imecadine.ge

Հատուկ ազդանշանների կիրառում

15 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներ, շչակ՝ ում և ինչպես զիջել։

Լուսացույցի համատեղ միացված կարմիր և դեղին լուսային ազդանշանները՝

1 արգելում է երթևեկությունը և տեղեկացնում է կանաչ լուսային ազդանշանի սպասվող միացման մասին
2 Թույլատրում է երթևեկությունը և տեղեկատվություն է տալիս ճանապարհահատվածում վտանգի առկայության մասին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ միաժամանակ միացված կարմիր և դեղին լուսային ազդանշաններն արգելում են երթևեկությունը և տեղեկացնում են կանաչ լուսային ազդանշանի սպասվող միացման մասին:

Օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդը, անկախ ճանապարհային նշանների և գծանշումների պահանջներից, ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ օգտվում է առաջնահերթությունից, եթե միացված են՝

1 կապույտ և կարմիր փայլատակող հատուկ թարթող ազդանշաններ
2 Կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշան
3 Կապույտ փայլատակող հատուկ թարթող և ձայնային ազդանշանները
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի վարորդը, որը տրանսպորտային միջոցի վրա միացրել է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և կատարում է ծառայողական առաջադրանք, կարող է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմանները պահպանելով շեղվել սույն օրենքի 25-րդ, 31-րդ−41-րդ և 44-րդ հոդվածներով, ինչպես նաև սույն օրենքի №1 և №2 հավելվածներով սահմանված պահանջներից։ Կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանի հետ մեկտեղ լրացուցիչ կարող է միացվել նաև կարմիր փայլատակող թարթող ազդանշանը։ Ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար այդ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է միացնի կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը։ Առաջնահերթությունից կարելի է օգտվել միայն այն դեպքում, երբ վարորդը համոզվի, որ իրեն զիջում են ճանապարհը։

Պարտավո՞ր է արդյոք ճանապարհային երթևեկության մասնակիցը ճանապարհը զիջել միացված մոտակա լույսի լուսարձակներով երթևեկող այն տրանսպորտային միջոցին, որին ուղեկցում է միացված կապույտ փայլատող հատուկ թարթող և ձայնային ազդանշաններով օպերատիվ ծառայության տրանսպորտային միջոցը։

1 պարտավոր է
2 պարտավոր չէ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը և/կամ որը բարձրախոս սարքով ազդանշան է տալիս, ազատել երթևեկելի մասում տեղ դրա, ինչպես նաև դրա կողմից ուղեկցվող տրանսպորտային միջոցի համար, որի վրա միացված են մոտակա լույսի լուսարձակները, իսկ անհրաժեշտության դեպքում − կանգ առնել։

Օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված են կապույտ փայլատակող հատուկ թարթող և ձայնային ազդանշանները կամ/և որն ազդանշան է տալիս բարձրախոս սարքով, ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են.

1 Ազատեն տեղ երթևեկելի մասում, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնեն
2 Վերադասավորվեն զուգընթաց ուղղության ծայրահեղ ձախ գոտի
3 Անհապաղ կանգ առնեն իրենց գտնվելու վայրում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը և/կամ որը բարձրախոս սարքով ազդանշան է տալիս, ազատել երթևեկելի մասում տեղ դրա, ինչպես նաև դրա կողմից ուղեկցվող տրանսպորտային միջոցի համար, որի վրա միացված են մոտակա լույսի լուսարձակները, իսկ անհրաժեշտության դեպքում − կանգ առնել։

Միացված կապույտ փայլատող հատուկ թարթող ազդանշանով կանգնած հատուկ ծառայության տրանսպորտային միջոցին մոտենալիս վարորդը պետք է՝

1 Շարունակի ճանապարհը՝ առանց արագությունը փոխելու
2 Մեծացնի արագությունը, որպեսզի ժամանակին անցնի նշված վայրը
3 Դանդաղեցնի արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենա տրանսպորտն անհապաղ կանգնեցնելու
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միացված կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանով կանգնած տրանսպորտային միջոցին մոտենալիս վարորդը պետք է նվազեցնի արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա անհապաղ կանգնեցնել տրանսպորտային միջոցը։

Վարորդը, որի հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի վրա միացված է նարնջագույն փայլատող հատուկ լուսային ազդանշանը, ծառայողական պարտականությունները կատարելիս կարող է շեղվել ճանապարհային նշանների և գծանշումների պահանջներից, եթե՝

1 ավտոմոբիլի վրա ամրացված են ժամանակավոր ճանապարհային նշաններ
2 Միացված ունի մոտակա լույսի լուսարձակները
3 Ապահովում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ վարորդը, որի տրանսպորտային միջոցի վրա միացված է նարնջագույն կամ դեղին փայլատող հատուկ լուսային ազդանշանը, և որը ճանապարհին կատարում է շինարարական, նորոգման կամ մաքրման աշխատանքներ, կամ ինկասացիոն տրանսպորտային միջոցով փոխադրում է թանկարժեք իրեր կամ արժեթղթեր, կամ փոխադրում է վտանգավոր բեռ, կամ տեղաշարժվում է չափսերը գերազանցող (խոշոր եզրաչափերով) կամ նորմատիվը գերազանցող (ծանրաքաշ) տրանսպորտային միջոցով, կարող է շեղվել ճանապարհային նշանների և գծանշումների, ինչպես նաև սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ–10-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 38-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներից, եթե ապահովում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Նարնջագույն կամ դեղին փայլատող հատուկ լուսային ազդանշանը առավելություն չի տալիս ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ և օգտագործվում է ուշադրություն գրավելու համար՝ սպասվող վտանգը կանխելու նպատակով։

Հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի վրա միացված դեղին փայլատող հատուկ թարթող ազդանշանն օգտագործվում է՝

1 Ուշադրություն հրավիրելու, սպասվող վտանգը կանխելու համար
2 Ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ձեռք բերելու համար
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ վարորդը, որի տրանսպորտային միջոցի վրա միացված է նարնջագույն կամ դեղին փայլատող հատուկ լուսային ազդանշանը, և որը ճանապարհին կատարում է շինարարական, նորոգման կամ մաքրման աշխատանքներ, կամ ինկասացիոն տրանսպորտային միջոցով փոխադրում է թանկարժեք իրեր կամ արժեթղթեր, կամ փոխադրում է վտանգավոր բեռ, կամ տեղաշարժվում է չափսերը գերազանցող (խոշոր եզրաչափերով) կամ նորմատիվը գերազանցող (ծանրաքաշ) տրանսպորտային միջոցով, կարող է շեղվել ճանապարհային նշանների և գծանշումների, ինչպես նաև սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ–10-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 38-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներից, եթե ապահովում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Նարնջագույն կամ դեղին փայլատող հատուկ լուսային ազդանշանը առավելություն չի տալիս ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ և օգտագործվում է ուշադրություն գրավելու համար՝ սպասվող վտանգը կանխելու նպատակով։

Տրանսպորտային միջոցների վրա հատուկ թարթող և ձայնային ազդանշանների տեղադրումը, ինչպես նաև ավտոմեքենաներին հատուկ գունազարդում տալը, իրականացվում է՝

1 Վրաստանի ներքին գործերի նախարարի կողմից սահմանված կարգին համապատասխան
2 Վրաստանի արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգի համաձայն
3 Վրաստանի ֆինանսների նախարարի կողմից սահմանված կարգին համապատասխան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 51-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վրա հատուկ թարթող ազդանշանի և ձայնային ազդանշանի, ինչպես նաև հատուկ բարձրախոս սարքի տեղադրումը և տրանսպորտային միջոցին հատուկ գունավորում տալն իրականացվում է Վրաստանի ներքին գործերի նախարարի կողմից սահմանված կարգին համապատասխան:
Տոմս №1013 — իրավիճակի նկար

Միացված մոտակա լույսի լուսարձակներով բեռնատար ավտոմոբիլին ուղեկցում է միացված կապույտ փայլատող հատուկ թարթող և ձայնային ազդանշաններով օպերատիվ ծառայության ավտոմոբիլը։ Ո՞ր ավտոմոբիլին պետք է զիջի ճանապարհը ավտոբուսի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում լուսացույցի այս ազդանշանի ժամանակ։

1 Ոչ մի ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2 ինչպես օպերատիվ ծառայության, այնպես էլ բեռնատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ
3 միայն օպերատիվ ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը և/կամ որը բարձրախոս սարքով ազդանշան է տալիս, ազատել երթևեկելի մասում տեղ դրա, ինչպես նաև դրա կողմից ուղեկցվող տրանսպորտային միջոցի համար, որի վրա միացված են մոտակա լույսի լուսարձակները, իսկ անհրաժեշտության դեպքում − կանգ առնել։
Տոմս №1014 — իրավիճակի նկար

Ո՞ր ուղղությամբ երթևեկությունը շարունակելու իրավունք ունի օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդը լուսացույցի այս ազդանշանի դեպքում, եթե ավտոմոբիլի վրա միացված է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը։

1 Միայն ձախ և հակառակ ուղղությամբ (հետադարձ)
2 Բոլոր ուղղություններով
3 Միայն ուղիղ և աջ
4 միայն աջ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի վարորդը, որի տրանսպորտային միջոցի վրա միացված է կապույտ առկայծող հատուկ թարթող ազդանշանը, և որը կատարում է ծառայողական առաջադրանք, կարող է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմանները պահպանելով շեղվել սույն օրենքի 25-րդ, 31-րդ−41-րդ և 44-րդ հոդվածներով, ինչպես նաև սույն օրենքի №1 և №2 հավելվածներով սահմանված պահանջներից։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.1.2. Երթևեկություն դեպի աջ

Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն դեպի աջ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

Տոմս №1015 — իրավիճակի նկար

Պարտավո՞ր է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդը ճանապարհը զիջել օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդին, եթե ավտոմոբիլի վրա միացված չեն կապույտ փայլատող հատուկ թարթող և ձայնային ազդանշանները։

1 պարտավոր չէ
2 պարտավոր է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը և/կամ որը բարձրախոս սարքով ազդանշան է տալիս, ազատել երթևեկելի մասում տեղ դրա, ինչպես նաև դրա կողմից ուղեկցվող տրանսպորտային միջոցի համար, որի վրա միացված են մոտակա լույսի լուսարձակները, իսկ անհրաժեշտության դեպքում − կանգ առնել։
Տոմս №1016 — իրավիճակի նկար

Օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վրա միացված են կապույտ փայլատակող հատուկ թարթող և ձայնային ազդանշանները։ Կարմիր ավտոմոբիլի վարորդը չի խախտի ճանապարհային երթևեկության կանոնները, եթե.

