imecadine.ge

Տոմսերի ամբողջական ցանկ

808 պաշտոնական տոմս — D կատեգորիա, ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Եթե տրանսպորտային միջոցը վարելիս վարորդը հոգնածություն է զգում, նպատակահարմար է՝

1 Կոֆեին պարունակող հեղուկի ընդունումը
2 Տրանսպորտային միջոցի արագության մեծացումը
3 Տրանսպորտային միջոցի կանգնեցում և հանգիստ, հնարավորության դեպքում ղեկին այլ վարորդ նստեցնելը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «կ» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. եթե տրանսպորտային միջոցը վարելիս վարորդը հոգնածություն է զգում, նպատակահարմար է կանգնեցնել տրանսպորտային միջոցը և հանգստանալ, իսկ հնարավորության դեպքում՝ ղեկին նստեցնել մեկ այլ վարորդի:

Եթե վարորդը ճանապարհին նկատում է այլ տրանսպորտային միջոցի վարորդի, որն ագրեսիվ է տրամադրված և սադրիչ է պահում իրեն, նա՝

1 Պետք է պահպանի հանգստությունը և վերահսկի իր տրանսպորտային միջոցը
2 Ինքն էլ պետք է ագրեսիվություն դրսևորի
3 Երկու երկարատև և մեկ կարճ ձայնային ազդանշան տալով պետք է ագրեսիվ վարորդին հորդորի հանգստանալ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «ի» ենթակետի համաձայն՝ ճանապարհին երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. եթե վարորդը ճանապարհին նկատում է այլ տրանսպորտային միջոցի վարորդի, որը ագրեսիվ է տրամադրված և սադրիչ է պահում իրեն, նա պետք է պահպանի հանգստությունը և վերահսկի իր տրանսպորտային միջոցը։

Վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի՝

1 Հանգիստ և չպետք է ագրեսիվություն դրսևորի, չպետք է ձգտի իրեն ցույց տալ որպես ճանապարհին գերադասը
2 Հանգիստ, սակայն պետք է ջանա իրեն դրսևորել որպես գլխավոր ճանապարհի վրա գտնվող
3 ագրեսիվ, ինչպես գլխավոր ճանապարհի վրա
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի «ծ» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. վարորդը պետք է տրանսպորտային միջոցը վարի հանգիստ, չպետք է ագրեսիվություն դրսևորի և չպետք է ձգտի իրեն ցուցադրել որպես ճանապարհի վրա գերակա։

Թույլատրվո՞ւմ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումը թմրանյութային արբածության վիճակում գտնվող այն անձի կողմից, որը թմրամիջոցն օգտագործել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ:

1 Թույլատրելի չէ
2 Թույլատրելի է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։

Թույլատրվո՞ւմ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումը հոգեմետ արբածության վիճակում գտնվող այն անձի կողմից, որը հոգեմետ նյութն օգտագործել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ:

1 Թույլատրելի է
2 Թույլատրելի չէ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։

Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումը հանձնել թմրադեղային հարբածության վիճակում գտնվող այն անձին, որը թմրամիջոց է օգտագործել բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ։

1 Արգելված է
2 Արգելված չէ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի վարումը փոխանցել այն անձին, որը գտնվում է ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում,

Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի կառավարումը հանձնել հոգեմետ արբածության վիճակում գտնվող այն անձին, որը հոգեմետ նյութն օգտագործել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ:

1 Արգելված է
2 Արգելված չէ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի վարումը փոխանցել այն անձին, որը գտնվում է ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում,

Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումն այն անձի կողմից, որը գտնվում է ռեակցիան և ուշադրությունը նվազեցնող բուժական պատրաստուկների ազդեցության տակ։

1 Արգելված չէ, եթե անձը տեղաշարժվում է զգուշության անհրաժեշտ միջոցներ կիրառելով
2 Արգելված չէ, եթե նշված պատրաստուկների ընդունումն իրականացվել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ
3 Արգելված է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։

Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի կառավարումը հանձնել այն անձին, որը գտնվում է ռեակցիան և ուշադրությունը նվազեցնող բուժական պատրաստուկների ազդեցության տակ:

1 Արգելված չէ, եթե անձը տեղաշարժվում է զգուշության անհրաժեշտ միջոցներ կիրառելով
2 Արգելված է
3 Արգելված չէ, եթե նշված պատրաստուկների ընդունումն իրականացվել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի վարումը հանձնել այն անձին, որը գտնվում է ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում։ Նույն օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։

Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումն այն անձի կողմից, որը գտնվում է թմրանյութային արբածության վիճակում:

1 Արգելված է
2 արգելված չէ, եթե նա այդ մասին նախապես կզգուշացնի ոստիկանության համապատասխան ծառայությանը
3 Արգելված չէ, եթե նա թմրամիջոցն օգտագործել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։

Արգելվո՞ւմ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումն այն անձի կողմից, որը գտնվում է հոգեմետ արբեցության վիճակում։

1 Արգելված չէ, եթե նշված պատրաստուկի ընդունումն իրականացվել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ
2 արգելված չէ, եթե նա տեղաշարժվում է զգուշության անհրաժեշտ միջոցների կիրառմամբ
3 Արգելված է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։

Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումն այն անձի կողմից, որը գտնվում է ալկոհոլային արբածության վիճակում:

1 Արգելված է
2 արգելված չէ, եթե նա տեղաշարժվում է զգուշության անհրաժեշտ միջոցների կիրառմամբ
3 արգելված չէ, եթե վարորդը Վրաստանի տարածքում է գտնվում միջազգային երթևեկությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։

Բնակավայրում, երթևեկության նորմալ պայմաններում, միմյանց հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև առկա հեռավորությունն անցնելու համար անհրաժեշտ ժամանակը պետք է լինի՝

1 Ոչ պակաս, քան 7 վայրկյան
2 Ոչ ավելի, քան 2 վայրկյան
3 Ոչ պակաս, քան 2 վայրկյան
4 ոչ ավելի, քան 5 վայրկյան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «պ» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. պ) երթևեկության սովորական պայմաններում միմյանց հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև առկա հեռավորությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը բնակավայրում պետք է լինի ոչ պակաս, քան 2 վայրկյան, իսկ բնակավայրից դուրս՝ ոչ պակաս, քան 3 վայրկյան: Նշված կանոնը չի տարածվում վազանցի նպատակով այն տրանսպորտային միջոցի երթևեկելի գոտուց դուրս գալու դեպքի վրա, որի վարորդը վազանցի մտադրության վերաբերյալ տվել է համապատասխան ազդանշան, ինչպես նաև սույն կետի «ժ» ենթակետով նախատեսված դեպքերի վրա:

Բնակավայրում, սառցակալած ճանապարհին իրար հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև առկա հեռավորությունը (դիստանցիան) հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը պետք է լինի՝

1 Ոչ պակաս, քան 4 վայրկյան
2 Ոչ պակաս, քան 6 վայրկյան
3 ոչ պակաս, քան 9 վայրկյան
4 Ոչ ավելի, քան 2 վայրկյան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի «հ» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. հ) սառցակալած ճանապարհով երթևեկելիս միմյանց հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև եղած հեռավորությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը բնակավայրում պետք է լինի ոչ պակաս, քան 6 վայրկյան, իսկ բնակավայրից դուրս՝ ոչ պակաս, քան 9 վայրկյան։ Նշված կանոնը չի տարածվում վազանցի նպատակով այն տրանսպորտային միջոցի երթևեկության գոտուց դուրս գալու դեպքի վրա, որի վարորդը վազանցի մտադրության մասին տվել է համապատասխան ազդանշան։

Բնակավայրից դուրս, սառցակալած ճանապարհին, միմյանց հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև առկա հեռավորությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը պետք է լինի՝

