Ո՞ր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ է ավտոբուսի վարորդն օգտվում առավելությունից սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1Միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3ինչպես մարդատար ավտոմոբիլի վարորդի, այնպես էլ բեռնատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վրա երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ նրա հետագա երթևեկության ուղղությունից. դ) ձախ թեքվելիս կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հակառակ ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։
Ո՞ր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ է ավտոբուսի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1Ինչպես մոտոցիկլի վարորդի, այնպես էլ մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3Միայն մոտոցիկլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «ե» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհների անցման կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները։
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է ավտոբուսի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե օպերատիվ ծառայության ավտոմոբիլին միացված են կապույտ փայլատող հատուկ լուսային և ձայնային ազդանշանները:
1միայն օպերատիվ ծառայության ավտոմոբիլի և տրակտորի վարորդների նկատմամբ
2Բոլոր տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ
3միայն օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցման կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները։ գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության այն տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված են կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանը և ձայնային ազդանշանը, և/կամ որը բարձրախոս սարքով ազդանշան է տալիս, նրան, ինչպես նաև նրա կողմից ուղեկցվող այն տրանսպորտային միջոցին, որի մոտակա լույսի լուսարձակները միացված են, ազատել տեղ երթևեկելի մասում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգ առնել։
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է ավտոբուսի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2Ինչպես քվադրոցիկլի, այնպես էլ մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3Միայն քվադրոցիկլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև միմյանց միջև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները. դ) ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը համարժեք ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն՝ բնակելի գոտուց դուրս գալիս ճանապարհային երթևեկության մասնակիցը հատումներում պետք է զիջի ճանապարհը ճանապարհային երթևեկության այլ մասնակցի։
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդին պետք է զիջի ճանապարհը ավտոբուսի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե խաչմերուկի աջ կողմից միացող ճանապարհի ծածկույթը գրունտային է։
1Ինչպես մոտոցիկլի, այնպես էլ մարդատար և բեռնատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ
2միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3միայն մոտոցիկլի և բեռնատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե ճանապարհային նշանով այլ բան նախատեսված չէ, գրունտային ճանապարհից այն ճանապարհ դուրս գալիս, որը գրունտային ճանապարհ չէ, վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդ ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն օրենքի 5-րդ հոդվածի 37-րդ կետի համաձայն՝ խճապատ կամ գրունտային ճանապարհի վրա անմիջապես խաչմերուկից առաջ ճանապարհի կոշտ ծածկույթով հատվածի առկայությունը այն չի հավասարեցնում կոշտ ծածկույթով ճանապարհին։
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է ավտոբուսի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2Միայն մոտոցիկլի վարորդի նկատմամբ
3Ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով շարժվող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. դ) ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ շարժվող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է ավտոբուսի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1ինչպես մոտոցիկլի, այնպես էլ սպիտակ և կապույտ մարդատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ
2միայն մոտոցիկլի և կապույտ մարդատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
3Միայն սպիտակ մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վրա երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ նրա հետագա երթևեկության ուղղությունից. դ) ձախ թեքվելիս կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հակառակ ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։
Ո՞ր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ է ավտոբուսի վարորդի մոտ առաջանում զիջելու պարտականություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե շտապ բժշկական օգնության ավտոմոբիլի վրա միացված են կապույտ փայլատակող հատուկ թարթող և ձայնային ազդանշանները։
1Ինչպես մարդատար ավտոմոբիլի, այնպես էլ շտապ բժշկական օգնության ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
2միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3միայն շտապ բժշկական օգնության ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ դեպի աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Նույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության այն տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված են կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանը և ձայնային ազդանշանը, և/կամ որը բարձրախոս սարքով ազդանշան է տալիս, նրան, ինչպես նաև նրա կողմից ուղեկցվող այն տրանսպորտային միջոցին, որի մոտակա լույսի լուսարձակները միացված են, ազատել տեղ երթևեկելի մասում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգ առնել։
Թվարկվածներից ի՞նչը կարող է առաջացնել տրանսպորտային միջոց վարելու ունակության վատթարացում։
1միայն այն բուժական պատրաստուկի ընդունումը, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը
2Այս տոմսում թվարկված ցանկացած հանգամանք
3Միայն ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցությունը
4Միայն ուժեղ հոգնածությունը կամ անքնությունը
Օրենքի բացատրություն
Տրանսպորտային միջոցը վարելու ունակության վատթարացում կարող է առաջացնել ինչպես այն դեղամիջոցի ընդունումը, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը, այնպես էլ ուժեղ հոգնածությունը կամ անքնությունը և ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցությունը։
