառախուղի, անձրևի կամ ձյան ժամանակ
4Չկա տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված հետադիտման հայելի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ վարորդին արգելվում է երթևեկել աշխատանքային արգելակային համակարգի, ղեկային մեխանիզմի, տրանսպորտային միջոցների կազմում կցորդիչ սարքի անսարքության դեպքում, ինչպես նաև օրվա մութ ժամին միաժամանակ շարքից դուրս եկած (մարած) մոտակա և հեռավոր լույսի լուսարձակներով (կամ դրանց բացակայության դեպքում) կամ/և հետևի եզրաչափային լույսերով այն ճանապարհին, որտեղ արհեստական լուսավորություն չկա կամ տեսանելիությունն անբավարար է։ Վարորդի կողմում գտնվող ապակեմաքրիչի չաշխատելու դեպքում մառախուղի, անձրևի և ձյան ժամանակ արգելվում է մեխանիկական տրանսպորտային միջոց վարել։
Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածը չի շնչում, սակայն քնային զարկերակի վրա զարկերակազարկ կա, որքա՞ն ժամանակը մեկ պետք է ստուգվի զարկերակազարկը։
1յուրաքանչյուր 5 րոպեն մեկ
2Յուրաքանչյուր 2 րոպեն մեկ
3Յուրաքանչյուր 6 րոպեն մեկ
Օրենքի բացատրություն
Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածը չի շնչում, բայց քնային զարկերակի վրա զարկերակազարկ է նկատվում, ամեն 2 րոպեն մեկ անգամ պետք է ստուգել զարկերակազարկը։
Պարտավո՞ր է արդյոք ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից վարորդը համոզվել, որ վթարի հետևանքով չկան տուժածներ կամ զոհվածներ։
1պարտավոր է
2Պարտավոր չէ, եթե ապահովում է շտապ բժշկական օգնության կանչը
3Պարտավոր չէ, եթե ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի չի ունեցել իր մեղքով
4Պարտավոր է միայն այն դեպքում, եթե նա բժիշկ է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդը պարտավոր է. բ) համոզվել, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել կամ զոհվել:
Եթե բուժհաստատություն նրա գնալու կամ նրա կողմից տուժածներին տեղափոխելու հրատապ անհրաժեշտություն չկա, ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից վարորդը պարտավոր է՝
1Իր տրանսպորտային միջոցը տեղափոխի պարեկային ոստիկանության մոտակա ստորաբաժանում և այնտեղ հայտնի տեղի ունեցած փաստի մասին
2Մնա պատահարի վայրում և սպասի լիազորված անձի ժամանելուն
3կազմել պատահարի սխեման, վերցնել ականատեսների ցուցմունքները և նշված փաստաթղթերը ներկայացնել պարեկային ոստիկանության մոտակա ստորաբաժանում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդը պարտավոր է. գ) տեղի ունեցածի մասին անհապաղ տեղեկացնել Վրաստանի ներքին գործերի նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ծառայությանը և, եթե բուժհաստատություն իր գնալու կամ տուժածին իր կողմից տեղափոխելու անհետաձգելի անհրաժեշտություն չկա, մնալ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում և սպասել լիազորված անձի գալուն:
Ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից վարորդը պարտավոր է կատարվածի մասին անհապաղ հայտնել՝
1Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությանը
2տեղական ինքնակառավարման մարմնի
3Վրաստանի ներքին գործերի նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ծառայությանը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդը պարտավոր է. գ) տեղի ունեցածի մասին անհապաղ տեղեկացնել Վրաստանի ներքին գործերի նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ծառայությանը և, եթե բուժհաստատություն իր գնալու կամ տուժածին իր կողմից տեղափոխելու անհետաձգելի անհրաժեշտություն չկա, մնալ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում և սպասել լիազորված անձի գալուն:
Պարտավո՞ր է արդյոք ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդը առաջին բուժօգնություն ցույց տալ վթարի հետևանքով տուժած անձին:
1պարտավոր չէ
2պարտավոր է
3Միայն այն դեպքում պարտավոր չէ, եթե ապահովում է շտապ բժշկական օգնության կանչը
4պարտավոր է միայն այն դեպքում, եթե նա բժիշկ է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 27-րդ հոդվածի առաջին կետի «ե» ենթակետի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդը պարտավոր է. ե) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածին առաջին բժշկական օգնություն ցույց տալու համար, կանչել շտապ բժշկական օգնություն, անհետաձգելի անհրաժեշտության դեպքում տուժածին ուղարկել մոտակա բուժհաստատություն՝ ճանապարհով անցնող այլ տրանսպորտային միջոցով, իսկ եթե դա հնարավոր չէ՝ ինքը տեղափոխել նրան, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է հիմնավոր կասկած, որ տեղափոխումը կարող է վնաս հասցնել տուժածին։