1 Ոչ պակաս, քան 6 վայրկյան
2 ոչ պակաս, քան 9 վայրկյան
3 12 վայրկյանից պակաս
4 ոչ ավելի, քան 4 վայրկյան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի «հ» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. հ) սառցակալած ճանապարհով երթևեկելիս միմյանց հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև եղած հեռավորությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը բնակավայրում պետք է լինի ոչ պակաս, քան 6 վայրկյան, իսկ բնակավայրից դուրս՝ ոչ պակաս, քան 9 վայրկյան։ Նշված կանոնը չի տարածվում վազանցի նպատակով այն տրանսպորտային միջոցի երթևեկության գոտուց դուրս գալու դեպքի վրա, որի վարորդը վազանցի մտադրության մասին տվել է համապատասխան ազդանշան։

Թաց մակերևույթով ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի, որ՝

1 Շրջադարձում արգելակի կտրուկ կիրառումը և/կամ բարձր արագությամբ մուտքը կարող է հանգեցնել տրանսպորտային միջոցի կառավարման նկատմամբ վերահսկողության կորստի
2 շրջադարձ մտնելիս տրանսպորտային միջոցի սահքի վտանգից խուսափելու համար նպատակահարմար է արագությունը նվազեցնել արգելակի կտրուկ կիրառմամբ
3 Արգելակի կտրուկ կիրառումը նվազեցնում է տրանսպորտային միջոցի սահելու հավանականությունը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «ը» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. ը) շրջադարձում արգելակի կտրուկ կիրառումը կամ/և բարձր արագությամբ մուտք գործելը (հատկապես ճանապարհի թաց մակերևույթի առկայության դեպքում) կարող է հանգեցնել տրանսպորտային միջոցի նկատմամբ վերահսկողության կորստի։

Տրանսպորտային միջոցի սահելու վտանգն ավելի բարձր է՝

1 անձրևի սկզբում
2 Անձրևի ժամանակ՝ այն սկսվելուց 30 րոպե հետո
3 Անձրևի ավարտից հետո
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «զ» ենթակետի համաձայն՝ ճանապարհին երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. զ) անձրևի սկզբում ճանապարհի մակերեսը ցեխոտվում է և սահելու վտանգ է ստեղծում, որի պատճառով վարորդը պետք է նվազեցնի արագությունը սահուն արգելակմամբ։

Անձրևոտ եղանակին երթևեկելիս վարորդը պետք է հատուկ ուշադրություն դարձնի՝

1 Դանդաղընթաց տրանսպորտային միջոցի նկատմամբ
2 հետիոտների նկատմամբ, քանի որ հետիոտների հնարավոր արագության պատճառով կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել
3 Բեռնափոխադրող ավտոմոբիլների նկատմամբ, քանի որ մեծ է ավտոմոբիլի թափքից բեռը ճանապարհին ընկնելու վտանգը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի «է» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. է) անձրևոտ եղանակին երթևեկելիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի հետիոտների նկատմամբ, քանի որ նրանց հնարավոր արագության պատճառով կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել։

Մինչև ո՞ր տարիքի երեխային է արգելվում առանց հսկողության թողնել կանգնած տրանսպորտային միջոցում։

1 Մինչև 12 տարեկան
2 Մինչև 6 տարեկան
3 Մինչև 9 տարեկան
4 Մինչև 7 տարեկան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ արգելվում է կանգնած տրանսպորտային միջոցում 6 տարեկանից փոքր երեխային առանց հսկողության թողնելը։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի վերջույթների վնասման դեպքում զարկերակային արյունահոսությունը դադարեցնող լարանը պետք է դնենք վերքից՝

1 Տեղից ներքև
2 տեղից վեր
3 Տեղում
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի վերջույթների վնասվածքի դեպքում զարկերակային արյունահոսությունը կանգնեցնող լարանը պետք է դնել վերքի տեղից վեր։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