1միայն այն դեպքում, եթե վարորդը պատշաճ կերպով չի պահպանում հեռավորությունը կամ կողային միջակայքը այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ
2այս տոմսում թվարկված ցանկացած դեպքում
3միայն այն դեպքում, եթե վարորդը մանևրը սկսում է՝ չհամոզվելով դրա անվտանգության մեջ
Օրենքի բացատրություն
Վթարային իրավիճակի առաջացման վտանգը մեծանում է այն դեպքում, եթե վարորդը պատշաճ կերպով չի պահպանում հեռավորությունը կամ կողային միջակայքը մյուս տրանսպորտային միջոցների նկատմամբ, ինչպես նաև եթե վարորդը մանևրը սկսում է՝ չհամոզվելով դրա անվտանգության մեջ։
Ո՞ր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ է առավելությունից օգտվում ավտոբուսի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2Ինչպես բեռնատար, այնպես էլ մարդատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ
3Միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից։
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է սպիտակ մարդատար ավտոմոբիլի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1Միայն տրամվայի և ավտոբուսի վարորդների նկատմամբ
2Միայն տրամվայի վարորդի նկատմամբ
3Ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ
4միայն ավտոբուսի և մոտոցիկլի վարորդների նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վրա ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ իր երթևեկության ուղղությունից։
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է ավտոբուսի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1ինչպես մոտոցիկլի, այնպես էլ տրամվայի և մարդատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
2Միայն տրամվայի և մարդատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
3Ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ
4Միայն մոտոցիկլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցնելու կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները։
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է ավտոբուսի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե տեխնիկական ծառայության ավտոմոբիլին միացված է դեղին փայլատող փարոսիկը:
1միայն տեխնիկական ծառայության ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2Միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3ոչ մի ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
4Ինչպես բեռնատար, այնպես էլ տեխնիկական ծառայության ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով շարժվող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Նույն օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ վարորդը, որը տրանսպորտային միջոցի վրա միացրել է նարնջագույն կամ դեղին փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և որը ճանապարհին կատարում է շինարարական, նորոգման կամ մաքրման աշխատանքներ, կամ ինկասացիոն տրանսպորտային միջոցով փոխադրում է թանկարժեք իրեր կամ արժեթղթեր, կամ փոխադրում է վտանգավոր բեռ, կամ տեղաշարժվում է ոչ գաբարիտային (մեծագաբարիտ) կամ գերնորմատիվային (ծանրաքաշ) տրանսպորտային միջոցով, կարող է շեղվել ճանապարհային նշանների և գծանշումների, ինչպես նաև սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ–10-րդ, 15-րդ, 16-րդ կետերով և 38-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներից, եթե ապահովում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Նարնջագույն կամ դեղին փայլատակող հատուկ թարթող ազդանշանը առավելություն չի տալիս ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ և օգտագործվում է ուշադրություն գրավելու համար՝ սպասվող վտանգը կանխելու նպատակով։
Ո՞ր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ է ավտոբուսի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1Միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2ոչ մի ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
3միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից։
Ո՞ր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ է ավտոբուսի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1Ինչպես բեռնատար, այնպես էլ մարդատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
2ոչ մի ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
3Միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
4միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով շարժվող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. դ) ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ շարժվող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է ավտոբուսի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1Ինչպես տրամվայի, այնպես էլ բեռնատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
2Միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3Միայն տրամվայի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «գ» ենթակետերի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում. ա) լուսացույցի կանաչ ազդանշանի միացման ժամանակ ձախ թեքվելիս կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հակառակ ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև տրամվայների վարորդները միմյանց նկատմամբ. գ) եթե լուսացույցի կամ կարգավորողի ազդանշանները միաժամանակ թույլատրում են ռելսային և ոչ ռելսային տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ռելսային տրանսպորտային միջոցն ունի առավելություն՝ անկախ իր երթևեկության ուղղությունից, սակայն լուսացույցի լրացուցիչ սեկցիայում հիմնական դեղին կամ կարմիր լուսային ազդանշանի հետ միասին միացված սլաքի ուղղությամբ երթևեկելիս ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այլ ուղղություններից երթևեկող տրանսպորտային միջոցին.
Եթե վարորդը մոտենում է լուսացույցին, որում երթևեկությունը թույլատրող ազդանշանն արդեն երկար ժամանակ միացված է, նա պետք է՝
1բարձրացնել արագությունը և հետևել լուսացույցի լուսային ազդանշաններին
2շարունակել երթևեկությունն այնպես, որ պատրաստ լինի ցանկացած պահի անվտանգ կանգնեցնելու տրանսպորտային միջոցը
3Բարձրացնի արագությունը, նույնիսկ եթե այն գերազանցի թույլատրելի արագության սահմանը, որպեսզի հասցնի անցնել ճանապարհի նշված հատվածը մինչև լուսացույցի երթևեկությունն արգելող լուսային ազդանշանի միանալը
Օրենքի բացատրություն
Եթե վարորդը մոտենում է լուսացույցին, որի վրա երթևեկությունը թույլատրող լուսային ազդանշանն արդեն երկար ժամանակ միացված է, նա պետք է շարունակի երթևեկությունն այնպես, որ պատրաստ լինի ցանկացած պահի անվտանգ կանգնեցնել տրանսպորտային միջոցը։