Եթե պատահարի հետևանքով տուժածներին բուժհաստատություն տեղափոխելու անհետաձգելի անհրաժեշտություն կա, ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից վարորդը պարտավոր է՝
1Ուղարկի տուժածին մոտակա բուժհաստատություն՝ ճանապարհով անցնող այլ տրանսպորտային միջոցով, իսկ եթե դա անհնար է, ինքն իրականացնի դա
2Պատահարի վայրում սպասի պարեկային ոստիկանության լիազորված անձին և միայն նրա թույլտվությամբ տեղափոխի տուժածին բուժհաստատություն
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 27-րդ հոդվածի առաջին կետի «ե» ենթակետի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդը պարտավոր է. ե) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածին առաջին բժշկական օգնություն ցույց տալու համար, կանչել շտապ բժշկական օգնություն, անհետաձգելի անհրաժեշտության դեպքում տուժածին ուղարկել մոտակա բուժհաստատություն՝ ճանապարհով անցնող այլ տրանսպորտային միջոցով, իսկ եթե դա հնարավոր չէ՝ ինքը տեղափոխել նրան, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է հիմնավոր կասկած, որ տեղափոխումը կարող է վնաս հասցնել տուժածին։
Կարո՞ղ են արդյոք ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից վարորդները, առկա հանգամանքները գնահատելով, փոխադարձ համաձայնության հիման վրա նախապես կազմել պատահարի սխեման, ստորագրել այն և ներկայանալ պարեկային ոստիկանության մոտակա ստորաբաժանում՝ այդ փաստը ձևակերպելու համար։
1կարող են միայն այն դեպքում, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել
2Չեն կարող, քանի որ մինչև լիազորված անձի գալը նրանք պարտավոր են մնալ պատահարի վայրում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել, վարորդները, գնահատելով առկա հանգամանքները, համաձայնության հիման վրա կարող են նախապես կազմել պատահարի սխեման, ստորագրել այն և ներկայանալ պարեկային ոստիկանության մոտակա ստորաբաժանում՝ այդ փաստը ձևակերպելու համար։
Եթե ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից վարորդը ստիպված է լքել պատահարի վայրը բուժհաստատություն գնալու անհրաժեշտության պատճառով, նա պարտավոր է բուժհաստատությունում.
2Հայտնի իր ինքնությունը (ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը) և, եթե դա անհնար չէ, վերադառնա պատահարի վայր
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե սույն հոդվածի 1-ին կետի «գ» և «ե» ենթակետերով սահմանված հանգամանքների առկայության դեպքում վարորդը ստիպված է լքել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը բուժական հաստատություն գնալու անհրաժեշտության պատճառով, նա պարտավոր է բուժական հաստատությունում հայտնել իր ինքնությունը (ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը) և, եթե դա անհնար չէ, վերադառնալ պատահարի վայր։
Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ առկա է կողոսկրերի և կրծոսկրի կոտրվածք, նրա տեղափոխումը պետք է իրականացվի՝
1Մեջքի վրա պառկած դիրքում
2կողքի վրա պառկած դիրքում
3Նստած կամ կիսանստած դիրքում
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի կողոսկրերի և կրծոսկրի կոտրվածքի դեպքում տուժածի տեղափոխումը պետք է կատարվի նստած կամ կիսանստած դիրքում։
Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից տրանսպորտային միջոցի դուրսբերումը կամ քարշակումը անհապաղ հնարավոր չէ, և այն խոչընդոտ է ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար, ապա այդպիսի տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է միացնել՝
1վթարային լուսային ազդանշան
2Մոտակա կամ հեռակա լույսի լուսարձակները և հետին եզրաչափային լույսերը
3Ձայնային ազդանշան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 52-րդ հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանային համակարգն օգտագործվում է ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին սպասվող վտանգի մասին զգուշացնելու համար։ Վթարային լուսային ազդանշանային համակարգը պետք է միացվի. ա) եթե ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից կամ անսարք դարձած տրանսպորտային միջոցը անհապաղ դուրս բերել կամ քարշակել հնարավոր չէ, և դա խոչընդոտում է ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին։
Ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանային համակարգը միացնելուց հետո, ինչպես նաև եթե այդպիսի համակարգ չկա կամ շարքից դուրս է եկել, վարորդը պետք է անհապաղ՝
1Միացնի հեռավոր լույսի լուսարձակները
2Միացնի ձայնային ազդանշանը
3Տեղադրի վթարային կանգառի նշանը, իսկ անբավարար տեսանելիության պայմաններում՝ թարթող կարմիր լապտեր
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 52-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանային համակարգն օգտագործվում է ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին սպասվող վտանգի մասին նախազգուշացնելու համար։ Վթարային լուսային ազդանշանային համակարգը պետք է միացվի՝ ա) եթե ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից կամ անսարք տրանսպորտային միջոցը դուրս բերելը կամ քարշակելն անհապաղ անհնար է, և դա խոչընդոտում է ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին. նույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանային համակարգը միացնելուց հետո, ինչպես նաև եթե այդպիսի համակարգ չկա կամ այն անսարք է, վարորդը պետք է անհապաղ տեղադրի «Վթարային կանգառի նշան», իսկ անբավարար տեսանելիության պայմաններում՝ թարթող կարմիր լապտեր՝ ա) ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ։
Մոտոցիկլ, ավտոբուս, մարդատար և բեռնատար ավտոմոբիլներ կարող է վարել միայն այն անձը՝
1որի առողջական վիճակը համապատասխանում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված՝ տրանսպորտային միջոցներ վարելու համար անհրաժեշտ առողջական վիճակին ներկայացվող պահանջներին
2Որը բավարարում է այս տոմսում թվարկված բոլոր պայմանները
3որին Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով տրվել է համապատասխան կարգի և/կամ ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք, և այդ իրավունքը կասեցված կամ դադարեցված չէ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված կարգի և/կամ ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունի միայն այն անձը. ա) որի առողջական վիճակը համապատասխանում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված՝ տրանսպորտային միջոց վարելու համար անհրաժեշտ առողջական վիճակի պահանջներին. բ) որին Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհվել է համապատասխան կարգի և/կամ ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք, և այդ իրավունքը կասեցված, զրկված կամ դադարեցված (չեղարկված) չէ։
«D» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող վարորդն իրավունք ունի վարելու ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացի վարորդի տեղից՝
1չի գերազանցում 8-ը
2գերազանցում է 8-ը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցները, որոնք վարելու համար պարտադիր է համապատասխան վարելու իրավունք ձեռք բերելը, բաժանվում են հետևյալ կարգերի. դ) «D» − ավտոմոբիլ, որը նախատեսված է ուղևորներ փոխադրելու համար, և որի նստատեղերի թիվը, բացի վարորդի նստատեղից, գերազանցում է 8-ը, ինչպես նաև «D» կարգի ավտոմոբիլ՝ կցված կցորդի հետ, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը։
«D» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող վարորդն իրավունք ունի վարել «D» կարգի ավտոմոբիլ կցորդով, որի առավելագույն թույլատրելի զանգվածը՝
1Գերազանցում է 1 500 կգ-ը
2գերազանցում է 750 կգ-ը, բայց չի գերազանցում 1 500 կգ-ը
3Չի գերազանցում 750 կգ-ը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցները, որոնք վարելու համար պարտադիր է համապատասխան վարելու իրավունք ձեռք բերելը, բաժանվում են հետևյալ կարգերի. դ) «D» − ավտոմոբիլ, որը նախատեսված է ուղևորներ փոխադրելու համար, և որի նստատեղերի թիվը, բացի վարորդի նստատեղից, գերազանցում է 8-ը, ինչպես նաև «D» կարգի ավտոմոբիլ՝ կցված կցորդի հետ, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը։
Իրավունք ունի՞ արդյոք «DE» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող վարորդը վարել «D» կարգի ավտոմոբիլ այնպիսի կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը։
1իրավունք չունի
2Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցները, որոնք վարելու համար պարտադիր է համապատասխան վարելու իրավունք ձեռք բերել, բաժանվում են հետևյալ կարգերի՝ զ) «DE»՝ «D» կարգի ավտոմոբիլ՝ կցված կցորդի հետ, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը։
Գործնական մաս
Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում
60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։