1 Ճանապարհը չի զիջի դեղին ավտոմոբիլին և կանցնի աջ կողմում գտնվող գոտի
2 Բաց կթողնի դեղին ավտոմոբիլը և կանցնի աջ կողմում գտնվող գոտի
3 Կշարունակի երթևեկությունը զբաղեցրած գոտում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության այն տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված են կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանը և ձայնային ազդանշանը, և/կամ որը բարձրախոս սարքով ազդանշան է տալիս, նրան, ինչպես նաև նրա կողմից ուղեկցվող այն տրանսպորտային միջոցին, որի մոտակա լույսի լուսարձակները միացված են, ազատել տեղ երթևեկելի մասում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգ առնել։ Նույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ երթևեկության մի գոտուց մյուսը վերադասավորվելիս՝ առանց երթևեկության ուղղությունը փոխելու, վարորդը պետք է ճանապարհը զիջի այն գոտում զուգընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցին, որը նա վերադասավորվում է։
Տոմս №1017 — իրավիճակի նկար

Օպերատիվ ծառայության ավտոմոբիլը կանգնած է միացված կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանով: Մարդատար ավտոմոբիլի վարորդը պետք է երթևեկի ոչ ավելի, քան՝

1 70 կմ/ժ արագությամբ
2 Այնպիսի արագությամբ, որով անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենա ավտոմոբիլն անհապաղ կանգնեցնել
3 90 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միացված կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանով կանգնած տրանսպորտային միջոցին մոտենալիս վարորդը պետք է նվազեցնի արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա անհապաղ կանգնեցնել տրանսպորտային միջոցը։
Տոմս №1019 — իրավիճակի նկար

Ո՞ր ուղղությամբ իրավունք ունի օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը լուսացույցի այս ազդանշանի դեպքում, եթե ավտոմոբիլին միացված չէ կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանը:

1 Միայն ուղիղ և աջ
2 Միայն ուղիղ, ձախ
3 միայն ուղիղ
4 Բոլոր ուղղություններով
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 51-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի վարորդը, որը տրանսպորտային միջոցի վրա միացրել է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և կատարում է ծառայողական առաջադրանք, կարող է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմանները պահպանելով, շեղվել սույն օրենքի 25-րդ, 31-րդ−41-րդ և 44-րդ հոդվածներով, ինչպես նաև սույն օրենքի №1 և №2 հավելվածներով սահմանված պահանջներից։ Նույն օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ բացառությամբ այն դեպքի, երբ շրջադարձը կատարվում է այնպիսի խաչմերուկ դուրս գալու համար, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն, աջ կամ ձախ շրջադարձից առաջ, ինչպես նաև հետադարձից առաջ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ժամանակին զբաղեցնել համապատասխան ծայրային դիրք երթևեկելի մասում, որը նախատեսված է զուգընթաց ուղղությամբ երթևեկության համար։ Նույն օրենքի առաջին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.4 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ 4.1.4 «Երթևեկություն ուղիղ կամ դեպի աջ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկությունը միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

4.1.4. Երթևեկություն ուղիղ կամ դեպի աջ

Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն ուղիղ կամ դեպի աջ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

Տոմս №1020 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե օպերատիվ ծառայության ավտոմոբիլին միացված չէ կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանը:

1 Ավտոբուսի վարորդին
2 Օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի վարորդը, որի տրանսպորտային միջոցի վրա միացված է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և որը կատարում է ծառայողական առաջադրանք, կարող է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմանների պահպանմամբ շեղվել սույն օրենքի 25-րդ, 31–41-րդ և 44-րդ հոդվածներով, ինչպես նաև սույն օրենքի №1 և №2 հավելվածներով սահմանված պահանջներից։ Կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանի հետ միասին լրացուցիչ կարող է միացվել նաև կարմիր փայլատակող թարթող ազդանշանը։ Ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար այդ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է միացնի կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, ոչ համարժեք ճանապարհների հատման վրա երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ նրա հետագա երթևեկության ուղղությունից։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

5.19.1. Հետիոտնային անցում

Ճանապարհի վրա հետիոտնային անցման համար առանձնացված տեղ։ Նշանը տեղադրվում է ճանապարհի աջ կողմում։ Անցման վրա 1.14 գծանշման բացակայության դեպքում նշանը տեղադրվում է անցման մոտակա սահմանի մոտ։

Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